Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1410.181214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1410-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ատամնաբուժական ծառայությունների համար հաշվարկվող արտոնագրային վճարները փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 11,980.32 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրում է սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2014
N 1410-Ա
Որոշում