Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.0832.200814

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2014 թվականի N 832-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 3677.6 քառ. մետր շենքը և դրա զբաղեցրած 0.2645 հա հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմ» պետական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` կազմակերպել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարչական օբյեկտի հիմնանորոգման ծրագրի իրականացման և գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին 2014 թվականի ինն ամսում հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ, որից` 880,000.0 հազ. դրամը` վարչական օբյեկտի հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), 120,000.0 հազ. դրամը` գրասենյակային գույքի ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):

i

4.1 Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 4-րդ կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին գրասենյակային գույքի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:

(4.1-ին կետը լրաց. 06.11.14 թիվ 1255-Ն որոշում)

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին սույն որոշման 4-րդ կետի համաձայն հատկացված գումարներով գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հայտարարելու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված գնումների պլանի համաձայն:

6. «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման համար Հայաստանի Հանրապետությանը լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 765,130.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով 765130900 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկումը և անվանական արժեքով տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, բաժնետոմսերը մուտքագրելով «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ:

8. «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունից «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2014 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1,058,539.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

(8-րդ կետը փոփ. 04.12.14 թիվ 1349-Ն որոշում)

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համարը` 264.110.06911, ՀՎՀՀ` 00010459) կանոնադրական կապիտալի 100 տոկոս կազմող 61,355,288 դրամ անվանական արժեքով մեկ բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր և Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, գրանցել իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից վարվող ընկերության մասնակիցների գրանցամատյանում` որպես «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս մասնակից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, որպես «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից գրանցելուց հետո ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման եղանակով ընկերության ակտիվների կազմից առանձնացնել Երևանի Արաբկիր, Վաղարշյան 13 ա հասցեում գտնվող հասարակական նշանակության 1798.97 քառ. մետր մակերեսով շենք-շինությունը` զբաղեցրած 0,06098 հա հողամասով հանդերձ, ընկերության հաշվեկշռում հաշվառվող ամբողջ շարժական գույքը և առանձնացված գույքը որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմ» պետական հիմնարկին` գույքի առանձնացման գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործընթացներն ավարտելուց հետո «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել:

(9-րդ կետը փոփ. 04.12.14 թիվ 1349-Ն, 25.12.14 թիվ 1448-Ն, 10.03.15 թիվ 229-Ն որոշումներ)

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 7-ի

N 832-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.____________________________________________________.

|                         |Ցուցանիշների փոփոխությունը|

|                         |(գումարների ավելացումը    |

|                         |նշված է դրական նշանով)    |

|_________________________|__________________________|

|1. Եկամուտների գծով      |     1,823,670.0          |

|_________________________|__________________________|

|2. Ծախսերի գծով          |          -               |

|_________________________|__________________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը) |    (1,823,670.0)         |

.____________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 7-ի

N 832-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________________.

|Եկամտատեսակը                          |Ցուցանիշների փոփոխությունը  |

|                                      |(գումարների ավելացումը նշված|

|                                      |է դրական նշանով)            |

|                                      |____________________________|

|                                      |ինն ամիս      |տարի         |

|______________________________________|______________|_____________|

|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ            |   1,621,040.0|  1,823,670.0|

|______________________________________|______________|_____________|

|Հարկային եկամուտներ և  պետական տուրքեր|   1,621,040.0|  1,823,670.0|

.___________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 7-ի

N 832-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.____________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի          |Ցուցանիշների             |

|ֆինանսավորման աղբյուրների ու դրանց|փոփոխությունը (մուտքերի  |

|տարրերի անվանումները              |ավելացումը և  ելքերի     |

|                                  |նվազումը նշված են դրական |

|                                  |նշանով, իսկ մուտքերի     |

|                                  |նվազումը և  ելքերի       |

|                                  |ավելացումը` փակագծերում) |

|                                  |_________________________|

|                                  |ինն ամիս   |տարի         |

|__________________________________|___________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                          |(765,130.9)|(1,823,670.0)|

