Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 2 ...

01.01.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.06.1998  -ից մինչեւ   01.01.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.01թ` 22.09.00 թիվ 253 որոշում)

i

050.0107.100698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1998 թվականի թիվ 107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԷՄԻՍԻՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 129 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԻՎ 5 ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշների մասին» թիվ 5 հրահանգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) 1.4 կետից հետո ավելացնել նոր 1.5 կետ` հետևյալ բովանդակությամբ (այդ կապակցությամբ 1.5 կետը համարել 1.6 կետ).

«1.5. Սույն հրահանգի 1.1, 1.2 և 1.4 կետերով սահմանված թղթադրամները համարվում են հնամաշ, եթե նրանց մաշվածության կամ վնասվածության աստիճանից ելնելով թղթադրամը համարվում է շրջանառության համար ոչ պիտանի.

- բացակայում է թղթադրամի մակերեսի նկատելի մասը,

- պատռվածքի երկարությունը գերազանցում է 5 մմ-ը,

- պատռված և սոսնձված են,

- քիմիական ազդեցության հետևանքով գունաթափված են,

- կեղտոտվածության և մաշվածության հետևանքով պահպանված չեն թղթադրամի

պատկերների և գույների հստակությունը,

- թղթադրամի թղթի գերմաշվածությունն ակնհայտ է,

- առկա են այրվածքներ,

- առկա են ծակոտիներ,

- հանված է թղթադրամի պաշտպանական ներգիծը»:

բ) 1.5 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են շրջանառության համար պիտանի դրամանիշերից առանձնացնել սույն հրահանգի 1.5 կետում նշված հնամաշ թղթադրամներն ու 1.4 և 1.2 «գ» կետերում նշված մետաղադրամները, տեսակավորել, շրջանառության մեջ չթողնել և սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.06.1998
N 107
Որոշում