ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 182
1995 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի գործունեության արդյունքների աուդիտ
իրականացնող կազմակերպության ընտրության մասին
i
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հաշվի առնելով 1995 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործունեության աուդիտի իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծված աուդիտային կազմակերպության ընտրող հանձնաժողովի առաջարկությունը, որոշում է.
1. 1995 թվականի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործունեության աուդիտն իրականացնելու համար հրավիրել KPMG կազմակերպությանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստեղծված աուդիտային կազմակերպության ընտրող հանձնաժողովին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել 1995 թվականի տարեկան աուդիտի աշխատանքները սույն թվականի նոյեմբեր ամսից սկսելու համար: