118.0001.220101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
8 հունվարի 2001 թվականի թիվ 1
i
ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «»Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`
1. Հաստատել` Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը` կցվում է` Հավելված թիվ 1:
i
2. Համաձայնել, որ` պետության կարիքների համար, սույն հրամանով հաստատված անվանացանկում ընդգրկված գնումները, պատվիրատուներն իրականացնեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի և նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2001 թվականի հունվարի
8-ի թիվ 1 հրամանով
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
i
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
.________________________________________________________________.
|թիվ| Գնման անվանումը |
|___|____________________________________________________________|
| 1 | 2 |
|___|____________________________________________________________|
| 1.| Բնական գազ |
|___|____________________________________________________________|
| 2.| Էլեկտրաէներգիա |
|___|____________________________________________________________|
| 3.| Հեռախոսային կապ |
|___|____________________________________________________________|
| 4.| Ջրմուղ - կոյուղու ծառայություններ |
|___|____________________________________________________________|
| 5.| Կենտրոնացված ջեռուցում |
|___|____________________________________________________________|
| 6.|Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն|
|___|____________________________________________________________|
| 7.|Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության |
| |հաղորդումների պատրաստում և հեռարձակում |
|___|____________________________________________________________|
| 8.|Փոստային ծառայություններ |
i
|___|____________________________________________________________|
| 9.|Զանգվածային լրատվության միջոցների` դրանց հրատարակիչներից |
i
| |անմիջական ձեռքբերում |
|___|____________________________________________________________|
|10.|Հանրակրթական դպրոցներում ուսուցում. |
|___|____________________________________________________________|
|11.|Երաժշտական դպրոցներում ուսուցում. |
|___|____________________________________________________________|
|12.|րեկոյան և հեռակա դպրոցներում ուսուցում. |
|___|____________________________________________________________|
|13.|Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում. |
|___|____________________________________________________________|
|14.|Արտադպրոցական ուսուցում. |
|___|____________________________________________________________|
|15.|Արհեստագործական ուսուցում. |
|___|____________________________________________________________|
|16.|Միջին մասնագիտական ուսուցում. |
|___|____________________________________________________________|
|17.|Բարձրագույն և հետբուհական ուսուցում, բացառությամբ 2006 |
i
| |թվականից սկսվող նոր ընդունելությունների. |
|___|____________________________________________________________|
|18.|Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2006 թվականից |
i
| |սկսվող նոր ընդունելությունների. |
|___|____________________________________________________________|
|19.|Տուն-ինտերնատների ծառայություն |
|___|____________________________________________________________|
|20.|Պետական բյուջեով պետական ոչ առևտրային կազմակերպության համար|
i
| |ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում պետական ոչ |
| |առևտրային կազմակերպության կողմից պետությանը մատուցվող |
| |ծառայությունների, աշխատանքների ու ապրանքների գնում |
|___|____________________________________________________________|
|21.|Անշարժ գույքի վարձակալություն |
i
|___|____________________________________________________________|
|22.|Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն |
i
| |դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների» կատարած |
| |աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում |
|___|____________________________________________________________|
|23.|Դատական փոձաքննությունների կատարման ծառայությունների |
i
| |ձեռքբերում |
|___|____________________________________________________________|
|24.|Հիվանդանոցային բուժօգնություն |
|___|____________________________________________________________|
|25.|Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն |
|___|____________________________________________________________|
|26.|Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն |
|___|____________________________________________________________|
|27.|Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ |
|___|____________________________________________________________|
|28.|Առողջապահական հարակից ծառայություններ |
|___|____________________________________________________________|
|29.|Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան |
i
| |այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, |
| |աշխատանքների և ծառայությունների (բացառությամբ` ավիատոմսերի |
| |սպասարկման ծառայությունների) ձեռքբերում |
|___|____________________________________________________________|
|30.|Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների |
i
| |տարածքներում տեղի ունեցած բնական աղետների և արտակարգ |
| |իրավիճակների հետևանքների վերացման նպատակով ապրանքների |
| |և ծառայությունների ձեռքբերում |
|___|____________________________________________________________|
|31.|Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների |
i
| |ծառայությունների ձեռքբերում |
.________________________________________________________________.
(անվանացանկը լրաց. 23.07.01 թիվ 260, 22.02.02 թիվ 173, 08.04.02 թիվ 272, 26.04.02 թիվ 321, 27.11.02 թիվ 793-Ն, 26.02.03 թիվ 155-Ն, 19.03.03 230-Ն թիվ, 10.07.03 թիվ 587-Ն, 28.08.03 թիվ 688-Ն, 13.01.04 թիվ 12-Ն, 11.02.04 թիվ 99-Ն, 24.02.04 թիվ 137-Ն, 28.04.04 թիվ 387-Ն, 02.10.04 թիվ 938-Ն հրամաններ)
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 01 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801026