|__________________________________|___________|_____________|

|այդ թվում`                        |           |             |

|__________________________________|___________|_____________|

|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը   |(765,130.9)|(1,823,670.0)|

|__________________________________|___________|_____________|

|այդ թվում`                        |           |             |

|__________________________________|___________|_____________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ       |(765,130.9)|(1,823,670.0)|

|__________________________________|___________|_____________|

|այդ թվում`                        |           |             |

|__________________________________|___________|_____________|

|2.2 Բաժնետոմսերի և  կապիտալում    |(765,130.9)|(1,823,670.0)|

|այլ մասնակցության ձեռքբերում      |           |             |

|__________________________________|___________|_____________|

|զ) «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ        |(765,130.9)|  (765,130.9)|

|__________________________________|___________|_____________|

|ՀՀ քաղաքաշինության նախարարություն |(765,130.9)|  (765,130.9)|

|__________________________________|___________|_____________|

|թ) «ՖՕԿ» ՍՊԸ                      |     -     |(1,058,539.1)|

|__________________________________|___________|_____________|

|ՀՀ պետական գույքի կառավարման      |     -     |(1,058,539.1)|

|վարչություն                       |           |             |

.____________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 7-ի

N 832-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական     |Ցուցանիշների            |

|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և    |փոփոխությունը (ծախսերի  |

|նը|մ |  |դասերի, տնտեսագիտական դասակարգման  |ավելացումները նշված են  |

|  |բ |  |հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի |դրական նշանով, իսկ      |

|  |ը |  |և  դրանք իրականացնող մարմինների    |նվազեցումները`          |

|  |  |  |անվանումները                       |փակագծերում)            |

|  |  |  |                                   |________________________|

|  |  |  |                                   |ինն ամիս   |տարի        |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                   |  855,909.1|      -     |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`                         |           |            |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|04|  |  |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ        |(709,205.0)| (709,205.0)|

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |09|  |Տնտեսական հարաբերություններ        |(709,205.0)| (709,205.0)|

|  |  |  |(այլ դասերին չպատկանող)            |           |            |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |  |01|Տնտեսական հարաբերություններ        |(709,205.0)| (709,205.0)|

|  |  |  |(այլ դասերին չպատկանող)            |           |            |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ           |1,565,114.1|   709,205.0|

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ                 |           |            |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`                         |           |            |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքային    |1,565,114.1|   709,205.0|

|  |  |  |պահուստային ֆոնդ                   |           |            |

|__|__|__|___________________________________|___________|____________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  |1,565,114.1|   709,205.0|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 7-ի

N 832-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական           |Ցուցանիշների            |

|դասակարգման հոդվածների անվանումները         |փոփոխությունը (ծախսերի  |

|                                            |ավելացումները նշված են  |

|                                            |դրական նշանով, իսկ      |

|                                            |նվազեցումները`          |

|                                            |փակագծերում)            |

|                                            |________________________|

|                                            |ինն ամիս   |տարի        |

|____________________________________________|___________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                            |  855,909.1|     -      |

|____________________________________________|___________|____________|

|այդ թվում`                                  |           |            |

|____________________________________________|___________|____________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                              |1,565,114.1|   709,205.0|

|____________________________________________|___________|____________|

|այդ թվում`                                  |           |            |

|____________________________________________|___________|____________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                                  |1,565,114.1|   709,205.0|

|____________________________________________|___________|____________|

|այդ թվում`                                  |           |            |

|____________________________________________|___________|____________|

|պահուստային միջոցներ                        |1,565,114.1|   709,205.0|

|____________________________________________|___________|____________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ                 |(709,205.0)| (709,205.0)|

|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                           |           |            |

|____________________________________________|___________|____________|

|այդ թվում`                                  |           |            |

|____________________________________________|___________|____________|

|Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր   |(709,205.0)| (709,205.0)|

._____________________________________________________________________.

 

_____________________________________________

ԻՐՏԵԿ - NN 6 և 7 հավելվածները չեն բերվում

 

@

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.08.2014
N 832-Ն
Որոշում