(ուժը կորցրել է 18.03.11 թիվ 260-Ն որոշում)
i
040.0781.270605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2005 թվականի N 781-Ն
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 16-ի
N 781-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 1-6-րդ կետերում նշված ու միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
2. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
3. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
4. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը:
(4-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)
5. Հայտին կից կարգավորող մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա իրականացվելիք աշխատանքների և մատուցվող ծառայությունների նկարագրությունը.
դ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման որակի ապահովման ծրագիրը.
ե) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.
զ) տեղեկանք միջուկային տեղակայանքի շահագործող կազմակերպության կողմից հայտատուին` աշխատանքներ իրականացնելու և (կամ) ծառայություններ մատուցելու ներգրավման վերաբերյալ (հայտատուի և շահագործող կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը).
է) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար նախատեսված տեխնիկական և այլ միջոցների (համապատասխան տեխնոլոգիաներ, սարքավորումներ, փաստաթղթեր և այլն) նկարագրությունը.
ը) սույն կետի «դ» ենթակետում նշված փաստաթղթի փորձաքննության եզրակացությունը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
6. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու մասին հայտը կարգավորող մարմնի կողմից քննարկվում է բոլոր փաստաթղթերը մուտքագրվելու օրվանից` 30 օրվա ընթացքում:
7. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`
ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.
բ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման որակի ապահովման ծրագրի համապատասխանությունը միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.
գ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող անձնակազմի մասնագիտական որակավորումը:
8. Սույն կարգով նախատեսվող լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է`
ա) եթե հայտին կից ներկայացվող փաստաթղթերը չեն համապատասխանում միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:
9. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
10. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիայի վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը, կամ դադարեցումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
11. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` կարգավորող մարմնի կողմից:
12. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործունեության համար լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:
Ձև
i
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՀԱՅՏ_____
_____________________________________________________________` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ (լիցենզավորման ենթակա աշխատանքի և ծառայության մատուցման տեսակը) ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն _____________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,
հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն,
__________________________________________________________________________
գտնվելու և գործունեության իրականացման վայրը)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
Կազմակերպության տնօրեն ____________________ _____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _____________ 200 թ.
(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 29.05.09 թիվ 602-Ն, 17.02.11 թիվ 140-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 16-ի
N 781-Ն որոշման
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԼԻՑԵՆԶԻԱ N _____
_____________________________________________________________` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ (լիցենզավորման ենթակա աշխատանքի և ծառայության մատուցման տեսակը) ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
Տրված` ____ _____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _________________________________________
__________________________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ____ _____________ 200 թ.
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ __________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն, 29.05.09 թիվ 602-Ն որոշումներ)