(ուժը կորցրել է 25.07.02 թիվ 454-Ն որոշում)
i
041.0780.201100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2000 թվականի N 780
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 495 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 495 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 13-ի N 569 և 2000 թվականի սեպտեմբերի 1-ի N 594 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքից հանել վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչության վարկերի և դրամաշնորհների համակարգման վարչությունը: