041.0684.111000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2000 թվականի N 684
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 194 ԵՎ N 195 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 17-ի «Մեկ կանգառի կենտրոն» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընդունման կատարողական ակտերի հաստատման համար լիազորված անձ նշանակելու մասին» N 194 և «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի տարեկան բյուջեի սահմաններում գրասենյակի պահպանման և ծրագրի իրականացմանն օժանդակման ծախսերի գումարների վճարումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակելու մասին» N 195 որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանի փոխարեն լիազորված անձ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Անդրանիկ Մանուկյանին: