(ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147 որոշում)
i
050.0205.211098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 205
i
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ (այսուհետ` կանոնակարգ 2 (կցվում է)):
2. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել`
i
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997թ. մայիսի 15-ի թիվ 136 որոշումը և որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը.
i
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997թ. օգոստոսի 13-ի թիվ 224 որոշումը.
i
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997թ. դեկտեմբերի 15-ի թիվ 328 որոշումը.
i
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998թ. մայիսի 20-ի թիվ 87 որոշումը.
i
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998թ. օգոստոսի 19-ի թիվ 170 որոշումը.
i
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998թ. սեպտեմբերի 30-ի թիվ 200 որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել «Այլ անձանց կանոնադրական հիմնադրամում բանկի մասնակցությունը 50%-ը գերազանցելու դեպքում հաշվեկշիռների միավորման (կոնսոլիդացիայի) կարգը»:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սույն որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում ապահովել կանոնակարգ 2-ի ռուսերեն թարգմանության և ռուսերեն, հայերեն հրատարակման, իսկ երկամսյա ժամկետում` անգլերեն թարգմանության և հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի հոկտեմբերի 21-ի
թիվ 205 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2
(նոր խմբագրությամբ)
ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
ԲԱԺԻՆ 1. ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Մաս 1. Բանկերի գործունեության կարգավորման իրավական հիմքերը
Կանոն 1.01.
Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեության իրավական կարգավորումն իրականացվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի:
Մաս 2. Ֆինանսական գործառնություններ
Կանոն 2.01.
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են իրականացնել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնությունները:
Կանոն 2.02.
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են գնել, վաճառել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր և այլ արժեքներ:
Կանոն 2.03.
Բանկերը, դրանց մասնաճյուղերը, գործառնական գրասենյակները (կետերը), օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն արժութային գործառնություններ կարող են իրականացնել համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» 8-րդ կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ և իրավական ակտերով սահմանված կանոնների:
Մաս 3. Ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն
Կանոն 3.01.
Բանկերը ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեությունն իրականացնում են համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի:
Կանոն 3.02.
Բանկը մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում.
(1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմում,
(2) բանկի կառավարման համապատասխան մարմնի որոշումը` մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ,
(3) հետևյալ տեղեկություններն այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական հիմնադրամում բանկը ցանկանում է ձեռք բերել նշանակալից կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն.
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կանոնադրությունը, նախորդ տարվա և վերջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները, բաց բաժնետիրական ընկերությունների դեպքում` նաև բաժնետոմսերի թողարկման ազդագիրը, ընդհանուր տեղեկություններ ղեկավարների վերաբերյալ, բանկի հայեցողությամբ` այլ տեղեկություններ,
(4) ծրագիր` տվյալ անձի կանոնադրական հիմնադրամում բանկի կողմից նշանակալից կամ իր ընդհանուր կապիտալի 15%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու մասին: Ծրագրում պետք է ընդգրկվեն գործարքի կատարման արդյունքում բանկի հաջողության հասնելու հավանականության մասին տեղեկություններ, և նախատեսված բոլոր կանխատեսումները հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով: Նման ծրագիր չի պահանջվում, եթե բաժնետիրական ընկերություն հանդիսացող անձի բաժնետոմսերը մեկ տարուց ավելի գնանշված են բորսայում:
Կանոն 3.03.
Բանկն այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում իր ընդհանուր կապիտալի 35%-ը գերազանցող մասնակցության համար կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով կենտրոնական բանկ է ներկայացնում.
(1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմում.
(2) բանկի կառավարման համապատասխան մարմնի որոշումը` այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում բանկի ընդհանուր կապիտալի 35 %-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ.
(3) հետևյալ տեղեկություններն այն անձանց վերաբերյալ, որոնց կանոնադրական հիմնադրամներում բանկը մասնակցություն ունի և այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելու դեպքում այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում բանկի մասնակցությունը կգերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 35%-ը.
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կանոնադրությունը, նախորդ տարվա և վերջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները, բաց բաժնետիրական ընկերությունների դեպքում` նաև բաժնետոմսերի թողարկման ազդագիրը, ընդհանուր տեղեկություններ ղեկավարների վերաբերյալ, բանկի հայեցողությամբ` այլ տեղեկություններ.
(4) ծրագիր` այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում բանկի կողմից իր ընդհանուր կապիտալի 35%-ը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու մասին: Ծրագրում պետք է ընդգրկվեն գործարքի կատարման արդյունքում բանկի հաջողության հասնելու հավանականության մասին տեղեկություններ, և նախատեսված բոլոր կանխատեսումները հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով:
Կանոն 3.04.
Այլ անձանց կանոնադրական հիմնադրամում բանկի մասնակցությունը 50%-ը գերազանցելու դեպքում բանկը տվյալ անձանց հաշվեկշիռը միավորում է իր հաշվեկշռում` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Մաս 4. Շահաբաժինների բաշխման սահմանափակումները
Կանոն 4.01.
Բանկի բաժնետերերին (մասնակիցներին) շահաբաժինների բաշխումն իրականացվում է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքների:
Մաս 5. Բանկերի կողմից արժեթղթերի թողարկումը
Կանոն 5.01.
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են ՀՀ օրենսդրությամբ և իրենց կանոնադրությամբ նախատեսված կարգով թողարկել`
(ա) բաժնետոմսեր,
(բ) պարտատոմսեր,
(գ) մուրհակներ,
(դ) ավանդային սերտիֆիկատներ,
(ե) այլ արժեթղթեր:
Կանոն 5.02.
Բաց բաժնետիրական բանկերը կանոնադրական հիմնադրամի ավելացման դեպքում «Կանոնակարգ 1-ով» սահմանված կարգով փոփոխված կանոնադրության հետ մեկտեղ ներկայացնում են բաժնետոմսերի թողարկման ազդագիրը երեք օրինակից` ՀՀ կառավարության կամ ՀՀ օրենսդրությամբ լիազորված մարմնի կողմից սահմանված ձևին համապատասխան:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով բանկի փոփոխված կանոնադրությունը գրանցելու դեպքում բանկը դիմում է համապատասխան պետական լիազորված մարմին` արժեթղթերի թողարկման ազդագիրը գրանցելու համար:
Պետական լիազորված մարմնի կողմից արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցումից հետո, հնգօրյա ժամկետում, բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում պետական լիազորված մարմնում գրանցված արժեթղթերի թողարկման ազդագրի մեկ օրինակը, որը պահվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:
Արժեթղթերի թողարկման ազդագիրը մամուլում հրապարակվելուց հետո, հնգօրյա ժամկետում, բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում տպագիր մամուլի մեկ օրինակը:
Մաս 6. Բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից թղթակցային հաշիվների բացումը և վարումը
Կանոն 6.01.
Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը պարտավոր են հայկական դրամով թղթակցային հաշիվ բացել ՀՀ կենտրոնական բանկում:
Կանոն 6.02.
Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են հայկական դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ բացել և վարել: Հաշվի բացման մասին սպասարկվող բանկը պարտավոր է հինգ բանկային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:
Մաս 7. Բանկի ակտիվների առանձին տեսակների դասակարգումը, դրանց անհուսալի ճանաչումը և դուրսգրումը
Կանոն 7.01.
i
Բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգումը, դրանց հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը և դուրսգրումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի:
(7.01 կանոնը խմբ. 03.08.99 թիվ 130 որոշում)
Կանոն 7.02.
i
Բանկերի կողմից դեբիտորական պարտքերի դասակարգումը և անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգի:
(7.02 կանոնն ուժը կորցրել է խմբ. 03.08.99 թիվ 130 որոշում)
Կանոն 7.03.
i
Բանկի կողմից ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և օգտագործումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգի` այն ուժի մեջ մտնելու պահից:
(7.03 կանոնի թիվը փոխվել է 03.08.99 թիվ 130 որոշում)
i
Մաս 8. Չաշխատող ակտիվների տոկոսների (և (կամ) տուժանքների) հաշվեգրման դադարեցումը և դուրսգրումը
Կանոն 8.1.
Չաշխատող ակտիվների տոկոսների (և (կամ) տուժանքների) հաշվեգրման դադարեցումը և դուրսգրումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի:
(8-րդ մասն խմբ. 03.08.99 թիվ 130 որոշում)
ԲԱԺԻՆ 2. ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
Մաս 9. Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները
Կանոն 9.01.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սահմանում է բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
ա) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետ` ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը.
բ) բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները`
(1) ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը,
(2) հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.
գ) բանկի իրացվելիության նորմատիվները`
(3) բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն),
(4) բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն).
դ) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.
ե) բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը, այդ թվում` բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը.
զ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.
է) արտարժույթի տնօրինման նորմատիվը:
Կանոն 9.02.
Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար չեն սահմանվում բանկային գործունեության տնտեսական նորմատիվներ, բացառությամբ ներգրավված միջոցների դիմաց ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվի:
Մաս 10. Բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը
Կանոն 10.01.
Գործող բանկի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը հիսուն մլն դրամ է:
Բանկերի կանոնադրական հիմնադրամն արտահայտվում է փողով (ինչպես հայկական դրամով, այնպես էլ արտարժույթով): Կանոնադրական հիմնադրամում արտարժույթով ներդրված միջոցները հաշվառվում են երկակի գնահատմամբ` հայկական դրամով և արտարժույթով, ներդրման օրվա` բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
Կանոնադրական հիմնադրամի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:
Մաս 11. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը
Կանոն 11.01.
i
Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.
1998թ. հունվարի 1-ից մինչև
1999թ. հունվարի 1-ը` 600.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
1999թ. հունվարի 1-ից մինչև
2000թ. հունվարի 1-ը` 800.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2000թ. հունվարի 1-ից հետո` 1.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2001 թ. հուլիսի 1-ից հետո` 1.300.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2002 թ. հուլիսի 1-ից հետո` 1.650.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2003 թ. հուլիսի 1-ից հետո` 2.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար:
(11.01 կանոնը լրաց. 01.06.99 թիվ 88 որոշում)
Մաս 12. Բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները
Կանոն 12.01.
Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ) սահմանվում է.
մինչև 1999թ. մայիսի 1-ը` 10%,
1999թ. մայիսի 1-ից` 12%:
Կանոն 12.02.
Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն12 նորմատիվ) սահմանվում է.
մինչև 1999թ. մայիսի 1-ը` 7.5%,
1999թ. մայիսի 1-ից` 8 %:
Մաս 13. Բանկի իրացվելիության նորմատիվները
i
Կանոն 13.01. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 15%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը դրական է կամ հավասար 0-ի, և 25%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը բացասական է:
Կանոն 13.02. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22 նորմատիվ) սահմանվում է 80%:
(13-րդ կետը խմբ. 11.05.99 թիվ 69 որոշում)
Մաս 14. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը
Կանոն 14.01.
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է 20%:
Մաս 15. Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը
Կանոն 15.01.
Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) սահմանվում է.
մինչև 1999թ. հունվարի 1-ը` 80%,
1999թ. հունվարի 1-ից` 60%:
Ընդ որում, բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի`
մինչև 1999թ. հունվարի 1-ը` 10%-ը,
1999թ. հունվարի 1-ից` 5%-ը:
Մաս 16.ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը
Կանոն 16.01.
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 8 %:
Մաս 17. Արտարժույթի տնօրինման նորմատիվի առավելագույն չափը
Կանոն 17.01.
Արտարժութային համախառն դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի`
մինչև 1999թ. ապրիլի 1-ը` 40%-ը,
1999թ. ապրիլի 1-ից` 30%-ը,
2000թ. հունվարի 1-ից` 25%-ը:
Ընդ որում II խմբի մեջ մտնող արտարժույթների գծով բաց արտարժութային դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի`
մինչև 2000թ. հունվարի 1-ը` 10%-ը,
2000թ. հունվարի 1-ից` 5%-ը:
ԲԱԺԻՆ 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
Մաս 18. Բանկի հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը
Կանոն 18.01.
Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, ինչպես նաև Ն11, Ն12, Ն21, Ն22, Ն3, Ն41, Ն42 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական, պարտադիր պահուստավորման նորմատիվը` 14-օրյա, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը` օրական կտրվածքով:
Մաս 19. Բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը
Կանոն 19.01.
i
Բանկի ընդհանուր (սեփական) կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է: Ընդ որում սկսած 1999թ. մայիսի 1-ից հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս (բացառությամբ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի) լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի առավելագույնը 50%-ի չափով:
Հիմնական (առաջնային) կապիտալը բաղկացած է.
- կանոնադրական հիմնադրամից, ներառյալ բաժնետոմսերի հավելավճարը,
- գլխավոր պահուստից,
- չբաշխված շահույթից (եկամուտների պահուստներ):
Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է.
