040.0297.260314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2014 թվականի N 297-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 33,008.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), այդ թվում` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքի տարածքի համար (Քասախ գետ)` 1,200.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` 4/1-11/13 սահմանային նշանների տարածքի համար (Արաքս գետ)` 3,840.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի տարածքի համար (Գեղարքունիք գետ)` 3,600.0 հազ. դրամ, Լանջաղբյուրի գյուղական համայնքի տարածքի համար (Գեղարքունիք գետ)` 3,600.0 հազ. դրամ, Գավառի քաղաքային համայնքի տարածքի համար (Գավառագետ գետ)` 1,200.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աթանի գյուղական համայնքի տարածքի համար` 1,800.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի տարածքի համար (Հրազդան գետ)` 2,000.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնքի տարածքի համար (Արաքս գետ)` 6,408.0 հազ. դրամ, Բռնակոթի գյուղական համայնքի տարածքի համար (Բռնակոթի հեղեղատար 3,600.0 հազ. դրամ, Վերիշենի գյուղական համայնքի տարածքի համար (Վերիշենի հեղեղատար)` 2,160.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքի համար (Հովվաջուր գետ)` 3,600.0 հազ. դրամ:
(2-րդ կետը փոփ. 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 19-ի
N 297-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Պատվիրատուն «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը |
|_____________________________________________________________________|
|Անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
|_____________________________________________________________________|
|Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 Ծրագիր N 01 |
|_____________________________________________________________________|
|Գնման առարկայի |գնման |չափի |միավորի |ընդամենը` |քա- |
|_____________________________|ձև |միա- |գինը |ծախսերը |նակը|
|միջանցիկ կոդը`|անվանումը |(ընթացա-|վորը | |(դրամ) | |
|ըստ CPV | |կարգը) | | | | |
|դասակարգման | | | | | | |
|______________|______________|________|_____|________|__________|____|
| |Աշխատանքներ | | | | | |
|______________|______________|________|_____|________|__________|____|
|71242000-1 |Նախագծերի |ԲԸՀ |դրամ |33,008.0| 33,008.0| 1 |
| |պատրաստում, | | | | | |
| |ծախսերի | | | | | |
| |գնահատում | | | | | |
|______________|______________|________|_____|________|__________|____|
| |Ընդամենը | | | | 33,008.0| |
._____________________________________________________________________.
(1-ին կետը փոփ. 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 19-ի
N 297-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |____________________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |____________________|_______________________________|
| |առա-|առա- |ինն |տարի|առաջին |առաջին |ինն |տարի |
| |ջին |ջին |ամիս| |եռամս- |կիսամ- |ամիս | |
| |ե- |կիսամ| | |յակ |յակ | | |
| |ռամս|յակ | | | | | | |
| |յակ | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և |
| |ինժեներական կառուցվածքների վերականգնում |
|_________| |
|1179|ԱՁ02|Նկարագրությունը |
| | |Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, |
| | |Հովվաջուր գետերում, Բռնակոթի, Վերիշենի հեղեղատարներում |
| | |նախատեսվող հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային |
| | |փաստաթղթերի կազմում |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|Նախագծա- | | 12 | 12 | 12 | | | | |
| |նախահաշ- | | | | | | | | |
| |վային | | | | | | | | |
| |փաստաթղթեր| | | | | | | | |
| |(փաթեթ) | | | | | | | | |
|_________|__________|____|_____|____|____|_______|_______|_______|_______|
|Որակական |Փորձաքն- | |Դրա- | | | | | | |
| |նության | |կան | | | | | | |
| |անցկացում | |եզրա-| | | | | | |
| | | |կացու| | | | | | |
| | | |թյուն| | | | | | |
|____________________|____|_____|____|____|_______|_______|_______|_______|
|Տվյալ տարվա ՀՀ | x | x | x | x | 0 |33008.0|33008.0|33008.0|
|պետական բյուջեից | | | | | | | | |
|ակտիվի ձեռքբերման, | | | | | | | | |
|կառուցման կամ | | | | | | | | |
|հիմնանորոգման վրա | | | | | | | | |
|կատարվող ծախսերը | | | | | | | | |
|(հազ. դրամ) | | | | | | | | |
|____________________|____|_____|____|____|_______|_______|_______|_______|
|Ակտիվի ընդհանուր | x | x | x | x | | | | |
|արժեքը (հազ. դրամ) | | | | | | | | |
|____________________|____|_____|____|____|_______|_______|_______|_______|
|Տվյալ բյուջետային | x | x | x | x | | | | |
|տարվան նախորդող | | | | | | | | |
|բյուջետային տարիների| | | | | | | | |
|ընթացքում ակտիվի վրա| | | | | | | | |
|կատարված ծախսերը | | | | | | | | |
|(հազ. դրամ) | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1179 Հողերի բարելավման միջոցառումներ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում |
|կորուստների նվազեցում |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 19-ի
N 297-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
._____________________________________________________________________.
|Ծրագրա-| |Գործառական |Ծրագիրը/Քաղաքականության |ՀՀ 2014 թ.|
|յին | |դասիչը |միջոցառումը |պետական |
|դասիչը | | | |բյուջե |
|_______|_______|____________|_____________________________|__________|
|ծրագիրը|միջոցա-|(բաժինը/ | |(հազ. |
| |ռումը |խումբը/դասը)| |դրամ) |
|_______|____________________|_____________________________|__________|
|1179 | |Ծրագիրը | 33,008.0|
| | |_____________________________| |
| | |Գյուղատնտեսական հողատեսքերի | |
| | |պահպանում, բարելավում և | |
| | |ինժեներական կառուցվածքների | |
| | |վերականգնում | |
| | |_____________________________| |
| | |Ծրագրի նկարագրությունը | |
| | |_____________________________| |
| | |Արաքս, Քասախ, Գեղարքունիք, | |
| | |Գավառագետ, Հրազդան, | |
| | |Հովվաջուր գետերում, Բռնակոթի,| |
| | |Վերիշենի հեղեղատարներում | |
| | |նախատեսվող հակահեղեղային | |
| | |միջոցառումների | |
| | |նախագծանախահաշվային | |
| | |փաստաթղթերի կազմում | |
| | |_____________________________| |
| | |Վերջնական արդյունքի | |
| | |նկարագրությունը | |
| | |_____________________________| |
| | |Հողօգտագործումից ստացվող | |
| | |արդյունքի բարելավում և (կամ)| |
| | |այդ բնագավառում կորուստների | |
| | |նվազեցում | |
| |____________________|_____________________________|__________|
| | |Քաղաքականության | |
| | |միջոցառումներ. Աշխատանք | |
| |____________________|_____________________________|__________|
| |ԱՁ02 |Գյուղատնտեսական հողատեսքերի | 33,008.0|
| | |պահպանում, բարելավում և | |
| | |ինժեներական կառուցվածքների | |
| | |վերականգնում | |
| | |_____________________________|__________|
| | |Ֆինանսավորման ծախսի | |
| | |նկարագրությունը | |
| | |_____________________________| |
| | |Արաքս, Քասախ, Գեղարքունիք, | |
| | |Գավառագետ, Հրազդան, | |
| | |Հովվաջուր գետերում, Բռնակոթի,| |
| | |Վերիշենի հեղեղատարներում | |
| | |նախատեսվող հակահեղեղային | |
| | |միջոցառումների | |
| | |նախագծանախահաշվային | |
| | |փաստաթղթերի կազմում | |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 25.12.14 թիվ 1532-Ն որոշում)