Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

041.0627.130900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2000 թվականի N 627

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 23-ի «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման գործընթացի իրականացման միջոցառումների մասին» N 128 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 15-ի N 356 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1. Որոշման վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը, որոշմամբ հաստատված ցանկի վերնագիրն ու տեքստը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի կազմի վերնագիրը «գյուղական» բառից առաջ լրացնել «քաղաքային և» բառերով և դրանցից հանել «պետական պահուստային ֆոնդի» բառերը:

2. Որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում`

ա) «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ» տողը փոխարինել`

«ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» տողերով.

բ) նշված կազմը «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ» տողից հետո լրացնել`

«Երևանի քաղաքապետի տեղակալ

ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի

տեղակալ» տողերով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.09.2000
N 627
Որոշում