Սեղմել Esc փակելու համար:
{01.04.2024 - } ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.04.2024 - } ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔ, ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2024  -ից մինչեւ     -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.04.2024 -

 

040.1005.080915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 1005-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ և 49-րդ հոդվածի 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օտարերկրյա օդանավ շահագործողներին տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով.

2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օտարերկրյա օդանավ շահագործողներին տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ, որոնք ներկայացվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում են սույն որոշման պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի օգոստոսի 6-ի

N 1005-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ (այսուհետ` թույլտվություն) տալու, դրանց տրամադրման մերժման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները:

2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կարող են իրականացվել կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերը և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտները և առաջարկվող գործելաձևերը:

3. Օտարերկրյա օդանավ շահագործողին թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` համապատասխան պետության ավիացիոն իշխանությունների կողմից տվյալ օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրության առկայության դեպքում:

4. Օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` Լիազորված մարմին) հեռագրային ձևով դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայաններին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

(4-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)

5. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից` օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է թույլտվության փոփոխություն` սույն կարգի IV գլխի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԸ

 

6. Թույլտվություն ստանալու համար օտարերկրյա օդանավ շահագործողները հայտը (այսուհետ` հայտ) և դրան կից փաստաթղթերը առցանց կարող են ներկայացնել սույն կարգով սահմանված կանոններով էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքէջ) «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնում:

Օտարերկրյա օդանավ շահագործողները կարող են հայտ ներկայացնել նաև թղթային (առձեռն կամ փոստով) տարբերակով:

7. Առցանց հայտ ներկայացնելու համար, հայտատուն նախապես գրանցվում է «Օդային հաղորդակցություն» բաժնում և ստանում է համակարգում բացված անձնական տիրույթ մուտք գործելու և առցանց հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ վավերապայմաններ:

8. «Օդային հաղորդակցություն» բաժնի համապատասխան ծրագրային տիրույթում գրանցված օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 15 (տասնհինգ) աշխատանքային օր առաջ հայտ ներկայացնելու նպատակով գրանցված անձի համար բացված անձնական տիրույթից լրացվում է կայքէջում տեղադրված համապատասխան հայտի էլեկտրոնային ձևաթուղթը` համաձայն սույն կարգի Ձև N 1-ի: Հայտի էլեկտրոնային ձևաթուղթը լրացվելուց և հայտատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվելուց հետո` հաստատված հայտի ֆայլը մուտքագրվում (վերբեռնվում) է կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:

9. Հայտին կից վերբեռնվում են հետևյալ փաստաթղթերի տեսաներածված պատճենները (թղթային տարբերակով հայտ ներկայացնելու դեպքում` պատճենները).

1) օդանավ շահագործողի վկայականը` կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով.

2) օտարերկրյա օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը.

3) հայտում նշված օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականները.

4) օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված, ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականները (սերտիֆիկատները).

5) այլ տեղեկություններ, որոնք, ըստ օտարերկրյա օդանավ շահագործողի, վերաբերելի են և կարող են նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

10. Էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտին կից, սույն կարգի պահանջներին համապատասխան ներկայացնելու ենթակա փաստաթղթերի բնօրինակների տեսաներածված պատճենները ներկայացվում են հետևյալ ձևաչափով.

1) փաստաթղթերի տեսաներածված պատճենները պետք է ներկայացվեն PDF կամ JPEG ֆորմատի ֆայլերով.

2) փաստաթղթերի բնօրինակները պետք է տեսաներածված լինեն գունավոր` առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:

11. Օտարերկրյա օդանավ շահագործողները թղթային տարբերակով հայտը ներկայացնում են Լիազորված մարմին:

12. Թղթային տարբերակով հայտ ներկայացնելու դեպքում օտարերկրյա օդանավ շահագործողները ներկայացնում են e-gov.am էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում ներբեռնված հայտը` համաձայն սույն կարգի Ձև N 1-ի և հայտին կից տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները` համաձայն սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերի պահանջների:

13. Թղթային տարբերակով ներկայացվող հայտին կցվող փաստաթղթերի պատճենները հաստատվում են օտարերկրյա օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից` ստորագրությամբ:

14. Էլեկտրոնային տարբերակով ներկայացվելուց անմիջապես հետո հայտը և կից փաստաթղթերը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվում են Լիազորված մարմնի համակարգ:

15. Էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտը համարվում է ընդունված` e-gov էլեկտրոնային կառավարման համակարգից Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու պահից, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի` ոչ աշխատանքային ժամերին, հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու դեպքում` այն ներկայացված է համարվում հայտը e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին: Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտատուն դիմումի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով: Հայտը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում` այն ներկայացված է համարվում Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

16. Անհրաժեշտության դեպքում` Լիազորված մարմինը կարող է դիմել օտարերկրյա օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին` ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ՄԵՐԺԵԼԸ

 

17. Սույն կարգով սահմանված եղանակներով էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելուց հետո.

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները չեն համապատասխանում սույն կարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին, կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը իր համակարգին փոխանցվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին առցանց տեղեկացնում է օտարերկրյա օդանավ շահագործողին` առաջարկելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնել թերի (բացակայող) փաստաթղթերը:

Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն առցանց տեղեկանում է իր համար բացված անձնական տիրույթում` սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում.

2) եթե էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտն ամբողջական է, ապա Լիազորված մարմնի կողմից մուտքագրված Հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

Սույն գլխում նշված հայտերի քննության և եզրակացության տրամադրման գործընթացում հիմք են ընդունվում հայտի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

18. Սույն կարգով սահմանված եղանակներով թղթային տարբերակով ներկայացված հայտը Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո.

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները անընթեռնելի կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը մուտքագրվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է օտարերկրյա օդանավ շահագործողին` առաջարկելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի (բացակայող) փաստաթղթերը:

Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն գրավոր տեղեկացվում է` սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում.

2) եթե թղթային տարբերակով ներկայացված հայտն ամբողջական է, ապա Լիազորված մարմնի կողմից մուտքագրված Հայտը մուտքագրվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

19. Կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն տալու կամ մերժելու մասին հրամանի օրինակը թույլտվության (Ձև N 2) (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է կայքէջում օտարերկրյա օդանավ շահագործողի համար բացված անձնական տիրույթում, իսկ թղթային տարբերակով հայտի ներկայացման դեպքում` Հրամանի օրինակը թույլտվության (Ձև N 2) (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման օրվանից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է (առձեռն կամ փոստով) օտարերկրյա օդանավ շահագործողին:

Մերժման մասին հրամանում նշվում են մերժման իրավական հիմքերը: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

20. Լիազորված մարմինը թույլտվության տրման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում թույլտվության մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

21. Հայտը մերժվում է, եթե սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին:

22. Թղթային տարբերակով ներկայացված հայտով տրամադրված թույլտվության կորստի կամ վնասման դեպքում Լիազորված մարմինը թույլտվություն ստացած անձին տրամադրվում է դրա կրկնօրինակը` համապատասխան դիմումը Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

23. Օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված օդանավի տիպի և հաճախականության փոփոխությունների դեպքում օտարերկրյա օդանավ շահագործողը համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը (այսուհետ` Փաստաթղթեր) վերբեռնում է e-gov.am էլեկտրոնային կառավարման համակարգի համապատասխան բաժին կամ թղթային (առձեռն կամ փոստով) տարբերակով ներկայացնում է Լիազորված մարմին` նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 6 (վեց) աշխատանքային օր առաջ:

24. Էլեկտրոնային տարբերակով ներկայացվելուց անմիջապես հետո Փաստաթղթերը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվում են Լիազորված մարմնի համակարգին:

25. Էլեկտրոնային եղանակով Փաստաթղթերը համարվում են ներկայացված` դրանք Լիազորված մարմինի համակարգին փոխանցվելու, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի` ոչ աշխատանքային ժամերին Լիազորված մարմինի համակարգին փոխանցվելու դեպքում` հայտը ներկայացված է համարվում կայքէջի հայտերը ներկայացնելու էլեկտրոնային համակարգում հայտը մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին:

26. Թղթային տարբերակով Փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` դրանք համարվում են ներկայացված Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

27. Էլեկտրոնային կամ թղթային տարբերակով Փաստաթղթերը ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուսումնասիրման նպատակով ներկայացվում են Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

28. Թույլտվության մեջ փոփոխություն կատարելու մասին Հրամանի օրինակը (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ թույլտվության մեջ փոփոխության կատարումը մերժելու դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ներկայացման դեպքում` վերբեռնվում է կայքէջում օտարերկրյա օդանավ շահագործողի համար բացված անձնական տիրույթում, իսկ Փաստաթղթերի թղթային տարբերակով ներկայացման դեպքում` ուղարկվում է (առձեռն կամ փոստով) օտարերկրյա օդանավ շահագործողին: Մերժման մասին հրամանում նշվում են մերժման իրավական հիմքերը:

29. Լիազորված մարմինը թույլտվության տրման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում փոփոխությունների մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

30. Օդանավի վկայականներում, օդանավ շահագործողի վկայականում կամ օդանավ շահագործողի վկայականին կից հավելվածներում կամ հատուկ դրույթներում փոփոխությունների դեպքում` օտարերկրյա օդանավ շահագործողը համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը (այսուհետ` Փաստաթղթեր) էլեկտրոնային տարբերակով վերբեռնում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթում կամ թղթային տարբերակով ներկայացնում է Լիազորված մարմին` նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ: Նույն եղանակով օտարերկրյա օդանավ շահագործողը այդ մասին ծանուցում է չվերթի համարի փոփոխության դեպքում:

31. Լիազորված մարմինը Փաստաթղթերի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում այդ մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին: Փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում` Լիազորված մարմինը տեղեկացնում է (առցանց կամ գրավոր) օդանավ շահագործողին` դիմումի ստացման օրվանից հետո 6-րդ աշխատանքային օրը:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

32. Թույլտվության գործողությունը կասեցվում է հետևյալ դեպքերում.

1) Եթե թույլտվությամբ նախատեսված գործունեությունն իրականացվել է տվյալ գործունեությունը կանոնակարգող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով,

2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում,

3) թույլտվություն կրող օտարերկրյա օդանավ շահագործողների օդանավերի տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված թռիչքների անվտանգության թերությունների առկայության դեպքում, որոնց համար:

33. Թույլտվության գործողությունը կասեցվում է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը,

34. Թույլտվության գործողությունը կասեցվում է Լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանում նշվում են կասեցման իրավական հիմքերը: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է օտարերկրյա օդանավ շահագործողների համար e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում օտարերկրյա օդանավ շահագործողների համար բացված անձնական տիրույթում կամ տրամադրվում է գրավոր ծանուցմամբ:

35. Թույլտվության գործողությունը վերսկսվում է Լիազորված մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողը վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները և e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում իր համար բացված անձնական տիրույթում վերբեռնել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառների վերացման մասին գրության և համապատասխան հիմքերի տեսաներածված պատճենները կամ դրանք ներկայացրել է Լիազորված մարմին թղթային տարբերակով:

36. Թույլտվության վերսկսման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է օտարերկրյա օդանավ շահագործողների համար e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթում կամ գրավոր ծանուցմամբ տրամադրվում է օդանավ շահագործողին:

37. Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա Լիազորված մարմնի կողմից թույլտվության գործողությունը այդ մարմնի ղեկավարի հրամանով դադարեցվում է:

38. Թույլտվության գործողության դադարեցման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում օտարերկրյա օդանավ շահագործողների համար բացված անձնական տիրույթում կամ գրավոր ծանուցմամբ տրամադրվում է փոխադրողին:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

39. Օտարերկրյա օդանավ շահագործողները թղթային տարբերակով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:

(39-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)

40. Օտարերկրյա օդանավ շահագործողները, էլեկտրոնային տարբերակով հայտերը ներկայացնում են www.e-gov.am կայքէջի «Օդային հաղորդակցություն» բաժնում:

41. Օտարերկրյա օդանավ շահագործողները օդանավերի փոփոխության դեպքում` համապատասխան փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, կամ www.e-gov.am կայքէջի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթից էլեկտրոնային ծանուցում ուղարկելով, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:

(41-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)

 

Ձև 1

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀՀ ՏԱՐԱԾՔ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ/ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏ REQUEST FOR APPROVAL OF FOREIGN AIR OPERATOR'S SCHEDULED AND TWO AND MORE NON-SCHEDULED FLIGHTS TO/FROM ARMENIA

 

ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ (պետությունը): __________________________________

NAME OF OPERATOR (state):______________________________________________

 

._____________________________________________________________________.

|Կոնտակտային անձի անուն:                                              |

|Contact Person Name:                                                 |

|_____________________________________________________________________|

|Փոստային հասցե:                                                      |

|Mailing Address:                                                     |

|_____________________________________________________________________|

|Հեռախոս:                 Ֆաքս:                Էլ-Փոստի հասցե:        |

|Telephone:               Fax:                 Email Address:         |

|_____________________________________________________________________|

|ԻԿԱՕ/ԻԱՏԱ կոդ:                                                       |

|ICAO/IATA code:                                                      |

|_____________________________________________________________________|

|ԱՖՏՆ:                                                                |

|AFTN:                                                                |

._____________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ: _________________________________ NAME OF ARMENIAN REPRESENTATIVE: _____________________________________

 

._____________________________________________________________________.

|Կոնտակտային անձի անուն:                                              |

|Contact Person Name:                                                 |

|_____________________________________________________________________|

|Փոստային հասցե:                                                      |

|Mailing Address:                                                     |

|_____________________________________________________________________|

|Հեռախոս:                 Ֆաքս:                Էլ-Փոստի հասցե:        |

|Telephone:               Fax:                 Email Address:         |

._____________________________________________________________________.

 

ՀՀ օդանավակայաններում տեխնիկական սպասարկման (ապահովման) մասին տեղեկություն (պայմանագիր կամ այլ համապատասխան փաստաթուղթ)

Information (agreement or other applicable document) about technical assistance (maintenance) at Armenian airports

._____________________________________________________________________.

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ: ________________ NAME OF GROUND HANDLING AGENT: _______________________________________

 

._____________________________________________________________________.

|Փոստային հասցե:                                                      |

|Mailing Address:                                                     |

|_____________________________________________________________________|

|Հեռախոս:                 Ֆաքս:                Էլ-Փոստի հասցե:        |

|Telephone:               Fax:                 Email Address:         |

._____________________________________________________________________.

 

ՉՎԵՐԹԻ(ՆԵՐԻ) ՏԵՍԱԿԸ - Նշել համապատասխան վանդակներում.

DETAILS OF FLIGHT(S) - Please tick as appropriate.

.__.                       .__.

    1) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ/PASSENGER: .__.      ԲԵՌՆԱՅԻՆ/ CARGO: .__.

.__.                                   .__.

    2) ԿԱՆՈՆԱՎՈՐ/SCHEDULED:   .__.      ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ/ NON-SCHEDULED: .__.

 

3) ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱՆՈՒՆԸ (առկայության դեպքում):___________________________

NAME OF CHARTERER (If applicable): ____________________________________

 

._____________________________________________________________________.

|Փոստային հասցե:                                                      |

|Mailing Address:                                                     |

|_____________________________________________________________________|

|Հեռախոս:                 Ֆաքս:                Էլ-Փոստի հասցե:        |

|Telephone:               Fax:                 Email Address:         |

._____________________________________________________________________.

 

4) Օդանավ շահագործողի ընկերությունում օտարերկրյա կապիտալի առկայության և բաժնեմասի մասին տեղեկություն

Information about the presence and share of the foreign capital at tհe aircraft operator's company

 

5) ՉՎԵՐԹԻ(ՆԵՐԻ) ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

FLIGHT(S) DETAILS

 

._____________________________________________________________________.

|Չվերթի    |Շահագործման|Երթուղին/ |ԺԱՄԱՆՈՒՄ/|Չվերթների   |Նշումներ    |

|համար     |օրեր       |Հատվածները|ՄԵԿՆՈՒՄ  |թիվը        |Remarks     |

|Flight No.|Operation  |Routing/  |ETA/ETD  |Ամսաթիվ/    |            |

|          |Days       |Sectors   |         |Շահագործման |            |

|          |           |          |         |ժամկետը     |            |

|          |           |          |         |Number of   |            |

|          |           |          |         |Flights     |            |

|          |           |          |         |Date/Period |            |

|          |           |          |         |of Ops      |            |

|__________|___________|__________|_________|____________|____________|

|          |           |          |         |            |            |

._____________________________________________________________________.

 

Հայտին ընթացք կտրվի միայն պահանջվող բոլոր փաստաթղթերի և տեղեկատվության ներկայացման դեպքում:

The application will only be processed when all the required documents and information are submitted.

 

ՀՀ ավիացիոն իշխանությունը իրավունք ունի պահանջել հավելյալ տեղեկատվություն հայտը ամբողջականացնելու նպատակով:

The Aviation Authority of the RA reserves the right to request additional information to substantiate the application.

 

._____________________________________________________________________.

|6 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:                                         |

|Անհրաժեշտության դեպքում կցել լրացուցիչ էջեր:                         |

|REQUIRED INFORMATION:                                                |

|Attach supplementary sheets if necessary.                            |

|_____________________________________________________________________|

|6.1 Արդյոք շահագործողը առաջին       |Այո/Yes        Ոչ/No            |

|անգամ է դիմում դեպի ՀՀ առևտրային    |Եթե «Ոչ», նշել դեպի ՀՀ          |

|օդային փոխադրումներ իրականացման     |իրականացրած վերջին առևտրային    |

|նպատակով:                           |օդային փոխադրման ամսաթիվը:      |

|                                    |____________________            |

|                                    |                                |

|Is the operator applying to         |If «No», please indicate the    |

|operate commercial flight into      |date of the last previous       |

|Armenia for the first time?         |commercial flight into          |

|                                    |Armenia: ____________________   |

|____________________________________|________________________________|

|6.2 Շահագործողի պետությունը (եթե    |                                |

|տարբերվում է գրանցման պետությունից) |                                |

|State of Operator (if different from|                                |

|State of Registry)                  |                                |

|____________________________________|________________________________|

|6.3 Արդյոք օդանավը/օդանավերը        |Այո/Yes         Ոչ/No           |

|հանդիսանում են ԻԿԱՕ-ի 83 ԲԻՍ        |                                |

|համաձայնագրի կարգավորման առարկա     |                                |

|Is/are the aircraft the subject of  |                                |

|an ICAO 83 bis agreement            |                                |

|____________________________________|________________________________|

|6.4 Արդյոք չվերթը իրականացվելու է ՀՀ|Այո/Yes         Ոչ/No           |

|և  շահագործողի պետության միջև:      |                                |

|Are the intended routes between     |                                |

|Armenia and the State of the        |                                |

|Operator?                           |                                |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|7 Դեպի ՀՀ և  ՀՀ-ից երթուղիներում շահագործման ենթակա  |               |

|օդանավեր (Տիպերը, գրանցման նիշերը)                   |               |

|Aircrafts to be operated on the routes to and from   |               |

|Armenia (Types, Registration marks)                  |               |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|8 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ: Շահագործողի կողմից ներկայացման ենթակա        |

|REQUIRED DOCUMENTATION: To be provided by the Operator               |

|_____________________________________________________________________|

|  |8.1 Օդանավ շահագործողի վկայական  |Կցված Է:                        |

|  |Air Operators Certificate        |Attached.                       |

|__|_________________________________|________________________________|

|  |8.2 Շահագործման հատուկ դրույթներ |Կցված Է:                        |

|  |Associated Operations            |Attached.                       |

|  |Specifications                   |                                |

|__|_________________________________|________________________________|

|  |8.3 Թռիչքային պիտանիության       |Կցված է յուրաքանչյուր օդանավի   |

|  |վկայական/կամ Պիտանիության        |համար:                          |

|  |վերանայված վկայական (եթե առկա է) |                                |

|  |Certificate of Airworthiness     |Attached for each aircraft      |

|  |and/or Airworthiness Review      |                                |

|  |Certificate (if any)             |                                |

|__|_________________________________|________________________________|

|  |8.4 Գրանցման վկայական            |Կցված է յուրաքանչյուր օդանավի   |

|  |                                 |համար:                          |

|  |Certificate of Registration      |Attached for each aircraft      |

|__|_________________________________|________________________________|

|  |8.5 Աղմուկի վկայական կամ         |Կցված է յուրաքանչյուր օդանավի   |

|  |համապատասխան այլ փաստաթուղթ:     |համար:                          |

|  |Noise Certificate or equivalent  |Attached for each aircraft or   |

|  |document                         |type                            |

|__|_________________________________|________________________________|

|  |Ապահովագրության վկայական         |Կցված Է:                        |

|  |(ուղևորների,  ուղեբեռի, բեռի,    |                                |

|  |երրորդ անձանց)                   |                                |

|  |Certificate of insurance         |Attached                        |

|  |(passenger, baggage, cargo, third|                                |

|  |party)                           |                                |

|__|_________________________________|________________________________|

|  |8.7 Շահագործողի ավիացիոն         |Կցված Է                         |

|  |անվտանգության ծրագիրը            |                                |

|  |Air Operators aviation security  |Attached                        |

|  |programme                        |                                |

._____________________________________________________________________.

 

ՆՇՈՒՄՆԵՐ

NOTES

 

3. Եթե շահագործվող օդանավի գրանցման պետությունը և շահագործողի պետությունը տարբեր են, շահագործողները պետք է ներկայացնեն համապատասխան գրություն (անգլերենով) այն մասին, թե ով է իրականացնում օդանավի շահագործման և պիտանիության նկատմամբ վերահսկողությունը, այս պարագայում կիրառելի է նաև պետությունների միջև ԻԿԱՕ-ի 83 ԲԻՍ համաձայնագիրը:

Where the State of Registration of the aircraft operated and the State of the Operator are different, Operators are to provide a letter, in English, stating who has the Operational & Airworthiness control of the aircraft; this may be covered by an ICAO 83bis arrangement between States.

 

4. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

Եթե օդանավ շահագործողը իրականացնում է օդային հաղորդակցություններ համագործակցային համաձայնագրերի ներքո` որպես շահագործող ընկերություն, բոլոր մարքեթինգային ընկերությունները պետք է նշվեն:

CODE SHARE ARRANGEMENTS

In case the air carrier operates flights on code share basis as an operating partner, all marketing partners have to be indicated.

 

._____________________________________________________________________.

|10 Հայտատուի հայտարարությունը և  պայմանների ու պահանջների ընդունման  |

|հաստատումը:                                                          |

|Applicant's declaration and acceptance of Conditions and Requirements|

|_____________________________________________________________________|

|Հայտարարում եմ, որ ունեմ սույն հայտը ավիացիոն իշխանությանը           |

|ներկայացնելու լիազորություն և,  որ սույն հայտում նշված բոլոր         |

|տեղեկությունները և  ներկայացված փաստաթղթերը ճշգրիտ են և              |

|ամբողջական: Ոչ ամբողջական տեղեկատվությունը կարող է հանգեցնել         |

|ուշացումների կամ հայտի մերժման:                                      |

|Վերոնշյալ տեղեկություններում/փաստաթղթերում յուրաքանչյուր փոփոխության,|

|փաստաթղթերը ուժը կորցնելու դեպքում` Ավիացիոն իշխանությունը այդ մասին |

|կտեղեկացվի հնգօրյա ժամկետում:                                        |

|Համաձայն ՀՀ օրենսդրության` խախտում է համարվում մոլորեցնելու          |

|մտադրությամբ ցանկացած կեղծ փաստաթղթի ներկայացումը` թույլտվության     |

|տրմանը, երկարացմանը կամ փոփոխությանը նպաստելու նպատակով:             |

|Ես հաստատում եմ, որ ես կարդացել և  հասկացել եմ սույն հայտում ներառված|

|բոլոր հարցերը և  դրույթները: Իմ ներկայացրած պատասխանները ճիշտ են` իմ |

|իմացությամբ:                                                         |

|I declare that I have the legal capacity to submit this application  |

|to the Aviation Authority and that all information and documents     |

|provided in this application form are true and complete. Incomplete  |

|information may result in delay or rejection of the application.     |

|In case of any changes in the above information/documentation,       |

|termination of submitted documentation the Aviation Authority will be|

|informed in writing within 5 business days.                          |

|It is an offence under the legislation of the RA to make, with intent|

|to deceive, any false representation for the purpose of procuring the|

|grant, issue, renewal or variation of permission.                    |

|I certify that I have read and understood all the questions and      |

|statements on this form. The answers I have furnished are true and   |

|correct to the best of my knowledge and belief.                      |

|_____________________________________________________________________|

|Շահագործողի անվանումը |Շահագործողի կոնտակտային|Ստորագրություն/Ամսաթիվ|

|                      |անձի անունը և          |Signature/Date        |

|Name of Operator      |նշանակումը             |                      |

|                      |Name of Operator's     |                      |

|                      |contact Person &       |                      |

|                      |designation            |                      |

._____________________________________________________________________.

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ

CONDITIONS

 

1) Ամբողջ տեղեկատվությունը և փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն անգլերեն կամ անգլերեն թարգմանությամբ, կամ ռուսերեն:

All information and documents submitted must be in English or with an English translation or in Russian;

2) Օդանավում գտնվող օդանավ շահագործողի վկայականը, գրանցման վկայականը, թռիչքային պիտանիության վկայականը և նմանատիպ այլ փաստաթղթերը պետք է լինեն վավեր և բոլոր պայմանները, որոնց հիման վրա այդ վկայականները տրվել կամ վավեր են ճանաչվել պետք է պահպանվեն:

Documents such as Air Operator's Certificate (AOC), Certificate of Registration (CoR, Certificate of Airworthiness (CoA) and etc. carried on board the aircraft must be valid at all times, and Any conditions subject to which these certificates were issued or rendered valid must be complied with.

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ:

INSTRUCTIONS

 

1.1 Լրացնել ընկերության հիմնադրման համապատասխան վկայականում առկա ընկերության ամբողջական անվանումը: Առկայության դեպքում լրացնել նաև ֆիրմային անվանումը, բիզնեսը փաստացի շահագործողի անվանումը և գրանցման համարը:

Please enter the full name of the company as it appears on the Article/Certificate of incorporation of the company. If applicable also enter the Trade Name, Doing-business-as and the Company registration number. In case the applicant is not a company but a natural person, please enter the full name as it appears in your ID Card/Passport.

1.2 Խնդրում ենք լրացնել ընկերության հիմնադրման համապատասխան վկայականում առկա ընկերության գրանցված գրասենյակի հասցեն: Եթե հայտատուն ֆիզիկական անձ է, լրացնել գրանցման հասցեն:

Please enter the address of the registered office as it appears on the Article/Certificate of incorporation of the company. In the case when the applicant is not a company but natural person, please enter the address at which you are registered.

 

2. Հայտը պետք է լրացվի 10-րդ բաժնում նշված անձի կողմից: Շահագործման և տեխնիկական սպասարկման հետ կապված հարցերը ուղղվելու են այդ անձին:

The application should be completed by the person indicated in Section 10. Queries related to operational and maintenance matters will be referred to this person.

 

Ձև N 2

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 ____ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

PERMISSION 000/20 ____ TO THE FOREIGN AIRCRAFT OPERATOR FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO, FROM AND WITHIN THE TERRITORY OF THE REPUBLIC OF ARMENIA

 

Օդանավ շահագործողը

Aircraft Operator

Օդանավի (օդանավերի) տիպը (տիպերը)

Type(s) of aircraft(s)

Հաճախականությունը

Frequency

Երթուղին

Air route

Թույլտվության գործողության ժամկետը

 

Permission validity

___ ______________20__

 

_______________________________ ________________  ____ _______ ____

    (պաշտոնը, անունը, ազգանունը)     (ստորագրություն)   (տալու ամսաթիվը)

    (position title, name, sսrոame)    (signature)      (date of issսe)»:

 

Կ.Տ.

Seal

 

(1-ին հավելվածը խմբ. 29.12.16 թիվ 1378-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 30.06.16 թիվ 668-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի օգոստոսի 6-ի

N 1005-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ (այսուհետ` թույլտվություն) տալու, դրանց տրամադրման, մերժման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները:

2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կարող են իրականացվել երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ` հիմք ընդունելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտները և առաջարկվող գործելաձևերը:

3. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից` օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է թույլտվության փոփոխություն` սույն կարգի IV գլխի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

4. Թույլտվություն ստանալու համար օտարերկրյա օդանավ շահագործողները հայտը (այսուհետ` հայտ) և դրան կից փաստաթղթերը առցանց կարող են ներկայացնել սույն կարգով սահմանված կանոններով էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքէջ) «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնում:

Օտարերկրյա օդանավ շահագործողները կարող են հայտ ներկայացնել նաև թղթային (առձեռն կամ փոստով) տարբերակով:

5. Առցանց հայտ ներկայացնելու համար, հայտատուն նախապես գրանցվում է «Օդային հաղորդակցություն» բաժնում և ստանում է համակարգում բացված անձնական տիրույթ մուտք գործելու և առցանց հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ վավերապայմաններ:

6. «Օդային հաղորդակցություն» բաժնի համապատասխան ծրագրային տիրույթում գրանցված օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 15 (տասնհինգ) աշխատանքային օր առաջ հայտ ներկայացնելու նպատակով գրանցված անձի համար բացված անձնական տիրույթից լրացվում է կայքէջում տեղադրված համապատասխան հայտի էլեկտրոնային ձևաթուղթը` համաձայն սույն կարգի Ձև N 1-ի: Հայտի էլեկտրոնային ձևաթուղթը լրացվելուց և հայտատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվելուց հետո` հաստատված հայտի ֆայլը մուտքագրվում (վերբեռնվում) է կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:

7. Հայտին կից վերբեռնվում են հետևյալ փաստաթղթերի տեսաներածված պատճենները (թղթային տարբերակով հայտ ներկայացնելու դեպքում` պատճենները).

1) օդանավ շահագործողի վկայականը` կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով.

2) օտարերկրյա օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը.

3) հայտում նշված օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականները.

4) օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված, ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականները (սերտիֆիկատները).

5) այլ տեղեկություններ, որոնք, ըստ օտարերկրյա օդանավ շահագործողի, վերաբերելի են և կարող են նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

8. Էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտին կից, սույն կարգի պահանջներին համապատասխան ներկայացնելու ենթակա փաստաթղթերի բնօրինակների տեսաներածված պատճենները ներկայացվում են հետևյալ ձևաչափով.

1) փաստաթղթերի տեսաներածված պատճենները պետք է ներկայացվեն PDF կամ JPEG ֆորմատի ֆայլերով.

2) փաստաթղթերի բնօրինակները պետք է տեսաներածված լինեն գունավոր` առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:

9. Օտարերկրյա օդանավ շահագործողները թղթային տարբերակով հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ` Լիազորված մարմին):

(9-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2321-Ն որոշում)

10. Թղթային տարբերակով հայտ ներկայացնելու դեպքում օտարերկրյա օդանավ շահագործողները ներկայացնում են e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում ներբեռնված հայտը` համաձայն սույն կարգի Ձև N 1-ի և հայտին կից տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները` համաձայն սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջների:

11. Թղթային տարբերակով ներկայացվող հայտին կցվող փաստաթղթերի պատճենները հաստատվում են օտարերկրյա օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից` ստորագրությամբ:

12. Էլեկտրոնային տարբերակով ներկայացվելուց անմիջապես հետո հայտը և կից փաստաթղթերը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվում են Լիազորված մարմնի համակարգին:

13. Էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտը համարվում է ընդունված` e-gov էլեկտրոնային կառավարման համակարգից Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու պահից, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի` ոչ աշխատանքային ժամերին, հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու դեպքում` այն ներկայացված է համարվում հայտը e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին: Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտատուն դիմումի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով: Հայտը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում` այն ներկայացված է համարվում Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

14. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքում` հայտը ներկայացված է համարվում Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

15. Անհրաժեշտության դեպքում` Լիազորված մարմինը կարող է դիմել օտարերկրյա օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին` ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ՄԵՐԺԵԼԸ

 

16. Սույն կարգով սահմանված եղանակներով էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտը Լիազորված մարմինի համակարգին փոխանցվելուց հետո.

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները չեն համապատասխանում սույն կարգի 8-րդ կետով սահմանված պահանջներին, կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը իր համակարգին փոխանցվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին առցանց տեղեկացնում է օտարերկրյա օդանավ շահագործողին` առաջարկելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնել թերի (բացակայող) փաստաթղթերը:

Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն առցանց տեղեկանում է իր համար բացված անձնական տիրույթում` սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում.

2) եթե էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտն ամբողջական է, ապա Լիազորված մարմնի կողմից մուտքագրված Հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

17. Սույն կարգով սահմանված եղանակներով թղթային տարբերակով ներկայացված հայտը Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո.

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները անընթեռնելի կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը մուտքագրվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է օտարերկրյա օդանավ շահագործողին` առաջարկելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի (բացակայող) փաստաթղթերը:

Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն գրավոր տեղեկացվում է` սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում.

2) եթե թղթային տարբերակով ներկայացված հայտն ամբողջական է, ապա Լիազորված մարմնի կողմից մուտքագրված Հայտը մուտքագրվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

18. Երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն տալու կամ մերժելու մասին հրամանի օրինակը թույլտվության (Ձև N 2) (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է կայքէջում օտարերկրյա օդանավ շահագործողի համար բացված անձնական տիրույթում, իսկ թղթային տարբերակով հայտի ներկայացման դեպքում` Հրամանի օրինակը թույլտվության (Ձև N 2) (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է (առձեռն կամ փոստով) օտարերկրյա օդանավ շահագործողին:

Մերժման մասին հրամանում նշվում են մերժման իրավական հիմքերը: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

19. Լիազորված մարմինը թույլտվության տրման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում թույլտվության մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

20. Հայտը մերժվում է, եթե սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին:

21. Սույն գլխում նշված հայտերի քննության և եզրակացության տրամադրման գործընթացում հիմք են ընդունվում հայտի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

22. Թղթային տարբերակով ներկայացված հայտով տրամադրված թույլտվության կորստի կամ վնասման դեպքում Լիազորված մարմինը թույլտվություն ստացած անձին տրամադրվում է դրա կրկնօրինակը` համապատասխան դիմումը Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

23. Օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված օդանավի տիպի և հաճախականության փոփոխությունների դեպքում օտարերկրյա օդանավ շահագործողը համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը (այսուհետ` Փաստաթղթեր) վերբեռնում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի համապատասխան բաժին կամ թղթային (առձեռն կամ փոստով) տարբերակով ներկայացնում է Լիազորված մարմին` նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 6 (վեց) աշխատանքային օր առաջ:

24. Էլեկտրոնային տարբերակով ներկայացվելուց անմիջապես հետո Փաստաթղթերը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվում են Լիազորված մարմնի համակարգին:

25. Էլեկտրոնային եղանակով Փաստաթղթերը համարվում են ներկայացված` դրանք Լիազորված մարմինի համակարգին փոխանցվելու, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի` ոչ աշխատանքային ժամերին Լիազորված մարմինի համակարգին փոխանցվելու դեպքում` հայտը ներկայացված է համարվում կայքէջի հայտերը ներկայացնելու էլեկտրոնային համակարգում հայտը մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին:

26. Թղթային տարբերակով Փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` դրանք համարվում են ներկայացված Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

27. Էլեկտրոնային կամ թղթային տարբերակով Փաստաթղթերը ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուսումնասիրման նպատակով ներկայացվում են Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

28. Թույլտվության մեջ փոփոխություն կատարելու մասին Հրամանի օրինակը (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ թույլտվության մեջ փոփոխության կատարումը մերժելու դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ներկայացման դեպքում` վերբեռնվում է կայքէջում օտարերկրյա օդանավ շահագործողի համար բացված անձնական տիրույթում, իսկ Փաստաթղթերի թղթային տարբերակով ներկայացման դեպքում` ուղարկվում է (առձեռն կամ փոստով) օտարերկրյա օդանավ: Մերժման մասին հրամանում նշվում են մերժման իրավական հիմքերը:

29. Լիազորված մարմինը թույլտվության տրման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում փոփոխությունների մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

30. Օդանավի վկայականներում, օդանավ շահագործողի վկայականում կամ օդանավ շահագործողի վկայականին կից հավելվածներում կամ հատուկ դրույթներում փոփոխությունների դեպքում` օտարերկրյա օդանավ շահագործողը համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը (այսուհետ` Փաստաթղթեր) էլեկտրոնային տարբերակով վերբեռնում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթում կամ թղթային տարբերակով ներկայացնում է Լիազորված մարմին` նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ: Նույն եղանակով օտարերկրյա օդանավ շահագործողը այդ մասին ծանուցում է չվերթի համարի փոփոխության դեպքում:

31. Լիազորված մարմինը Փաստաթղթերի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում այդ մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին: Փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում` Լիազորված մարմինը տեղեկացնում է (առցանց կամ գրավոր) օդանավ շահագործողին` դիմումի ստացման օրվանից հետո 6-րդ աշխատանքային օրը:

 

(2-րդ հավելվածը խմբ. փոփ. 29.12.16 թիվ 1378-Ն որոշում)

(2-րդ հավելվածը փոփ. 30.06.16 թիվ 668-Ն որոշում)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2015
N 1005-Ն
Որոշում