Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏ ...

 
i

(ուժը կորցնելու է ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ներքին աուդիտորի որակավորման կարգը և հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները սահմանող նորմատիվ

իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 26.10.2023 թիվ 1833-Ն որոշում)

040.0176.270214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

i

13 փետրվարի 2014 թվականի N 176-Ն

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ներքին աուդիտորի որակավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

i

2) հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում ստացած անձինք սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված ցանկում ընդգրկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 36 ամիս ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո այն աուդիտորները, ովքեր սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված պայմաններով ստացած չեն լինի Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում, կհանվեն ցանկից:

(2-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

2) հրապարակել ներքին աուդիտորի որակավորման քննության հարցաշարը և դրա կազմման համար հիմք հանդիսացող իրավական ակտերի ցանկը:

(3-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 13-ի

N 176-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ներքին աուդիտորները որակավորման նպատակով պետք է հանձնեն ներքին աուդիտորի որակավորման քննություններ (այսուհետ` քննություն): Սույն կարգով կարգավորվում են քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Քննությունները կազմակերպվում են «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներքին աուդիտի ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:

i

3. Ներքին աուդիտորի որակավորումը պարտադիր պահանջ է` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում (այսուհետ` ցանկ) ընդգրկվելու համար:

4. Լիազոր մարմինը հաշվառում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված անձանց և իր պաշտոնական կայքում հրապարակում է վերջիններիս ցանկը, որը բաղկացած է երեք մասից`

1) ներքին աուդիտորների` որակավորված անհատների ցանկ, որում ընդգրկվում են`

ա. սույն կարգով սահմանված պայմաններով քննությունը հանձնած և Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում ստացած անձինք,

բ. սույն կարգի 6-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի` այլ կառույցների կողմից տրված աուդիտորի որակավորում ունեցող անձինք,

2) սույն կարգի 5-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկ,

3) հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները բավարարող կազմակերպությունների ցանկ, որում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջները բավարարող կազմակերպությունները:

(4-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼԻ` ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի են միջազգայնորեն ճանաչված հետևյալ որակավորումները`

1) ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում տրված ներքին աուդիտորի որակավորումը (Certified Internal Auditor - CIA) կամ հանրային հատվածի աուդիտորի որակավորումը (Certified Government Auditing Professional - CGAP).

2) որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից անցկացված առնվազն բազային (ֆունդամենտալ) 9 քննության (F1-F9) արդյունքում տրված հաշվապահ-աուդիտորի որակավորումը.

3) հանրային ֆինանսների և հաշվապահության արտոնագրված ինստիտուտի (Chartered Institute of Public Finance and Accountancy` CIPFA) կողմից տրված որակավորումը.

4) որակավորված հանրային հաշվապահների ամերիկյան ինստիտուտի (American Institute of Certified Public Accountants) կողմից տրված հանրային հաշվապահի որակավորումը (CPA):

6. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի են այլ կառույցների կողմից տրված հետևյալ որակավորումները`

1) «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորումը.

2) Հայաստանի Հանրապետության հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) կողմից տրված աուդիտորի որակավորումը:

 

i

III. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Քննությունը կազմակերպում և անցկացնում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած ստորաբաժանումը կամ ստորաբաժանումները (այսուհետ` ստորաբաժանում):

(7-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

i

8. Ստորաբաժանման` քննությունը կազմակերպող և անցկացնող աշխատողների (այսուհետ` աշխատողներ) ցանկը և գործունեության կարգը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

(8-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

i

9. Քննությունն անցկացվում է հայերենով` թեստավորման եղանակով:

(9-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

10. Յուրաքանչյուր տարվա համար անցկացվող քննության հարցաշարը (թեստերի համար հարցերը` իրենց ենթադրյալ պատասխաններով և համապատասխան օրենսդրական ակտերին ու ներքին աուդիտի վերաբերյալ այլ ուղեցույցներին հղումներով), ինչպես նաև դրա կազմման համար հիմք հանդիսացող իրավական ակտերի ցանկը մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 20-ը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում, իսկ դրանցում կատարվող փոփոխությունները հրապարակվում են քննության անցկացման օրվանից առնվազն 2 ամիս առաջ:

(10-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

i

11. Քննության հարցաշարի համար հիմք է հանդիսանում լիազոր մարմնի կողմից սահմանված` իրավական ակտերի և ներքին աուդիտի վերաբերյալ այլ ուղեցույցների ցանկը, ընդ որում, հարցաշարը չպետք է պարունակի այնպիսի հարցեր և (կամ) խնդիրներ, որոնք չեն բխում ցանկում ներկայացված իրավական ակտերից և ներքին աուդիտի վերաբերյալ այլ ուղեցույցներից:

12. Քննությունն անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակն առնվազն մեկ անգամ, եթե առկա է սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում` քննության անցկացումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

(12-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

 

i

IV. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

i

13. Քննությանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող` սույն կարգի 14-րդ կետի պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր լիազոր մարմին են ներկայացրել դիմում` սույն կարգի 15-րդ կետով սահմանված պահանջների համաձայն:

(13-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն, 29.03.18 թիվ 327-Ն որոշումներ)

14. Քննությանը կարող է մասնակցել այն անձը`

1) ով դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) ով չունի դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն.

