(ուժը կորցրել է 16.01.02 թիվ 19 որոշում)
i
041.0054.240101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2001 թվականի N 54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 371 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 371 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 744 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ հաստատված միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում Լ. Բարխուդարյանի, Է. Մադաթյանի, Ե. Զախարյանի և Հ. Աբրահամյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ե. Զախարյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի տեղակալ Մ. Եգանյանին և Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին: