Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.1046.011014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1046-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ և 24-րդ կետերում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

i

2) 3-րդ և 5-րդ կետերում «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով.

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:».

i

4) 16-րդ կետի «ժբ» ենթակետում «համապատասխանության նշանը» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը» բառերով.

i

5) 22-րդ կետի «ժ» ենթակետում «համապատասխանության նշանը` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի 40-րդ կետի» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանը» բառերով.

6) 25-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա. գնահատման նշանակված մարմինները` համապատասխանության գնահատման ժամանակ.».

i

7) 32-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչություն» բառերով.

8) VIII բաժնի վերնագրում «ՀԱՎԱՍՏՄԱՆ» բառը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ» բառով.

i

9) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«39. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:».

i

10) ուժը կորցրած ճանաչել 40-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 45-րդ, 46-րդ, 47-րդ և 48-րդ կետերը.

i

11) 50-րդ կետում «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

i

2) 3-րդ և 5-րդ կետերում «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով.

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող միսն ու մսամթերքը պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:».

4) V բաժնի վերնագրում «ՀԱՎԱՍՏՄԱՆ» բառը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ» բառով.

i

5) 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«74. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին մսի և մսամթերքի արտադրանքների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:».

i

6) ուժը կորցրած ճանաչել 75-րդ, 76-րդ, 77-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ կետերը.

i

7) 84-րդ կետում «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ և 70-րդ կետերում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

i

2) 3-րդ կետում «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով.

i

3) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.

i

«7. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող կաթը և կաթնամթերքը պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:».

4) 71-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա. գնահատման նշանակված մարմինները` համապատասխանության գնահատման ժամանակ.».

5) VIII բաժնի վերնագրում «ՀԱՎԱՍՏՄԱՆ» բառը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ» բառով.

i

6) 90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«90. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կաթնամթերքի համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:».

i

7) ուժը կորցրած ճանաչել 91-րդ, 92-րդ, 93-րդ, 94-րդ, 95-րդ, 96-րդ, 97-րդ, 98-րդ, 99-րդ և 100-րդ կետերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 22-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ և 53-րդ կետերում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

i

2) 3-րդ կետում «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով.

i

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող համապատասխանության գնահատման ենթակա բրինձը, բացառությամբ սերմացու բրնձի, պետք է ուղեկցվի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենա տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:».

4) 54-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա. գնահատման նշանակված մարմինները` համապատասխանության գնահատման ժամանակ.».

5) VI բաժնի վերնագրում «ՀԱՎԱՍՏՄԱՆ» բառը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ» բառով.

i

6) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«58. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին բրնձի համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:».

i

7) ուժը կորցրած ճանաչել 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 65-րդ և 66-րդ կետերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Գարեջրի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 44-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ և 32-րդ կետերում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

i

2) 3-րդ կետում «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով.

i

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող գարեջուրը պետք է ուղեկցվի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենա տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:».

4) 33-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա. գնահատման նշանակված մարմինները` համապատասխանության գնահատման ժամանակ.».

5) VII բաժնի վերնագրում «ՀԱՎԱՍՏՄԱՆ» բառը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ» բառով.

i

6) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«38. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գարեջրի համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:».

i

7) ուժը կորցրած ճանաչել 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 45-րդ և 46-րդ կետերը.

i

8) 48-րդ կետում «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 491-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 4-րդ կետից հանել «(այդ թվում` սերտիֆիկացնող)» և «(այդ թվում` սերտիֆիկացմանը վերաբերող պահանջները)» բառերը.

2) որոշման հավելվածի`

ա. 2-րդ կետում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով,

i

բ. 4-րդ և 6-րդ կետերում «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով,

գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող հանքային ջրերը պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:»,

դ. X բաժնի վերնագրում «ՀԱՎԱՍՏՄԱՆ» բառը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ» բառով.

i

ե. 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«56. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային ջրերի համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:»,

i

զ. ուժը կորցրած ճանաչել 57-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ և 65-րդ կետերը,

i

է. 67-րդ կետում «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1602-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 744-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ կետում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

i

2) 3-րդ և 6-րդ կետերում «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով.

i

3) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.

«7. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող հյութը և հյութամթերքը պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:».

4) XI բաժնի վերնագրում «ՀԱՎԱՍՏՄԱՆ» բառը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ» բառով.

i

5) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«54. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հյութերի և հյութամթերքների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:».

i

6) ուժը կորցրած ճանաչել 55-րդ, 56-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ և 63-րդ կետերը.

i

7) 65-րդ կետում «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 993-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ կետում «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով.

i

2) հավելվածը III բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` IV բաժնով.

 

«IV. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. «Հայաստանի Հանրապետության տարածքում սննդային հավելումների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

14. «Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող սննդային հավելումները պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:».

3) 28-րդ կետում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

i

4) 29-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) գնահատման նշանակված մարմինները` համապատասխանության գնահատման ժամանակ.».

5) VIII բաժնի վերնագրում «ՀԱՎԱՍՏՄԱՆ» բառը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ» բառով.

i

6) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«35. Սույն տեխնիկական կանոնակարգի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին սննդային հավելման համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:».

i

7) ուժը կորցրած ճանաչել 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ և 44-րդ կետերը.

i

8) 45-րդ կետում «Համապատասխանության գնահատման մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1438-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 2-րդ կետում և 35-րդ կետի 8-րդ ենթակետում «հավաստման» բառը փոխարինել «գնահատման» բառով.

2) 3-րդ կետում «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով.

i

3) 7-րդ կետում «սերտիֆիկատ» բառը փոխարինել «հայտարարագիր» բառով.

i

4) 51-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) գնահատման նշանակված մարմինները` համապատասխանության գնահատման ժամանակ.».

5) XI բաժնի վերնագրում «ՀԱՎԱՍՏՄԱՆ» բառը փոխարինել «ԳՆԱՀԱՏՄԱՆ» բառով.

i

6) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«59. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ձվի և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:».

i

7) ուժը կորցրած ճանաչել 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ և 65-րդ կետերը.

i

8) 66-րդ կետում «Համապատասխանության գնահատման մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2014
N 1046-Ն
Որոշում