3) ով դատական կարգով չի զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

i

4) ում` սույն կարգի համաձայն քննությանը մասնակցելու համար լիազոր մարմին նախորդ 3 տարվա ընթացքում ներկայացված դիմումը չի մերժվել լիազոր մարմնի կողմից` սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքերով:

(14-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

15. Քննությանը մասնակցելու համար դիմող անձը լիազոր մարմնի պաշտոնական կայքում առկա քննությունների գրանցման էլեկտրոնային համակարգի միջոցով լրացնում է լիազոր մարմնին ուղղված դիմում և համակարգում կցում բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով`

1) նույնականացման քարտի կամ անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենները.

2) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

3) իր կողմից ստորագրված հայտարարությունը` սույն կարգի 14-րդ կետում նշված հանգամանքների բացակայության մասին` համաձայն սույն կարգի N 2 ձևի:

(15-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

16. Ստորաբաժանումը սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) ուսումնասիրում և դիմողին քննությանը մասնակցելու թույլտվություն ունեցող անձանց ցանկում ընդգրկում կամ սույն կարգի 17-րդ կետում նշված մերժման հիմքերի առկայության դեպքում մերժում է սույն կարգի 15-րդ կետով նախատեսված կարգով փաստաթղթերը լիազոր մարմին էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվելու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացված լինելու դեպքում, լիազոր մարմինը սույն կարգի 15-րդ կետով նախատեսված կարգով փաստաթղթերը լիազոր մարմին էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվելու օրվանից հաշված 1 աշխատանքային օրվա ընթացքում քննությունների գրանցման էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկացնում է դիմողին վերջինիս կողմից գրանցվելիս նշված էլեկտրոնային փոստի հասցեով և առաջարկում 1 աշխատանքային օրվա ընթացքում համալրել փաստաթղթերը:

(16-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

17. Քննությանը անձի մասնակցությունը թույլատրելու կամ մերժելու դեպքում` ստորաբաժանումը քննությունների գրանցման էլեկտրոնային համակարգի միջոցով` դրանում գրանցվելիս նշած էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է դիմողին: Ընդ որում, մերժման դեպքում` նշելով դրա պատճառները և իրավական հիմքերը: Քննությանն անձի մասնակցությունը մերժվում է, եթե`

1) սույն կարգի 15-րդ կետով պահանջվող փաստաթղթերում ներկայացվել է կեղծ և (կամ) անարժանահավատ տեղեկատվություն, կամ`

i

2) սույն կարգի 16-րդ կետում սահմանված ժամկետում չի համալրել թերի ներկայացված փաստաթղթերը:

(17-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

i

(18-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

 

i

V. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

i

19. Քննությունն անցկացվում է թեստավորման միջոցով` էլեկտրոնային եղանակով` համակարգչային ծրագրի օգնությամբ: Թեստում յուրաքանչյուր հարց ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:

(19-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

i

20. Քննության թեստերը կազմվում են քննության անցկացման օրը` անմիջապես քննության անցկացումից առաջ, համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրության սկզբունքով` մասնակցի (մասնակիցների) և առնվազն 2 աշխատողի ներկայությամբ: Քննության յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում է թեստ, որը պետք է լրացվի նույն համակարգչային ծրագրի օգնությամբ:

(20-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն, 29.03.18 թիվ 327-Ն որոշումներ)

i

21. Քննությունն անցկացնելու համար կազմվող թեստում ներառվում է 50 հարց: Քննության տևողությունը սահմանվում է երկու ժամ:

(21-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

i

22. Քննասենյակ քննության մասնակցի մուտքը թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ: Աշխատողներն ստուգում են մասնակցի ինքնությունը և վերջինիս անձնական տվյալների հավաստիության դեպքում թույլատրում մասնակցել քննությանը: Քննասենյակ մուտքն արգելվում է քննության մեկնարկից 10 րոպե առաջ, ինչի մասին նշում է կատարվում սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով հրապարակվող հայտարարությունում: Մասնակցին չի թույլատրվում քննության ընթացքում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել այլ համակարգչից` բացառությամբ թեստի համար նախատեսվածից, հեռահաղորդակցության միջոցներից, իրավական ակտերից և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, ինչպես նաև առանց ուղեկցման դուրս գալ քննասենյակից:

(22-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

i

23. Սույն կարգի 22-րդ կետի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում մասնակիցը աշխատողների կողմից դուրս է հրավիրվում քննասենյակից, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է մասնակցին: Մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է 0 միավոր:

(23-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն, 29.03.18 թիվ 327-Ն որոշումներ)

i

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

(24-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

i

25. Համակարգչային ծրագիրը թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը և որևէ պատասխան չնշելը:

(25-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն, 29.03.18 թիվ 327-Ն որոշումներ)

i

26. Քննությունը հաղթահարելու համար մասնակիցը պետք է ստանա առնվազն 40 միավոր:

(26-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

i

27. Քննության արդյունքներն ամփոփվում են դրա անցկացման օրը` էլեկտրոնային համակարգից գեներացված արձանագրության հիման վրա: Քննությանը ներկա աշխատողներն ստորագրությամբ հաստատում են գեներացված արձանագրությունը և արդյունքների վերաբերյալ կազմում եզրակացություն, որը մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը ներկայացվում է լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը: Ներկայացված եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարը` եզրակացությունը տրամադրվելուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման: Ընդ որում, որակավորման տրամադրումը մերժվում է սույն կարգի 23-րդ կետում նշված դեպքերում, ինչպես նաև եթե մասնակիցը չի հաղթահարել սույն կարգի 26-րդ կետում նախատեսված միավորների նվազագույն շեմը:

(27-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն, 29.03.18 թիվ 327-Ն որոշումներ)

28. Քննության արդյունքների վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

(28-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

 

i

VI. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

i

29-35. (29-35-րդ կետերն ուժը կորցրել են 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

i

36. Քննությունը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին շնորհվում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում և նրանց վերաբերյալ տվյալները լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելուն հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում ներառվում են լիազոր մարմնի կողմից հրապարակվող ցանկում:

i

(36-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն, 29.03.18 թիվ 327-Ն որոշումներ)

37. (37-րդ կետն ուժը կորցրել են 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

i

38. Քննությունը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին շնորհված Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման գործողության ժամկետ չի սահմանվում, և այն գործում է այնքան ժամանակ, քանի դեռ որակավորված ներքին աուդիտորները յուրաքանչյուր տարի մասնակցում են լիազոր մարմնի կողմից սահմանված ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրերին և հաջողությամբ ավարտում են նշված ծրագրերը: Քննությունը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին շնորհված Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման գործողության ժամկետը դադարում է հերթական տարեկան շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ չավարտելու դեպքում` ծրագրի թեստի արդյունքները լիազոր մարմնի կողմից հրապարակվելուն հաջորդող օրը:

(38-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

i

39. Քննության արդյունքների հիման վրա որակավորում չստացած, քննությանը չներկայացած, ինչպես նաև սույն կարգի 23-րդ կետում նշված դեպքերում դիմողն ընդհանուր հիմունքներով նորից կարող է մասնակցել քննությանը:

(39-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

40. Քննությունների արդյունքները և աշխատողների կողմից կազմված քննությունների արձանագրությունները պահպանվում են 5 տարի, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում են արխիվ:

i

(40-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար

պրն ________________ -ին

____________________________________ -ից

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին ձևն ուժը կորցրել է 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

i

(1-ին ձևը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ես __________________________________________________________,

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

սույնով հայտարարում եմ, որ`

1) դատական կարգով չեմ ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) չունեմ դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն.

3) դատական կարգով չեմ զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) առկա չեն նախորդ 3 տարվա ընթացքում քննությանը մասնակցելու համար իմ կողմից դիմում ներկայացվելու և լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը մերժվելու հիմքերը:

 

    Հայտարարող` _________________              ____ ____________ թ.

                (ստորագրությունը)

 

i

(2-րդ ձևը փոփ. 29.03.18 թիվ 327-Ն որոշում)

Ձև N 3

 

(3-րդ ձևն ուժը կորցրել են 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

 

Ձև N 4

 

(4-րդ ձևն ուժը կորցրել են 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի փետրվարի 13-ի

N 176-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն հանրային հատվածի կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներքին աուդիտի իրականացման ծառայություններ ձեռք բերելու նպատակով կարող են պատվիրակել այնպիսի կազմակերպություններին, որոնք ունեն ներքին և (կամ) արտաքին աուդիտի գործունեության առնվազն 3 տարվա փորձ և առնվազն երեք աշխատող, ովքեր բավարարում են հետևյալ պահանջները`

1) ունեն Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում.

2) աուդիտի ոլորտում (ներքին և (կամ) արտաքին) ունեն մասնագիտական գործունեության առնվազն 3 տարվա փորձ.

3) համատեղությամբ չեն աշխատում այլ ներքին և արտաքին աուդիտի ծառայություններ մատուցող կազմակերպություններում:

i

2. Սույն հավելվածի 1-ին կետի պահանջները բավարարող կազմակերպություններն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված ցանկում (այսուհետ` ցանկ):

3. Ցանկում ընդգրկվելու նպատակով կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում`

1) դիմում` համաձայն սույն հավելվածի ձևի.

2) սույն հավելվածի 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան ներքին աուդիտորի որակավորում ունեցող երեք աշխատողների մասին տեղեկություններ` աշխատանքային գրքույկի, աշխատանքային պայմանագրի, նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենները.

3) տեղեկանք ներքին և (կամ) արտաքին աուդիտի գործունեության առնվազն 3 տարվա փորձ ունենալու մասին:

(3-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 128-Ն որոշում)

4. Լիազոր մարմինը սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը գրանցում է ցանկում, եթե առկա չէ սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը:

5. Լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջներին, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ և (կամ) անարժանահավատ տեղեկություններ.

2) դիմող իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ գործունեությամբ զբաղվելու.

3) դիմող կազմակերպության կառավարումն իրականացնող անձն իրավունք չունի ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ գործունեությամբ զբաղվելու.

4) դիմող կազմակերպությունը չի համալրում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերի ցանկը.

5) դիմող կազմակերպությունը սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված հիմքով նախորդ 3 տարվա ընթացքում հանվել է ցանկից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

6. Ցանկում ընդգրկված կազմակերպությունները ցանկում ընդգրկվելու համար ներկայացված տեղեկություններում կամ փաստաթղթերում, այդ թվում` կազմակերպության աշխատող համարվող անձանց մասին փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում այդ փոփոխությունների մասին պետք է լիազոր մարմին ներկայացնեն տեղեկատվություն` դրանք ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Կազմակերպությունը հանվում է ցանկից այն դեպքում, եթե`

1) կազմակերպության կամ կազմակերպության աշխատող հանդիսացող` որակավորված ներքին աուդիտորի կողմից ներքին աուդիտի առաջադրանքների իրականացման ժամանակ խախտվել են Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի օրենսդրության պահանջները, ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները կամ ներքին աուդիտորների վարքագծի կանոնները, որոնք հանգեցրել են առաջադրանքի արդյունքներով տրամադրված սխալ հավաստիացման.

2) բացահայտվում է, որ կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկատվությունը հավաստի չէ կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ և (կամ) անարժանահավատ տեղեկություններ.

3) տվյալ կազմակերպությունում հայտնաբերվել են սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը.

4) մեկ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից երեք և ավելի անգամ սույն հավելվածի 6-րդ կետում նշված տեղեկությունները սահմանված ժամկետում չեն ներկայացվել լիազոր մարմին:

8. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային հատվածի կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներքին աուդիտի իրականացման ծառայություններ չեն կարող ձեռք բերել ցանկում ընդգրկված այն կազմակերպություններից, որոնց`

1) խորհրդի անդամը կամ կառավարման գործառույթ իրականացնող անձը, կամ գործադիր մարմնի անդամը, կամ նման պարտականություններ կատարող այլ անձ, նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը, ինչպես նաև աուդիտ իրականացնող ներքին աուդիտորը հանդիսանում են տվյալ հանրային հատվածի կազմակերպության ղեկավարին և (կամ) աուդիտի կոմիտեի անդամներին փոխկապակցված անձ` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի իմաստով.

2) կազմակերպության կամ կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը, ինչպես նաև աուդիտ իրականացնող ներքին աուդիտորն ունի ուղղակի կամ անուղղակի ֆինանսական մասնակցություն տվյալ հանրային հատվածի կազմակերպությունում կամ նախորդ երեք տարվա ընթացքում ներգրավված են եղել տվյալ հանրային հատվածի կազմակերպության արտաքին աուդիտի կամ ներքին հսկողության համակարգի նախագծման կամ նմանատիպ այլ աշխատանքներում:

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար

պրն _______________ - ին

 

____________________________________________________________ -ից

(դիմողի կազմակերպության անվանումը և դիմողի պաշտոնը, անունը,

հայրանունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ N ___

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար որակավորում ունեցող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար Ձեզ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է ______________

________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ

________________________________________________________________________

անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության

________________________________________________________________________

իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը,

________________________________________________________________________

               պետական հաշվառման և (կամ) անձնագրի համարը)

 

________________________________________________________________

                           (հեռախոսահամարները)

 

    Առդիր`              թերթ

 

    Տնօրեն` _________________           ____ ____________ թ.

            (ստորագրությունը)

Կ.Տ.

 

նն

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2014
N 176-Ն
Որոշում