- բանկի կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների գումարի չափով,
- բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի գումարի չափով,
- գուդվիլի ընթացիկ (վերականգնման) արժեքի չափով:
Ն11, Ն12, Ն3, Ն41, Ն42 և արտարժույթի տնօրինման նորմատիվները հաշվարկելիս հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է նաև հետևյալ տարրերով.
- այլ բանկերի կանոնադրական հիմնադրամներում իրականացված ներդրումների գումարի չափով (բացառությամբ մինչև սույն որոշման ընդունումը կատարված ներդրումների),
- սկսած 1999թ. մայիսի 1-ից` գրավի կամ բանկի նկատմամբ պարտավորություններն ապահովող այլ միջոցների տնօրինման արդյունքում սեփականացված անշարժ գույքի և այլ ակտիվների ընթացիկ (վերականգնման) արժեքի չափով, որոնք բանկը չի օտարել կամ չի օգտագործել բանկային գործունեություն իրականացնելու համար, գրավի առարկան սեփականության իրավունքով բանկին անցնելու (անհրաժեշտության դեպքում` կատարողական վարույթն ավարտելու) փաստը հաստատող համապատասխան փաստաթղթի տրման օրվանից մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, եթե բանկը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը, որպես պահանջատեր, վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարողական թերթ ստանալու և կատարմանը ներկայացնելու դիմումները չի ներկայացրել համապատասխան դատարան, ապա մեկ տարվա ժամկետի հաշվարկը սկսվում է դատարանի կողմից կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
Գրավի կամ բանկի նկատմամբ պարտավորություններն ապահովող այլ միջոցների տնօրինման արդյունքում սեփականացված անշարժ գույք կամ այլ ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք բանկի սեփականությունն են դարձել.
- դատական կարգով գրավի կամ բանկի նկատմամբ պարտավորություններն ապահովող այլ միջոցների տնօրինման արդյունքում կամ
- հաճախորդի հետ կնքված երկկողմանի համաձայնագրի հիման վրա:
Լրացուցիչ (երկրորդային) կապիտալը բաղկացած է.
- հիմնական միջոցների վերագնահատման պահուստից. ընդ որում հիմնական միջոցների վերագնահատման արդյունքը դրական լինելու դեպքում լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում է միայն բանկի գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների վերագնահատման մասով: Սույն կանոնակարգի իմաստով բանկի գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ բանկը և նրա տարածքային ստորաբաժանումները ծավալում են իրենց գործունեությունը:
- հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,
- այլ պահուստներից,
- երկարաժամկետ ստորադաս փոխառություններից` այն բանկերի համար, որոնց կանոնադրական հիմնադրամը գերազանցում է 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք մեծությունը:
Երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից հանվում են` դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:
Բանկի կողմից ստացված փոխառությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն, եթե`
ա) տվյալ փոխառությունը ստացվել է բանկի չապահովված արժեթղթերի (պարտատոմսերի) բաց կամ փակ տեղաբաշխման արդյունքում: Չապահովված են համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի համաձայն առանց ապահովման կամ երրորդ անձանց կողմից տրամադրված ապահովությամբ երաշխավորված արժեթղթերը (պարտատոմսերը).
բ) ըստ գործարքի պայմանների տվյալ փոխառությունը`
-տրամադրվել է հինգ տարի կամ ավելի ժամկետով.
-ժամկետից շուտ մարման ենթակա չէ.
-բանկի լուծարման կամ վերակազմավորման դեպքում ստորադաս է բանկի բոլոր այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ բաժնետերերի (փայատերերի) նկատմամբ բանկի ունեցած պարտավորությունների.
-չի տրամադրվել բանկի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց (գրավ).
գ) բանկը տվյալ փոխառության դիմաց պարտավոր է հատուցում վճարել միայն այն դեպքում, եթե բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը գերազանցում է նման հատուցումը վճարելու պահին բանկի կրած կորուստները (վնասներն ու ծախսերը) և միայն դրանց տարբերությունը չգերազանցող գումարի սահմաններում.
դ) բանկը տվյալ փոխառության դիմաց հատուցում վճարելու պարտավորությունից ազատվում է, եթե տվյալ հատուցումը վճարելը կհանգեցնի կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի խախտման.
ե) բանկը մինչև փոխառության (արժեթղթերի) սահմանված մարման ժամկետը չի պարտավորվել վաղաժամկետ մարել կամ փաստացի չի մարել փոխառության որևէ մասը.
զ) փոխառությունը տրամադրող անձը կամ արժեթղթերի որևէ տիրապետող (ըստ ներկայացնողի արժեթղթերի դեպքում), սեփականատեր (անվանական արժեթղթերի դեպքում) կամ նրանց կողմից լիազորված անձը տվյալ բանկի կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու իրավունք ձեռք չի բերում կամ փաստացի չի մասնակցում:
(19.01 կետը` 01.3.01 թվականից` փոփ. 22.09.00 թիվ 247 որոշում)
Կանոն 19.02.
Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը հաշվարկվում է տվյալ տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքով:
Կանոն 19.03.
Բանկը պարտավոր է սույն կանոնակարգի կանոն 11.01-ի ժամանակացույցի տարեսկզբներին (հունվարի 1-ի դրությամբ), ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:
Մաս 20. Բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվների հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը
Կանոն 20.01.
Բանկի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է
_____
Կ ընդհ
Ն11 = --------- բանաձևով:
----
ԱՌ
Կանոն 20.02.
Բանկի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է
_____
Կհիմն
Ն12 =-------բանաձևով,
----
ԱՌ
որտեղ
_____
Կ ընդհ -ը ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),
_____
Կ հիմն -ը` հիմնական կապիտալը (միջին օրական հաշվարկով),
____
ԱՌ -ն` ռիսկով կշռված ակտիվները և հետհաշվեկշռային
պարտավորությունները (միջին օրական հաշվարկով):
Կանոն 20.03.
Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ հանգստյան օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
Կանոն 20.04.
i
Բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.
Ակտիվների տեսակները Կշիռներն
ըստ ռիսկերի (%)
1. Կանխիկ միջոցներ դրամով, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի 0
համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր, բացառությամբ ճանապարհին գտնվողների
2. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ 0
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային 0
հաշվի, պարտադիր պահուստների միջոցներ, ներդրված ավանդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ
4. ՀՀ կառավարության նկատմամբ պահանջներ և դրանց գծով 0
հաշվարկված տոկոսներ
5. Կանխիկ դրամական միջոցներ արտարժույթով, ինչպես նաև 0
ՀՀ ԿԲ խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր, որոնք մտնում են ECU-ի կամ SDR-ի զամբյուղների մեջ
6. Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերով ապահովված 0
վարկեր ու երաշխավորություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ
7. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, 5-րդ կետում նշված 0
զամբյուղների կազմի մեջ մտնող արտարժութային միջոցներով և հայկական դրամով ապահովված վարկեր ու երաշխավորություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ 8. Վարկային ներդրումներ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երաշխավորություններով, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ
9. Պահանջներ Եվրահամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների, 0
ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի կառավարությունների ու կենտրոնական բանկերի նկատմամբ
10. Կանխիկ դրամ և 5-րդ կետում նշված զամբյուղների կազմի 10
մեջ մտնող արտարժույթով դրամական միջոցներ ճանապարհին
11. Վարկային ներդրումներ ՀՀ կառավարության 0**
երաշխավորություններով, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ
12. Թղթակցային հաշիվների մնացորդներ 9-րդ կետում թվարկված 10**
երկրների բանկերում, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ
13. Այլ պահանջներ 9-րդ կետում թվարկված երկրների բանկերի 10**
նկատմամբ, ինչպես նաև այդ պահանջների գծով հաշվարկված տոկոսներ
14. Ապահովագրական ընկերությունների կողմից ֆինանսական 10***
ռիսկերի մասով ապահովագրված, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ) կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների երաշխավորություններով վարկային ներդրումներ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ
15. Թղթակցային հաշիվներ ՀՀ բանկերում, ինչպես նաև դրանց 10***
գծով հաշվարկված տոկոսներ
16. Այլ պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ և դրանց գծով 50
հաշվարկված տոկոսներ
17. Բանկի գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և 50
շինություններ (ընթացիկ (վերականգնման) մնացորդային արժեքով)
18. Արժեթղթեր վերավաճառքի և վաճառքի համար, բացառությամբ 70***
պետական արժեթղթերի
19. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ (ընթացիկ 70***
(վերականգնման) արժեքով), բացառությամբ 17-րդ կետում նշված ակտիվների
20. Լիզինգ և դրա գծով հաշվարկված տոկոսներ 70***
21. 5-րդ կետում նշված զամբյուղների կազմի մեջ չմտնող կանխիկ 100
արտարժութային միջոցներ
22. Թղթակցային հաշիվներ և պահանջներ 9-րդ կետում չթվարկված 100
երկրների բանկերի նկատմամբ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ
23. Այլ արժեթղթեր, այդ թվում` երկարաժամկետ ներդրումներ և 100
դրանց գծով հաշվարկված տոկոսներ 24. Վարկային ներդրումներ և ֆակտորինգ, ինչպես նաև դրանց գծով 100 հաշվարկված տոկոսներ
25. Պահանջներ 9-րդ կետում չթվարկված երկրների 100
կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ
26. Բոլոր այն ակտիվները և դրանց գծով հաշվարկված տոկոսները, 100
որոնք ընդգրկված չեն 1-25 կետերում
27. Զուտ վարկային գիծ (վարկային գծերի և 20 *****
վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումար):
28. Ակրեդիտիվներ, կանխիկ (սփոթ) 100
գործառնություններ, ժամկետային գործառնություններ (ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ), օպցիոններ:
29. Հետհաշվեկշռային երաշխավորություններ 100
* EURO-ն շրջանառության մեջ մտնելուց հետո ECU-ի զամբյուղի մեջ մտնող
արժույթները փոխարինվում են EURO զամբյուղով:
** 2000 թ. հունվարի 1-ից` 20 %:
*** 1999 թ. մայիսի 1-ից` 20 %: **** 1999թ. մայիսի 1-ից` 100 %: ***** 2001 թ. հունվարի 1-ից` 50 %:
(կանոն 20.04 լրաց. 01.06.99 թիվ 88 որոշում` ուժի մեջ է մտնելու 01.12.99թ)
Կանոն 20.05.
ECU-ի զամբյուղի մեջ մտնում են գերմանական մարկը, ֆրանսիական ֆրանկը, անգլիական ֆունտ ստեռլինգը, հոլանդական գուլդենը, իտալական լիրան, բելգիական ֆրանկը, դանիական կրոնը, իռլանդական ֆունտը, իսպանական պեսետան, ավստրիական շիլինգը, պորտուգալական էսկուդոն, հունական դրահման, լյուքսեմբուրգյան ֆրանկը և ֆիննական մարկը: ECU-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին է հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը և շվեդական կրոնը:
SDR-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ-ի դոլարը, գերմանական մարկը, ճապոնական իենը, ֆրանսիական ֆրանկը և անգլիական ֆունտ ստեռլինգը:
Եվրահամայնքի միության մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Դանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆինլանդիան: Եվրահամայնքի միության մեջ մտնող երկրներին հավասարեցվում է նաև Շվեյցարիան:
Կանոն 20.06.
Ռիսկով կշռված ակտիվների հանրագումարը նորմատիվի հաշվարկման ժամանակ պակասեցվում է ծախսերի հաշվին ձևավորվող վարկերի, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդերի գումարի չափով:
Մաս 21. Բանկի իրացվելիության նորմատիվների հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը
Կանոն 21.01.
Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը (Ն21) հաշվարկվում է
___
Աբի
Ն21 = ------ բանաձևով,
----
Աընդ
որտեղ
___
Աբի-ն միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են
ամսվա ընթացքում, որը որոշվում է
(Աբի1+Աբի2+...+Աբիn)
Աբի = -------------------- բանաձևով,
n
որտեղ
Աբի1, Աբի2, ..., Աբիn-ն բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի,
____
Աընդ-ն` միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն ամսվա ընթացքում, որը որոշվում է
____ (Աընդ1+Աընդ2+..+Աընդn)
Աընդ =----------------------- բանաձևով,
n
որտեղ
Աընդ1, Աընդ2, ..., Աընդn-ն բանկի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի:
Կանոն 21.02.
i
Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները և դրանց գծով հաշվարկված տոկոսները, որոնց վրա չկա դրանց օգտագործումը սահմանափակող որևէ պայման.
- կանխիկ դրամական միջոցներ, կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերից` VISA, THOMAS COOK/MASTER CARD, AMERICAN EXPRESS և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարային փաստաթղթեր:
- ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշիվների և պարտադիր պահուստների միջոցներ և ներդրված ավանդներ,
- ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
- ՀՀ պետական գանձապետական արժեթղթեր` ընթացիկ (վերականգնման) արժեքով, բացառությամբ գրավադրված և հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերի,
- Ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ, ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի մնացորդն է.
