040.0656.100603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2003 թվականի N 656-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը հատկացնել 226482,4 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 656-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
|Խումբը|Ենթա- | Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
| |խումբը| գործառական դասակարգման |Հանրապետության 2003 թվականի |
| | | խմբերի և ենթախմբերի, |պետական բյուջեի մասին» |
| | | տնտեսագիտական դասակարգման |Հայաստանի Հանրապետության |
| | | հոդվածների, |օրենքի N 1 հավելվածում և |
| | | ֆինանսավորվող ծրագրերի և |փոփոխություններ Հայաստանի |
| | |դրանք իրականացնող մարմինների|Հանրապետության |
| | | անվանումները |կառավարության 2003 թվականի |
| | | |փետրվարի 6-ի N 184-Ն |
| | | |որոշման N 5 հավելվածում |
| | | |(փակագծերում նշված են |
| | | |հատկացումներից պակասեցվող, |
| | | |իսկ դրական նշանով` |
| | | |ավելացվող գումարները) |
| | | |______________________________|
| | | | առաջին |ինն ամիս | տարի |
| | | |կիսամյակ | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| 07 | 06 |01. Ա. Խաչատրյանի |(42667.0)|(69667.0)|(85667.0) |
| | |100-ամյակին նվիրված | | | |
| | |հոբելյանական միջոցառումների | | | |
| | |իրականացման գծով պետական | | | |
| | |պատվեր | | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| | |ՀՀ մշակույթի, |(42667.0)|(69667.0)|(85667.0) |
| | |երիտասարդության հարցերի և | | | |
| | |սպորտի նախարարություն | | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| | |այդ թվում` |(42667.0)|(69667.0)|(85667.0) |
| | |Այլ ծառայությունների | | | |
| | |ձեռքբերման ծախսեր | | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| | |05. Գ. Նարեկացու «Մատյան |(17100.0)|(25200.0)|(30000.0) |
| | |ողբերգության» պոեմի ստեղծման| | | |
| | |1000-ամյակին նվիրված | | | |
| | |հոբելյանական միջոցառումների | | | |
| | |իրականացման գծով պետական | | | |
| | |պատվեր | | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| | |ՀՀ մշակույթի, |(17100.0)|(25200.0)|(30000.0) |
| | |երիտասարդության հարցերի և | | | |
| | |սպորտի նախարարություն | | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| | |այդ թվում` |(17100.0)|(25200.0)|(30000.0) |
| | |Այլ ծառայությունների | | | |
| | |ձեռքբերման ծախսեր | | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| | |06. Մշակութային |(32421.0)|(78151.1)|(110815.4)|
| | |միջոցառումների իրականացման | | | |
| | |գծով պետական պատվեր | | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| | |ՀՀ մշակույթի, |(32421.0)|(78151.1)|(110815.4)|
| | |երիտասարդության հարցերի և | | | |
| | |սպորտի նախարարություն | | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| | |այդ թվում` |(32421.0)|(78151.1)|(110815.4)|
| | |Այլ ծառայությունների | | | |
| | |ձեռքբերման ծախսեր | | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| 14 | 06 |02. ՀՀ կառավարության | 92188.0 |173018.1 | 226482.4 |
| | |պահուստային ֆոնդ` | | | |
| | |չկանխատեսված ծախսերի համար | | | |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| | |ՀՀ կառավարություն | 92188.0 |173018.1 | 226482.4 |
|______|______|____________________________|_________|_________|__________|
| | |Սուբսիդավորում | 92188.0 |173018.1 | 226482.4 |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2003 թվականի մայիսի 29-ի
N 656-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________.
| NN | Ֆինանսավորվող ծրագրերի անվանումները | Տարի |
| ը/կ| | |
|____|_________________________________________________|__________|
| 1 | 2 | 3 |
|____|_________________________________________________|__________|
| 1. |Ա. Խաչատրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական | 92267.0 |
| |միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների | |
| |սուբսիդավորում | |
| 2. |Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման| 23400.0 |
| |1000-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ | |
| |իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորում | |
| 3. |Մշակութային միջոցառումներ իրականացնող | 110815.4 |
| |կազմակերպությունների սուբսիդավորում | |
|____|_________________________________________________|__________|
| | Ընդամենը | 226482.4 |
._________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 11.12.03 թիվ 1702-Ն որոշում)