040.1912.230107
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1912-Ն
i
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 5-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` լիազոր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները տրամադրում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձինք պարտավոր են սույն որոշման հավելվածով նախատեսված տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը և տեքստը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1912-Ն որոշման
ԿԱՐԳ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ
i
1. Սույն կարգով սահմանվում են պարզ և բարդ ընթացակարգերով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի` անվտանգության բնագավառի 1, 2, 6, 7, 10, 12, 13, առողջապահության բնագավառի 1, 3, 4, 6, գյուղատնտեսության բնագավառի 2, 3, էներգետիկայի բնագավառի 1, 2, 3, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի 1-14, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի 1,2, որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառի 1, գործունեության այլ բնագավառների 4, 7 կետերով սահմանված գործունեության տեսակների համար տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին) տեղեկացնելու կարգը:
(1-ին կետը փոփ. 03.08.2023 թիվ 1331-Ն որոշում)
2. Լիցենզավորող մարմինը բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ տրամադրելուց հետո, մինչև հաջորդ ամսվա 15-ը, գրավոր հաղորդագրություն (NN 1 և 2 ձևեր) է ներկայացնում տեսչական մարմին` նշելով`
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը:
3. Բարդ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` լիցենզավորող մարմինը տեսչական մարմնին գրավոր տեղեկացնում է փոփոխությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելուց կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
4. Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձը մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պարտավոր է տեսչական մարմին ուղարկել գրավոր հաղորդագրություն (NN 3 և 4 ձևեր)` նշելով`
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը.
ե) լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը:
5. Պարզ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` լիցենզավորված անձը տեսչական մարմնին գրավոր հաղորդագրություն է ներկայացնում փոփոխությունների կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
(հավելվածը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
Ձև N 1
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը ________________________
2. Գտնվելու վայրը ___________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը)
(նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը
պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում)________________________
_____________________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը ______________________________
_______________________________________________ ____________________
(լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը) (ստորագրությունը)
Կ.Տ.
Ձև N 2
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և
ազգանունը
_____________________________________________________________________
2. Բնակության վայրը _________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը)
(նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը
պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում)________________________
_____________________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը ______________________________
_______________________________________________ ___________________
(լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը) (ստորագրությունը)
Կ.Տ.
Ձև N 3
i
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը _____________________________
2. Գտնվելու վայրը ________________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ____________________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում)_____________________________
__________________________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը ___________________________________
6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը _____________________
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ _____________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)
_____ __________ 200 թ.
(3-րդ ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)
Ձև N 4
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
__________________________________________________________________________
2. Բնակության վայրը ______________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ____________________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում)_____________________________
__________________________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը ___________________________________
6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը _____________________
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ _____________________________________________________________
(ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,
անունը, ազգանունը)
_____ __________ 200 թ.
(4-րդ ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)