Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ Զ ...

20.09.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.02.2000  -ից մինչեւ   20.09.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 20.09.05 թիվ 63 որոշում)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2000 թվականի թիվ 22

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Դատական պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելու հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելիս հիմնականում ճիշտ են կիրառում օրենսդրությունը: Այդուհանդերձ դեռևս թույլ են տրվում սխալներ և թերություններ, որոնց վերացնելու և միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը որոշում է տալ հետևյալ պարզաբանումները.

i

1. ՀՀ քր. օր. 155.1 հոդվածը նախատեսում է երկու տարբեր հանցակազմ` ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը և ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելը:

Ըստ ՀՀ քր. օր. 155.1 հոդվածի ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է արտահայտվել չորս եղանակով.

ա) առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.

բ) առանց լիցենզիայի պետական լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեությամբ զբաղվելը.

գ) առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակման գործունեությամբ զբաղվելը.

դ) պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը:

Թվարկված արարքները պատժելի են, եթե դրանցից որևէ մեկը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում և հանգեցրել է (կարող էր հանգեցնել) սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող եկամուտ (շահույթ) ստանալուն:

2. Նման բնույթի գործեր քննելիս դատարանները պետք է նկատի ունենան, որ մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, մեղադրական եզրակացությունում և դատավճռում պետք է նշվի, թե անձը ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվել է 155.1 հոդվածի 1-ին մասում նշված որ ձևով: Այդ դատավարական փաստաթղթերում պետք է նշվի նաև այն օրենքի կոնկրետ նորմը, որն արգելում է զբաղվել ձեռնարկատիրության այս կամ այն տեսակով:

3. Դատարանները պարտավոր են ՀՀ քր. օր. 155.1 հոդվածի առաջին մասով գործերը քննելիս ստուգել նախկինում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու օրինականության հարցը: Եթե կպարզվի, որ անձը նախկինում նման խախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել անօրինական կարգով, ապա պետք է կայացվի արդարացման դատավճիռ` ամբաստանյալի արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Միաժամանակ, պետք է շահագրգիռ կազմակերպություններին բացատրվի հայցային կարգով արդարացվածից պահանջել ստացված եկամուտը (շահույթ):

Ստացված եկամուտի գանձման հարցը պետք է բացատրվի բոլոր այն դեպքերում, եթե քրեական գործի վարույթը կարճվում կամ քրեական հետապնդումը դադարեցվում է ցանկացած հիմքով` բացառությամբ հանցադեպի բացակայության:

4. ՀՀ քր. օր. 155.1 հոդվածը սահմանում է նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանցակազմի որակյալ տեսակ, եթե այն կատարվել է.

ա) ապօրինի ձեռնարկատիրության համար նախկինում դատապարտված անձի կողմից.

բ) կամ հանգեցրել է (կարող էր հանգեցնել) սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող եկամուտ (շահույթ) ստանալուն:

Նախկին դատվածության տակ անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ քր. օր. 155.1 հոդվածով դատված լինելը, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարվել կամ չի հանվել:

5. ՀՀ քր. օր. 155.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված է որպես լրացուցիչ պատիժ` գույքի բռնագրավում: Դատարանները պետք է նկատի ունենան, որ գույքի բռնագրավում կարող է կատարվել միայն ապօրինի ձեռնարկատիրությունից ստացված եկամուտի (շահույթի) չափով: Հետևաբար, եթե մինչև դատավճիռ կայացնելը անձը կամովին հատուցել է ապօրինի ձեռնարկատիրությունից ստացված եկամուտը (շահույթը), ապա դատարանները իրավունք չունեն գույքի բռնագրավում կատարել:

6. ՀՀ քր. օր. 155.1 հոդվածի 3-րդ մասը որպես առանձին հանցակազմ նախատեսում է «ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելը` այսինքն առանց համապատասխան արտոնագրի բանկային գործունեությամբ զբաղվելը»:

7. Դատարանները պետք է նկատի ունենան, որ այդ հանցակազմի սուբյեկտ կարող են լինել ինչպես օրինական կարգով գրանցված, սակայն բանկային գործունեությամբ զբաղվելու լիազորությամբ չօժտված իրավաբանական անձանց, այնպես էլ վարկային ռեսուրսներ տնօրինող այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր դուրս են գալիս արտոնագրերով իրենց տրված լիազորությունների սահմաններից:

Հնարավոր են դեպքեր, երբ նման գործունեությամբ զբաղվեն մասնավոր անձինք առանց համապատասխան լիցենզիայի:

8. Բանկային գործունեությունը ՀՀ-ում կարգավորում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» 30.06.1996թ. ՀՀ օրենքով: Նշված օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է բանկային գործունեությունների տեսակների սպառիչ ցանկը (ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ, ներգրավել և տրամադրել վարկեր և այլն):

Նույն օրենքի 23 հոդվածի համաձայն բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր տալու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին:

9. Դատարաններին պարզաբանել, որ նման բնույթի գործեր քննելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, մեղադրական եզրակացությունում և դատավճռում պետք է նշվի, թե անձը բանկային գործունեության կոնկրետ որ տեսակով է ապօրինի զբաղվել:

10. Եթե քաղաքացին մյուս քաղաքացուն որոշակի տոկոսով փող է տալիս, նման արարքները 155.1 հոդվածի 3-րդ մասով որակելիս պետք է նկատի ունենալ գործի կոնկրետ հանգամանքները, մասնավորապես, նման գործունեությամբ զբաղվելու տևողությամբ, գումարի չափը, պարտապանների քանակը և այլն: Եթե նման արարքը կատարվել է մեկ անգամ, ապա այն չի կարող որակվել ՀՀ քր. օր. 155.1 հոդվածի 3-րդ մասով, քանի որ օրենսդիրը քրեական պատասխանատվություն սահմանում է գործունեության համար, իսկ մեկ անգամվա գործողությունը գործունեություն չի կարող դիտվել:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
12.02.2000
N 22
Որոշում