010.0005.120408
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի մարտի 18-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող» և «(այսուհետ` ավանդատու)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
i
1. 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ որպես պարտավորության ապահովման միջոց» բառերը.
2. 3-րդ մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով ավանդատու է համարվում այն ֆիզիկական անձը (այդ թվում` անհատ ձեռնարկատերը), որը բանկում ունի ավանդ:
Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով համատեղ բանկային ավանդ է համարվում այն ավանդը, որը ներդրվել է երկու կամ ավելի անձանց անունով, և որի նկատմամբ երկու կամ ավելի անձինք ունեն սեփականության իրավունք:».
3. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում (բացառությամբ իր` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում (այսուհետ` բանկ) ներդրված ավանդները երաշխավորվում են:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածում 2-րդ մասը բոլոր «մեկ ավանդ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ չերաշխավորված ավանդների» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` հատուցման դեպք) է համարվում «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ ճանաչելը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը հաստատելը կամ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին սնանկ ճանաչելը (այսուհետ` բոլոր դեպքերի համար` անվճարունակ բանկ):
Բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելը ի վիճակի չլինելու մասին որոշումը (բանկի պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը) Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է այդ փաստը բացահայտելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 6. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Կենտրոնական բանկը հատուցման դեպքն առաջանալու մասին նույն օրը տեղեկացնում է Հիմնադրամին:
2. Հատուցման դեպքին հաջորդող 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկն ապահովում է հատուցման դեպքի օրվա դրությամբ անվճարունակ բանկի` ավանդների և ավանդատուների ցուցակների, ինչպես նաև ավանդատուի` անվճարունակ բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների, դրանց չափի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրումը Հիմնադրամին: Հիմնադրամն իրավունք ունի անվճարունակ բանկից պահանջելու ավանդների և ավանդատուների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պարտավոր է եռօրյա ժամկետում Հիմնադրամին տրամադրել պահանջվող լրացուցիչ տեղեկությունները:
Ավանդների և ավանդատուների ցուցակները պետք է ներառեն ավանդատուի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, անվճարունակ բանկում ներդրված բոլոր ավանդների գումարների չափերը, հատուցման դեպքի օրվա դրությամբ հավելագրված տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված ավանդի չափը, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պատասխանատու է ավանդների և ավանդատուների ցուցակներում ներառված տեղեկությունների ճշտության համար:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների պահպանման և տրամադրման նպատակով բանկերը պարտավոր են ունենալ ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ: Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման և դրանց տրամադրման պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
4. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում և առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին` նշելով երաշխավորված ավանդն ստանալու կարգը, ներառյալ` անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները: Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ օգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:
5. Հիմնադրամը երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ավանդների և ավանդատուների ցուցակի, ավանդատուի ներկայացրած` իր երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու վերաբերյալ գրավոր պահանջի և այդ պահանջը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
6. Ավանդատուների գրավոր պահանջների ընդունումն իրականացնում է անվճարունակ բանկը, քանի դեռ Հիմնադրամն այլ բան չի հայտարարել: Գրավոր պահանջն ստանալու օրվանից հետո` առավելագույնը երեք օրվա ընթացքում, անվճարունակ բանկը պարտավոր է գրավոր պահանջը փոխանցել Հիմնադրամին:
7. Ավանդատուն կարող է գրավոր պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող մեկ տարվա ժամկետում: Սույն մասում նշված ժամկետում ավանդատուի կողմից գրավոր պահանջը չներկայացնելու դեպքում Հիմնադրամը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում:
8. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեսնօրյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`
ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի և դրա մասնաճյուղերի անվանումները և հասցեները.
բ) երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
9. Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել սույն մասում նշված ժամկետը ևս երեք ամսով:
10. Ավանդատուներն անվճարունակ բանկում իրենց ավանդների վերաբերյալ փաստաթղթերին ծանոթանալու և սխալ հայտնաբերելու դեպքում պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել անվճարունակ բանկ: Անվճարունակ բանկը պարտավոր է 5-օրյա ժամկետում գրավոր պատասխանել ավանդատուին:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 7-րդ հոդվածում`
i
1. 2-րդ մասի «ավանդատուների ցուցակը, որի մեջ ներառվում են ավանդատուի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, անվճարունակ բանկում ներդրված ավանդի գումարի չափը, հատուցման դեպքի օրվա դրությամբ հավելագրված տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված ավանդի չափը և Հիմնադրամի սահմանած այլ տեղեկություններ» բառերը փոխարինել «երաշխավորված ավանդների վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները» բառերով.
2. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 8-րդ հոդվածում`
i
1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Երաշխավորված ավանդների հատուցումն սկսվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասում նշված լրացուցիչ հայտարարությունը հրապարակելու պահից:».
2. 2-րդ մասի «հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «օրենքով հատուցման համար» բառերով.
3. 3-րդ մասի «ավանդատուի դիմումի» բառերը փոխարինել «ավանդատուի գրավոր պահանջի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 9-րդ, 10-րդ և 16-րդ հոդվածներում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերով:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 (հազար) հայկական դրամից:»:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 10-րդ հոդվածում 1-ին և 3-րդ մասերը «գումարի» բառից հետո լրացնել «և հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հիմնադրամին երաշխիքային վճարները կատարում են բոլոր բանկերը, բացառությամբ անվճարունակ բանկերի:»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 12-րդ հոդվածում`
i
1. 1-ին մասի «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով.
2. 1-ին մասի երրորդ նախադասությունը «տվյալ բանկի» բառերից հետո լրացնել «ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող» բառերով.
3. 2-րդ մասի «սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված այլ եկամուտների և միջոցների» բառերը փոխարինել «վարկերի, փոխառությունների, երաշխիքների, դրամաշնորհների, նվիրատվությունների և նվիրաբերությունների» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 14-րդ հոդվածում 1-ին մասը «Հիմնադրամի միջոցները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վարկերի, փոխառությունների, երաշխիքների, դրամաշնորհների, նվիրատվությունների և նվիրաբերությունների,» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 19-րդ հոդվածում 4-րդ մասի «ժդ» և 7-րդ մասի «թ» կետերի «վարչակառավարչական ծախսերը» բառերը փոխարինել «տարեկան վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 20-րդ հոդվածում 3-րդ մասի վերջին նախադասության «վարչակառավարչական ծախսերի» բառերը փոխարինել «Հիմնադրամի ծախսերի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 23. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
1. Հիմնադրամի ծախսերն են`
ա) գործառնական ծախսերը`
- ավանդների հատուցման հետ կապված ծախսերը,
- ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսները,
- հիմնադրամի կողմից ակտիվների կառավարման, հատուցման կազմակերպման հետ կապված բանկային կոմիսիոն վճարները,
- ակտիվների վերագնահատումից և հաշվեկշռային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները,
- Հիմնադրամի աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները,
- ավանդների երաշխավորման և հատուցման գործընթացների լուսաբանման հետ կապված ծախսերը.
բ) վարչական ծախսերը`
- ապարատի պահպանման ծախսերը, այդ թվում` աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում, կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսեր, սոցիալական ապահովության այլ ծախսեր,
- ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը,
- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը,
- տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերը,
- հիմնական միջոցների մաշվածքի հետ կապված ծախսերը և շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, սպասարկման, շահագործման ու ապահովագրման ծախսերը:
2. Կապիտալ ներդրումների ծրագիրն իրենից ներկայացնում է`
ա) հիմնադրամի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները.
բ) վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները:
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի ընթացիկ գործունեությունն ապահովելու, նրա կողմից սույն օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով հաստատում է Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը:
4. Հիմնադրամի վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրն իրականացվում են Հիմնադրամի միջոցների հաշվին: Վարչական ծախսերը, գործառնական ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագիրը կատարելու համար Հիմնադրամն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացելու հաշիվներ:
5. Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը և կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի` նախորդ տարվա բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0.03 տոկոսը:
6. Եթե ընթացիկ տարում Հիմնադրամի փաստացի կատարած ծախսերն ավելի քիչ են, քան սույն հոդվածով սահմանված կարգով հաստատված` Հիմնադրամի վարչական և գործառնական տարեկան ծախսերը, ապա տարվա արդյունքներով առաջացած տարբերությունը Հիմնադրամը փոխանցում է սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված հատուկ հաշվին:»:
i
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 24-րդ հոդվածում 4-րդ մասի «վարչակառավարչական ծախսերի» բառերը փոխարինել «վարչական ծախսերի, գործառնական ծախսերի և կապիտալ ներդրումների» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 29-րդ հոդվածում 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 30-ից:»:
ՀՈԴՎԱԾ 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12 ապրիլի 2008 թվականի
ՀՕ-5-Ն