040.0765.260716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2016 թվականի N 765-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում` համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները հաստատելու մասին» N 1728-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) 2-րդ բաժնի վերնագիրը, 6.8-րդ և 7.1-ին կետերն «արդարադատության գեներալ-մայորի» բառերից առաջ լրացնել «արդարադատության գեներալ-լեյտենանտի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
2) 6.1-ին, 8.4-րդ և 8.8-րդ կետերում «Արդարադատության գեներալ-մայորի» բառերը փոխարինել «Արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի» բառերով.
3) 6-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«VI. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ».
i
4) 6.8-րդ կետում «հատուկ նշանակության ստորաբաժանման» բառերը փոխարինել «պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների» բառերով.
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.9-րդ կետով.
i
«6.9. Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրամադրվում է նաև հետևյալ նկարագրությամբ և ձևի համազգեստ`
1) ձմեռային, սև մարզական գլխարկ.
2) սև բերետ.
3) ձմեռային կիսավերարկու` ուսադիրներով:
Կիսավերարկուն սև կտորից է, բաղկացած է լանջափեշերից, թևքերից, ծալովի օձիքից` հանվող արհեստական մորթուց, հետնամասում` շղթայով փակվող ներկարված գրպանից (որի մեջ տեղադրվում է անձրևանոցը (թիկնոցը), առջևի ներքևի փեշերին` վրադիր և միջնադիր գրպաններից, կրծքամասում թաքնված` ներկարված գրպաններից: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: Թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան.
4) մարտական բաճկոն-տաբատ` կեպիով, կիսաբամբակյա:
Սև բրեզենտե կտորով և կաշվից, շղթայով, առանց ուսադիրների, առջևի մասի գրպանը կոճկվող կպչունակով` առանց կոճակի, վերևի մասում` բռնակ: Դիմացի մասում տեղադրված մեծ և փոքր գրպաններ, ատրճանակի, ձեռնաշղթայի, ռադիոկապի և փամփշտատուփի համար նախատեսված գրպաններ: Թիկունքին ամրացվում է կտոր` «ՔԿԾ» նշագրմամբ, առջևի ձախ գրպանի վերևի մասում ամրացվում է «ՔԿԾ» նշագրումը, իսկ աջ գրպանի վերևի մասում կարվում է կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար:
Տաբատը` սև կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:
Կեպին` սև կտորից: Բաղկացած է թասակից և երկարեցված գլխարկահովհարից: Երկու կողմից ունի օդանցքներ: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան.
5) շապիկ:
Սև բրդյա գործվածքից, կլոր վզով, թիկունքի մասում ասեղնագործվում է «ՔԿԾ» նշագրումը.
6) շապիկ` տրիկոտաժե:
ՈՒղիղ ձևվածքով, սև, կարճաթև, կլոր օձիքով.
7) ժիլետ` առանց ուսադիրների:
Ցանցապատ, սև կտորից, կողային գրպաններով, կրծքամասում կոճակով կոճկվող 2 արտաքին ձևավոր կափույրով գրպաններով, թիկունքի եզրակարի վերևի մասում կարվում է «ՔԿԾ» նշագրմամբ թիկունքանշան, իսկ աջ գրպանի վերևի մասում` կպչունակ` ծառայողի արյան կարգը նշելու համար.
8) մարտական ժիլետ` առանց ուսադիրների.
9) գոտի` սև, սինթետիկ կամ կաշվից:
50 մմ լայնությամբ, պլաստմասսայե ճարմանդով, վրան հավաքվում են հատուկ հանձնարարությունների կատարման համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ.
10) կոշիկ` կիսաճտքավոր:
Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարեցված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը` սև բրեզենտե անջրանցիկ կտորից: Ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով.
11) ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա.
12) ձեռնոց` կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա.
13) սև թիկնոց-ուսնոց:
Սև, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով.
14) սև դիմակ:».
i
6) 8.6-րդ կետում «Արդարադատության գեներալ-մայորից» բառերը փոխարինել «Արդարադատության գեներալ-լեյտենանտից» բառերով.
7) 8.7-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
i
«Գեներալ- 2 22 25 25».
լեյտենանտ
i
8) 9.1-ին կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39, 40, 41, 42, 43, 44 և 45-րդ ենթակետերով, ինչպես նաև «Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական ծառայողների համազգեստների նկարագիրը և կրելու ժամկետները» վերնագրով նոր` 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 և 59-րդ ենթակետերով.
«39. Դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա, գունաքողարկված 1 հատ 2 տարի
կտորից
40. Ձմեռային դաշտային կոստյում` այդերուկի աղվամազով և 1 հատ 4 տարի
հանովի ուսադիրներով
41. Ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա, 1 հատ 4 տարի
գունաքողարկված կտորից, ոչխարի կամ այլ մորթուց
կարված օձիքով, հանովի ուսադիրներով
42. Դաշտային պայուսակ 1 հատ 5 տարի
43. Դաշտային ամառային կոշիկներ 1 զույգ 1 տարի
44. Շապիկ` կիսաթև 2 հատ 1 տարի
45. Շապիկ` անթև 2 հատ 1 տարի
Հատուկ նշանակության ստորաբաժանման քրեակատարողական
ծառայողների համազգեստի նկարագիրը և կրելու
ժամկետները
46. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով 1 հատ 4 տարի
47. Ձմեռային, սև մարզական գլխարկ 1 հատ 3 տարի
48. Մարտական բաճկոն-տաբատ` կեպիով, կիսաբամբակյա 1 լրակազմ 2 տարի
49. Շապիկ` տրիկոտաժե 2 հատ 1 տարի
50. Ժիլետ` առանց ուսադիրների 1 հատ 2 տարի
51. Մարտական ժիլետ` առանց ուսադիրների 1 հատ 2 տարի
52. Սև բերետ 1 հատ 2 տարի
53. Սև դիմակ 1 հատ 2 տարի
54. Գոտի` սև, սինթետիկ կամ կաշվից 1 հատ 2 տարի
55. Կոշիկ` կիսաճտքավոր 1 զույգ 1 տարի
56. Ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա 1 զույգ 2 տարի
57. Շապիկ 1 հատ 3 տարի
58. Ձեռնոց` կաշվե, սև, կիսաբաց մատներով, հինգմատնյա 1 զույգ 2 տարի
59. Սև թիկնոց-ուսնոց 1 հատ 2 տարի
«.
9) 9-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.2-րդ կետով.
i
«9.2. Համազգեստի արտաքին տեսքի պատշաճ պահպանման նպատակով պահպանության ապահովման և ուղեկցումների ստորաբաժանումների ծառայողներին դաշտային համազգեստ կարող է տրամադրվել յուրաքանչյուր տարի:».
i
10) 10.1-ին կետն «իրականացնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օպերատիվ ստորաբաժանման» բառերով.
11) 10.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
i
«դ) հատուկ նշանակության»:
2. Սահմանել, որ, որոշման հավելվածի 6.9-րդ կետի լրացմամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից և 2017-2019 թվականների ՄԺԾԾ-ում քրեակատարողական համակարգի պահպանման համար լրացուցիչ հատկացումներ չեն նախատեսվում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