ՀՀ կենտրոնական բանկի ցուցումը ստանալու պահից հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն թղթակցային հաշիվները, որոնք լուծարվող և սնանկացած բանկերում են կամ այն բանկերում, որոնց թղթակցային հաշիվները սառեցված են տվյալ երկրի կենտրոնական բանկի կամ կալանված են իրավասու պետական մարմինների կողմից:
Բանկի ընդհանուր ակտիվների (Աընդ) հաշվարկում ընդգրկվում է հաշվային պլանի «Ակտիվներ» կարգի բոլոր հաշիվների հանրագումարը:
Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական արժեթղթերով, ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, դրամով, ECU-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող արժույթներով ապահովված վարկերի գումարի չափով: Ընդհանուր ակտիվների գումարը պակասեցվում է նաև այն վարկերի գումարի չափով, որոնք տրամադրվել են օտարերկրյա բանկերից և ֆինանսական կազմակերպություններից նպատակային կարգով ներգրաված միջոցների հաշվին, որոնց վերադարձն ապահովված է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի երաշխավորությամբ, դրանց տրամադրման ժամկետները չեն գերազանցում ներգրավման ժամկետները, և բանկը դրանց գծով չի ստանձնել լրացուցիչ ռիսկեր: Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև սույն կանոնի առաջին պարբերության վերջին կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով:
(կանոն 21.02 փոփ. 01.01.01 թվականից` 12.06.00 թիվ 147 որոշում)
Կանոն 21.03.
Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը (Ն22) հաշվարկվում է
___
Աբի
Ն22 = ---- բանաձևով,
----
Պցպ
որտեղ
Պցպ-ն` միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
___ (Պցպ 1+ Պցպ 2+..+ Պցպ n)
Պցպ = ------------------------ բանաձևով,
n
որտեղ
Պցպ 1, Պցպ 2, ..., Պցպ n-ն բանկի ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի:
Կանոն 21.04.
i
Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ներգրավված ցպահանջ միջոցները, ինչպես նաև ցպահանջ հաշիվների գծով հաշվեգրված (վճարվելիք) տոկոսները, բացառությամբ «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ», «Պահուստներ` նախատեսված հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերից ստացված վնասների համար», «Հետաձգված հարկային պարտավորություններ», «Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ» հաշիվների, ինչպես նաև բանկի ծախսերով կատարված այլ հաշվեգրումների: Այն թղթակցային «լորո» հաշիվների մնացորդները, որոնք, համաձայն 21.2 կանոնի առաջին պարբերության վերջին կետի, նվազեցվում են թղթակցային «նոստրո» հաշիվներից, ցպահանջ պարտավորությունների հաշվարկին չեն մասնակցում:
(կանոն 21.02 լրաց. 01.01.01 թվականից` 12.06.00 թիվ 147 որոշում)
Մաս 22. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի հաշվարկման կարգը և հաշվարկին
մասնակցող տարրերի կազմը
Կանոն 22.01.
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հարաբերակցության առավելագույն չափն է: Բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի մեջ ընդգրկվում են նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:
Կանոն 22.02.
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է
Ռ
Ն3 =----------- բանաձևով,
----
Կընդ
որտեղ
Ռ-ն բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց
տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված
երաշխիքների և երաշխավորությունների գումարն է: Վարկերը և այլ
պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և
երաշխավորությունները) ռիսկի հաշվարկում ընդգրկվում են կանոն
20.04-ով սահմանված կշիռներով,
____
Կընդ-ը բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու
ժամանակաշրջանում:
Փոխատվության տրման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:
Մաս 23. Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը
Կանոն 23.01.
Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այլ փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի` բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Կանոն 23.02.
Բանկի հետ կապված անձանց տրված փոխառություններ և երաշխիքներ են համարվում նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:
Կանոն 23.03.
Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) որոշվում է
Ռկ
Ն41 =------ բանաձևով:
____
Կընդ
Փոխատվության տրման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:
Կանոն 23.04.
Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) որոշվում է.
__
\ ՌԿ
/__
Ն42 = ------ բանաձևով,
___
Կընդ
որտեղ
___
Կընդ-ը բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու
ժամանակաշրջանում,
Ռկ-ն` բանկի հետ կապված մեկ անձին տրամադրված վարկերի, այլ
փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված
երաշխիքների ու երաշխավորությունների գումարը,
__
\ (Ռկ-ն` բանկի հետ կապված բոլոր անձանց տրամադրված վարկերի, այլ
/__
փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված
երաշխիքների և երաշխավորությունների հանրագումարը:
Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և երաշխավորությունները) ռիսկի հաշվարկում ընդգրկվում են կանոն 20.04-ով սահմանված կշիռներով:
Մաս 24. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը
Կանոն 24.01.
ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները:
Մինչև 1999թ. ապրիլի 9-ը պահուստավորումը կատարվում է.
ա) դրամով ներգրավված միջոցների դիմաց` դրամով,
բ) արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` համապատասխան արտարժույթով կամ ECU-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող որևէ արտարժույթով, ինչպես նաև դրամով:
Սկսած 1999թ. ապրիլի 9-ից ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է միայն դրամով:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկն ինքը:
Կանոն 24.02.
Հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց` պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ: Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են հայկական դրամով` յուրաքանչյուր արտարժույթի համար առանձին:
Կանոն 24.03.
i
Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` հինգշաբթի օրը, ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:
Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների և միմյանցից ներգրաված միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, «Եվրասիա» հիմնադրամ) կողմից ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման նպատակով տրամադրված միջոցները ենթակա չեն պարտադիր պահուստավորման մինչև 2001 թվականի հունվարի 1-ը: Ընդ որում, նշված միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցների հաշվին, սակայն պետական կառավարման մարմինների և (կամ) Ծրագրի իրականացման գրասենյակների (ԾԻԳ-երի) կողմից կամ վերջիններիս միջոցով տրամադրված միջոցները ևս համարվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված:
Պարտադիր պահուստավորման հաշվարկում չեն ընդգրկվում նաև կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով հաշվեգրված միջոցները, հաշվարկված (վճարվելիք) տոկոսները, վճարվելիք շահաբաժինները, հաշվարկված աշխատավարձը, հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերից ստացված վնասների պահուստները, հետաձգված հարկային պարտավորությունները, գալիք ժամանակաշրջանի եկամուտները և բանկի ծախսերով կատարված մյուս հաշվեգրումները:
(կանոն 24.03 փոփ. 03.08.99 թիվ 130, 08.12.99 թիվ 207 որոշումներ)
Կանոն 24.04.
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` այլ պետությունների տարածքում տեղաբաշխված և գործող մասնաճյուղերն ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, վերջինիս կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:
Կանոն 24.05.
Բանկի կողմից հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է մինչև 1999թ. ապրիլի 9-ը բանկերի` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած ազգային արժույթով և արտարժույթով թղթակցային (պարտադիր պահուստների) հաշիվներով, իսկ սկսած 1999թ. ապրիլի 9-ից բանկերի` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած դրամով թղթակցային (պարտադիր պահուստների) հաշվով: Բանկերին իրավունք է վերապահվում ինքնուրույն տնօրինել և կառավարել պարտադիր պահուստների միջոցները:
Մաս 25. Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկման կարգը և հաշվարկին մասնակցող տարրերի կազմը
Կանոն 25.01.
Արտարժութային դիրքը բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է` հաշվի առած հետհաշվեկշռային անավարտ գործարքների նկատմամբ պահանջները և պարտավորությունները (սփոթ, սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ) համապատասխան արտարժույթներով:
Արտարժութային փակ դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պասիվների միջև եղած քանակական հավասարությունն է:
Արտարժութային բաց դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պասիվների միջև եղած քանակական անհավասարությունն է:
Զուտ արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես տարբեր արտարժույթների դիրքերի հանրագումար` հաշվի առնելով տվյալ դիրքի նշանը (կարճ կամ երկար):
Համախառն արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես արտարժույթների տարբեր խմբերի դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
Արտարժութային երկար դիրք` արտարժույթով բանկի ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պասիվային հաշիվների մնացորդներին:
Արտարժութային կարճ դիրք` արտարժույթով բանկի պասիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդներին:
Կանոն 25.02.
Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, իսկ նորմատիվը սահմանվում է երկու խմբերով`
I. ECU-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի, կանադական դոլարի և շվեդական կրոնի համար:
II. Այլ արտարժույթների համար:
Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և բերվում դրամական արտահայտության: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը: Յուրաքանչյուր խմբի ներսում հաշվարկվում է զուտ արտարժութային դիրք, իսկ երկու խմբերի համար միասին հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է I և II խմբերի արտարժութային դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
Բաժին 4. ԱԿՏԻ ԿՐՃԱՏ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Մաս 26. Ակտի կրճատ անվանումը
Կանոն 26.01.
Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 2»: