(ուժը կորցրել է 16.01.98 թիվ 15 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 1994 թ. թիվ 417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար ապրանքների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել և 1994 թվականի հոկտեմբերի 1-ից կիրարկել`
i
ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` անվտանգության պահանջները հաստատող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը, համաձայն հավելվածի.
/փոփ. 04.07.96 թիվ 205, 17.05.97 թիվ 136 որոշումներ/
բ) Հայաստանի Հանրապետություն անվտանգության պահանջները հաստատող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ներմուծման կարգը (կցվում է):
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա սերտիֆիկատների ( այդ թվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների համար) համապատասխանաբար տրման և ճանաչման կանոնները սահմանված են ազգային սերտիֆիկացման համակարգի 5,0, 5,1, 5,2, 5,3 (93) պետական ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կողմից հաստատված սերտիֆիկացման համակարգի այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությանը`
ա) մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով տարածել տեղեկատվություն այն պետությունների մասին, որոնց սերտիֆիկատները ճանաչված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կողմից, ինչպես նաև այն պետությունների մասին, որոնք ճանաչել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության սերտիֆիկատը.
բ) սերտիֆիկացման ծառայությունների սակագները սահմանելիս դրանք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:
i
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունն ապահովել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվությամբ:
/լրաց. 17.05.97 թիվ 136 որոշում/
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 417 ՈՐՈՇՄԱՆ
Ց Ա Ն Կ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
/ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 205 ՈՐՈՇՄԱՄԲ/
_________________________________________________________________________
ԱՊՐԱՆՔԱԽՈՒՄԲ ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
_________________________________________________________________________
02.01-02.04, 02.06-02.10 Միս և մսի ենթամթերք
03.02-03.07 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ
և ջրային այլ անողնաշարավորներ
04.01-04.06 Կաթ և կաթնամթերք
04.07,04.08 Թռչնի ձու
04.09 Բնական մեղր
07.01-07.13 Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ
ու պալարապտուղներ
08.01-08.14 Ուտելի պտուղներ և ընկույզ, ցիտրոնային
ու բանջարանոցային մշակաբույսերի կեղևներ
և կճեպներ
15.01-15.20 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող
ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից ստացվող
նյութեր, պատրաստի սննդի յուղեր, կենդանական
կամ բուսական ծագում ունեցող մոմեր
16.01-16-05 Մսից, ձկից, խեցգետնանմաններից,
կակղամորթներից և ջրային այլ
անողնաշարավորներից պատրաստված արտադրանք
17.01-17.04 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն,
ծամոն
20.01-20.09 Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ
բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող
մթերք
22.01-22.09 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ,
քացախ
24.01-24.03 Ծխախոտ և դրա արդյունաբերական
փոխարինիչներ
27.07, 27.10, 27.11 Նավթամթերք
29.36 Վիտամիններ
30.01-30.06 Դեղագործական արտադրանք
40.14.90 Մանկական ծծակներ
/լրաց. 17.05.97 թիվ 136 որոշում/
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
սեպտեմբերի 6-ի թիվ 417 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող տարանցիկ ապրանքների վրա:
2. Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլտվության համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության (այսուհետև` վարչություն) կողմից ճանաչված և դրանց անվտանգությունը հաստատող օտարերկրյա պետության համապատասխանելիության (անվտանգության) սերտիֆիկատը (ըստ նմուշների), վարչության կամ նրա կողմից լիազորված մարմնի տված և վարչության կողմից հաստատված` համապատասխանելիության սերտիֆիկատը կամ սերտիֆիկատի առկայության մասին վկայականը:
Վերջինս անհրաժեշտ է ստանալ սահմանված կարգով` վարչության կողմից ճանաչված սերտիֆիկատով ապրանքների ներմուծման դեպքում:
3. Սերտիֆիկացված ապրանքի մաքսային հայտարարագիրը լրացնելիս հայտարարատուն նշում է սերտիֆիկատը (վկայականը) տված սերտիֆիկացման մարմնի կրճատ անվանումը, սերտիֆիկատի համարը և այն տալու ամսաթիվը:
4. Սերտիֆիկատը համարվում է վավերական, եթե նրա երեսակողմն ամբողջովին լրացված է:
5. Սույն կարգի խախտումներով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումն արգելվում է: Այդպիսի ապրանքները պահպանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պահպանման սահմանված ժամկետը լրանալու դեպքում չսերտիֆիկացված ապրանքները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ներմուծվող ապրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում հայտարարատուն կարող է պահպանման ժամկետի ընթացքում հայտ ներկայացնել վարչության կողմից լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման համակարգի կանոններին համապատասխան սերտիֆիկացման աշխատանքներ անցկացնելու համար:
Նշված աշխատանքների կատարման նպատակով սերտիֆիկացման մարմինը հայտարարատուի ներկայությամբ իրավունք ունի ընտրելու Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում պահպանվող ապրանքների նմուշներ: Նմուշներն ընտրվում են գործող նորմատիվներով սահմանված քանակով` պահանջվող մասնագիտական հետազոտություններն անցկացնելու համար: Նմուշների ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հսկողության ներքո: