Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 0 ...

 

 

124.0495.070502

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         05           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11202079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

9 ապրիլի 2002 թվականի N 02/495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

i

ԱՊՐԻԼԻ 2-ի N 01/24 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի ապրիլի 2-ի «Փոխադրամիջոցներից գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/24 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները (կցվում է):

 

       Հաստատված է                      Համաձայնեցված է

    ՀՀ պետական եկամուտների           ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

    նախարար` _____ Ե. Զախարյան       նախարար` _____ Վ. Խաչատրյան

09 ապրիլի 2002 թ.

N 02/495 հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 01/24 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հրահանգչական նամակի 1-ին կետում.

i

ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները, որոնց վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:

բ) կետից հանել «բ» ենթակետը:

i

2. Հրահանգչական նամակի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի հարկման բազան փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունն է: Հարկման բազան որոշելիս շարժիչի հզորության չափման միավորը ձիաուժն է կամ կիլովատը: Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:

Ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է ջրային փոխադրամիջոցների համար սույն հրահանգչական նամակի 3-րդ կետով սահմանված կարգով` հետևյալ տարեկան դրույքաչափերով.

- հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 150 դրամ, կամ

- հարկման բազայի յուրաքանչյուր կիլովատի դիմաց` 204 դրամ:

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար սույն հրահանգչական նամակի 3-րդ կետով սահմանված կարգով` հետևյալ տարեկան դրույքաչափերով.

ա) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

- մինչև 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ.

- 120-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ.

- 250 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ.

բ) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

- մինչև 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,

- 200 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:

Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկի գումարը հաշվարկվում է 100 տոկոսով:

Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

Օրինակ 1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը թողարկվել է 1996 թվականի դեկտեմբեր ամսին: Ըստ վաղեմության ժամկետի` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի հաշվարկը կունենա հետևյալ տեսքը.

ա) 1996-1998թթ. ներառյալ (անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթվից) յուրաքանչյուր տարվա համար գույքահարկի գումարը կհաշվարկվի 100 տոկոսով,

բ) 1999-2003թթ. ներառյալ յուրաքանչյուր տարվա համար հարկի գումարը կպակասեցվի ամբողջական հարկի գումարի 10 տոկոսի չափով, այսպես.

- 1999 թվականի համար հարկի գումարը կկազմի ամբողջական հարկի գումարի 90 տոկոսը,

- 2000 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 80 տոկոսը,

- 2001 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 70 տոկոսը,

- 2002 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 60 տոկոսը,

- 2003 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 50 տոկոսը,

գ) 2004 թվականից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ամբողջ ժամանակաշրջանի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի ամբողջական հարկի գումարի 50 տոկոսի չափով:»:

3. Հրահանգչական նամակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով.

Ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Գգ=(Շհ xՏդ)/12 xԱթ

որտեղ`

Գգ - գույքահարկի գումարը,

Շհ - ջրային փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ),

Տդ - ջրային փոխադրամիջոցի գույքահարկի տարեկան դրույքաչափը,

Աթ- գույքահարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թիվը:

Օրինակ 2. Ֆիզիկական անձը 2000 թվականի հուլիսին սեփականության իրավունքով ձեռք է բերել ջրային փոխադրամիջոց, որի քաշող շարժիչի հզորությունը 120 ձիաուժ է, գույքահարկի հաշվարկման համար տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված է 150 դրամ: 2000 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար տվյալ ջրային փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կկազմի` Գգ=(120x150)/12 x5 =7500 դրամ:

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Գգ=(Շհ xՏդx Վգ)/12xԱթ

որտեղ`

Գգ - գույքահարկի տարեկան գումարը,

Շհ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ),

Տդ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի տարեկան դրույքաչափը,

Վգ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի վաղեմության ժամկետի գործակիցը, որը հավասար է.

1-3-րդ տարիների համար`  1

    4-րդ տարվա համար`        0,9

    5-րդ տարվա համար`        0,8

    6-րդ տարվա համար`        0,7

    7-րդ տարվա համար`        0,6

8-րդ տարվանից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ժամանակաշրջանի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար - 0,5,

Աթ - գույքահարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թիվը:

Օրինակ 3. Ֆիզիկական անձին 1997 թվականի դեկտեմբեր ամսվանից սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը (ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան) թողարկվել է 1997 թվականի դեկտեմբերին, որն ունի 5 նստատեղ, իսկ քաշող շարժիչի հզորությունը 80 ձիաուժ է: Գույքահարկի հաշվարկման համար տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված է 200 դրամ:

- 1998 թվականի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի հետևյալ կերպ.

ա) 1998 թվականի հունվար ամսվա գույքահարկի գումարը «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով (հաստատված ՀՀ հարկային պետական տեսչության 10.07.1995թ. թիվ 02.015/3-1 հրամանով, համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ, պետական գրանցման թիվ 43960013 04.04.1996թ.) սահմանված կարգի համաձայն` կազմում է 67 դրամ (80x(1000x1%)/12):

բ) 1998 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսների համար գույքահարկի գումարը կկազմի` Գգ=(80x200x1)/12x11 =14667 դրամ:

Ընդհանուր առմամբ, 1998 թվականի գույքահարկի տարեկան գումարը կկազմի 14734 դրամ (14667+67):

- 1999 թվականի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի տարեկան գումարը կկազմի` Գգ=(80x200x1)/12x12 =16000 դրամ:

- 2000 թվականի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի տարեկան գույքահարկը կկազմի 14400 դրամ (Վգ=0.9), 2001 թվականի համար` 12800 դրամ (Վգ=0,8), 2002 թվականի համար` 11200 դրամ (Վգ=0,7), 2003 թվականի համար` 9600 դրամ (Վգ=0,6), իսկ 2004 թվականի համար` 8000 դրամ (Վգ=0,5): 2004 թվականից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ժամանակաշրջանի համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի տրանսպորտային միջոցի վաղեմության ժամկետի 0,5 գործակցով (Վգ=0,5):

Օրինակ 4. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը (BMW-525 մակնիշի ավտոմեքենան) թողարկվել է 1992 թվականին, ունի 5 նստատեղ, իսկ քաշող շարժիչի հզորությունը 180 ձիաուժ է:

- 1998 թվականի համար տվյալ տրանսպորտային միջոցի գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի հետևյալ կերպ.

ա) 1998 թվականի հունվար ամսվա գույքահարկը «Ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգով (հաստատված ՀՀ հարկային պետական տեսչության 10.07.1995թ. թիվ 02.014/3-1 հրամանով, համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ, պետական գրանցման թիվ 43960013 04.04.1996թ.) սահմանված կարգի համաձայն` հաշվարկվում է կազմակերպության հաշվեկշռում արժեքային արտահայտությամբ հաշվառված փոխադրամիջոցի մնացորդային արժեքից: Ենթադրենք, տվյալ ամսվա գույքահարկի գումարը կազմել է 2000 դրամ:

բ) 1998 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսների համար գույքահարկի գումարը կկազմի` Գգ=(180x300x0,6)/12x11 =29700 դրամ:

Ընդհանուր առմամբ, 1998 թվականի գույքահարկի տարեկան գումարը կկազմի 31700 դրամ (29700+2000):

- 1999 թվականից սկսած մինչև տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ժամանակաշրջանի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի վաղեմության ժամկետի 0,5 գործակցով (Վգ=0,5):

Փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը հարկատուների համար առաջանում է փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից: Հարկատուի կողմից փոխադրամիջոցի օտարման դեպքում գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը նրա համար դադարում է փոխադրամիջոցի օտարման ամսվան հաջորդող ամսից:

Ֆիզիկական անձին պատկանող փոխադրամիջոցի օտարման դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման պահի դրությամբ տվյալ փոխադրամիջոցի համար չմարված հարկային պարտավորությունները:

Եթե փոխադրամիջոցի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը ծագում է սույն հրահանգչական նամակի 5-րդ կետով սահմանված գույքահարկի վճարման ժամկետին անմիջապես նախորդող ամսվա ընթացքում, ապա գույքահարկի գծով տվյալ տարվա հարկային պարտավորությունը ավելանում է ֆիզիկական անձի հաջորդ տարվա հարկային պարտավորությանը, որի վճարման ժամկետ է հանդիսանում հաջորդ տարվա գույքահարկի վճարման ժամկետը, բացառությամբ այն դեպքի, երբ նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձին են անցնում տվյալ փոխադրամիջոցի համար գույքահարկի գծով չմարված հարկային պարտավորությունները: Այս դեպքում նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձը օտարման պահի դրությամբ տվյալ փոխադրամիջոցի գույքահարկի գծով իրեն անցած հարկային պարտավորությունները կատարում է մինչև տվյալ տարվա գույքահարկի վճարման ժամկետը:

Օրինակ 6. Քաղաքացի Պողոսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2001 թվականի մարտի 24-ին օտարում է քաղաքացի Վարդանյանին: Պողոսյանի համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով 2001 թվականի գույքահարկը պետք է հաշվարկվի մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը, որը, ենթադրենք, կազմում է 2500 դրամ և վճարված չէ: Իսկ Վարդանյանի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով գույքահարկը ապրիլի 1-ից մինչև տարեվերջ ենթադրենք, կազմում է 5500 դրամ: Քանի որ Պողոսյանը տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով ունի չմարված հարկային պարտավորություն, ապա քաղաքացի Վարդանյանի 2001 թվականի գույքահարկի գծով պարտավորությունը կկազմի 8000 դրամ (2500+5500=8000):

Օրինակ 7. Քաղաքացի Գրիգորյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2001 թվականի նոյեմբերի 20-ին օտարում է քաղաքացի Վարդանյանին: Գրիգորյանի համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով 2001 թվականի գույքահարկը մինչև 2001 թվականի դեկտեմբերի 1-ը, ենթադրենք, կազմում է 5500 դրամ և վճարված չէ: Իսկ Վարդանյանի համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով գույքահարկը դեկտեմբեր ամսվա համար, ենթադրենք, կազմում է 500 դրամ: Քանի, որ Գրիգորյանը տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով ունի չմարված հարկային պարտավորություն, ապա քաղաքացի Վարդանյանի համար 2001 թվականի գույքահարկի գծով պարտավորությունը կկազմի 5500 դրամ, իսկ դեկտեմբեր ամսվա գույքահարկի գումարը ավելանում է 2002 թվականի գույքահարկի գծով պարտավորությանը, որի վճարման ժամկետ է հանդիսանում 2002 թվականի դեկտեմբերի 1-ը:

Եթե փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա հարկատուն, սույն հրահանգչական նամակով սահմանված կարգով գույքահարկը հաշվարկում և վճարում է այն ժամանակահատվածի համար, երբ գույքը հանձնվել է նրա տիրապետմանը:»:

4. Հրահանգչական նամակի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Հարկատուները, բացառությամբ սույն հրահանգչական նամակի 5-րդ կետում նշվածների, հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների գծով գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն, սույն հրահանգչական նամակով սահմանված կարգով և սույն հրահանգչական նամակի հավելվածում բերված ձևով հաշվարկները ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին հետևյալ ժամկետներում.

ա) եռամսյակային հաշվարկները` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ,

բ) տարեկան (հաշվետու տարվա IV եռամսյակի) հաշվարկները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը ներառյալ:

Հարկատուները, բացառությամբ սույն հրահանգչական նամակի 5-րդ կետում նշվածների, փոխադրամիջոցների գույքահարկի գումարը վճարում են իրենց հաշվառման վայրի համայնքի բյուջե եռամսյակը մեկ` եռամսյակային հաշվարկները ներկայացնելու համար սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ տարեկան հարկի գումարը` տարեկան (հաշվետու տարվա IV եռամսյակի) հաշվարկները ներկայացնելու համար սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող հինգ օրվա ընթացքում:»:

i

5. Հրահանգչական նամակի 5-րդ կետում «սույն կետով սահմանված» բառերը փոխարինել «սույն հրահանգչական նամակին կից հավելվածում բերված ձևով» բառերով:

6. N1 և N2 հավելվածները փոխարինել հետևյալ բովանդակությամբ հավելվածով.

 

i

Հավելված

«Փոխադրամիջոցներից

գույքահարկը հաշվարկելու

և վճարելու մի քանի

հարցերի մասին»

հրահանգչական նամակի

.____________________________.

| Փաստաթղթի հերթական         |

|    համարը                  |

|____________________________|

| N .............            |

|____________________________|

| Լրացվում է հարկային մարմնի |

| կողմից                     |

.____________________________.

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

._________________________________________________________________.

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |                           |

|_____________________________________|___________________________|

|Իրավաբանական անձի անվանումը          |                           |

|_____________________________________|___________________________|

|Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) |                           |

|անուն, ազգանուն                      |                           |

|_____________________________________|___________________________.

|Հասցեն                               |              |

|_____________________________________|______________|

|Հեռախոսը                             |              |

|_____________________________________|______________|

|Հաշվետու ժամանակաշրջանը              |.... եռամսյակ |

|_____________________________________|______________|

|Չափման միավորը                       |     դրամ     |

.____________________________________________________.

.________________________________________________________________

| Հ/Հ|Մակնիշը և |Շարժիչի     |Թողարկման|Գույքահարկի|Վաղեմության |

|    |պետական   |հզորությունը|տարեթիվը |տարեկան    |ժամկետի     |

|    |համարանիշը|(ձիաուժ կամ |         |դրույքաչափը|գործակիցը   |

|    |          | ԿՎտ)       |         |           |            |

|____|__________|____________|_________|___________|____________|

|  1 |     2    |    3       |    4    |    5      |    6       |

|____|__________|____________|_________|___________|____________|

|____|__________|____________|_________|___________|____________|

|____|__________|____________|_________|___________|____________|

|____________________________|___________________________________

| Ընդամենը                   |

.________________________________________________________________

 

_________________________________________________________________.

|Գույքահարկի   |Հաշվետու ժամանակաշրջանի |Ընդամենը տարվա սկզբից  |

|հաշվարկման    |գույքահարկի հաշվարկված  |_______________________|

|համար         |գումարը (ավտոմոբիլային  |հաշվարկված |վճարված    |

|հաշվետու      |տրանսպորտի միջոցի       |գույքահարկի|գույքահարկի|

|ժամանակաշրջանի|համար` սյուն3 x սյուն5  |գումարը    |գումարը    |

|ամիսների      |x սյուն6 / 12 x սյուն7, |           |           |

|քանակը        |իսկ ջրային              |           |           |

|              |փոխադրամիջոցի համար`    |           |           |

|              |սյուն3 x սյուն5         |           |           |

|              |/ 12 x սյուն7           |           |           |

_|______________|________________________|___________|___________|

|   7          |        8               |    9      |    10     |

_|______________|________________________|___________|___________|

_|______________|________________________|___________|___________|

_|______________|________________________|___________|___________|

________________|________________________|___________|___________|

|                        |           |           |

_________________________________________________________________.

 

   «---»------------- 200  թ.           Համասեփականատերերի վերաբերյալ

   (հաշվարկի ներկայացման ամսաթիվ)       պահանջվող տվյալներ

                                        ---------------------------------

                                        անուն ազգանունները կամ

Տնօրեն ----------- (ստորագրություն)   իրավաբանական անձանց անվանումները

---------------------------------

Գլխ. հաշվապահ ---- (ստորագրություն)   գրանցման (հաշվառման) կամ հիմնական

բնակության վայրերը, իրավաբանական

  Կ.Տ.                                  անձանց գտնվելու վայրը

                                        ---------------------------------

                                        բաժնեմասերի չափերը

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
09.04.2002
N 02/495
Հրաման