(ուժը կորցրել է 22.05.14 թիվ 540-Ն որոշում)
i
040.1530.291207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1530-Ն
2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
i
1) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի,
2) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր,
3) ընտանեկան նպաստի բազային մասը` 8000 դրամ,
4) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,
բ. չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ.
5) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
6) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
7) միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 35 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 300 հազ. դրամ,
բ. երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 20 հազ. դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ.
8) ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում`
ա. հրատապ օգնության չափը` 8000 դրամ,
բ. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 300 հազ. դրամ.
9) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35 հազ. դրամ.
10) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 3000 դրամ:
(1-ին կետը փոփ. 04.12.08 թիվ 1523-Ն որոշում)
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2008 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական նպաստների նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման կարգի`
ա. 2-րդ կետում «սոցիալ-տնտեսական» բառերը փոխարինել «կազմը և» բառերով, «ծառայությունների» բառը` «ծառայություններ տրամադրող» բառերով,
i
բ. 7-րդ կետի 5, 6, 11 և 12-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) երեխա մինչև 5 տարեկանը լրանալը Ա55 35,
6) երեխա 5 տարեկանից մինչև 18 տարեկանը լրանալը Ա66 33
պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի պատճենը կամ անձնագրի պատճենը»,
«11) ուսանող մինչև 23 տարեկան Ս12 22
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին,
12) հղի կին (12 շաբաթական և ավելի ժամկետով) Հ00 35
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից»,
i
գ. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 16 տարեկան երեխաները կամ հաշմանդամ» բառերը,
դ. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «16» թիվը փոխարինել «18» թվով,
ե. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 3-րդ ենթակետը,
զ. 18-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Կենսաթոշակի չափը որպես եկամուտ հաշվի է առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա կենսաթոշակի չափով:
Եթե ընտանիքն ստանում է կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ, ապա կենսաթոշակի չափն ամրագրվում է Մ 23 կամ Ե 56 ծածկագիրն ունեցող անձանց տողում` համամասնորեն:»,
է. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի 7-րդ ենթակետը,
ը. 19-րդ կետում «5-16-րդ» բառերը փոխարինել «7-18-րդ» բառերով,
թ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. Եթե միայնակ չաշխատող կենսաթոշակառու (Կ87) ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության «0» միավորից բարձր է և ցածր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի:».
2) որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգի`
ա. 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «(փաստագրված)» բառով, իսկ «տվյալների բազաներից» բառերը փոխարինել «տվյալներից» բառով,
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գնահատման համակարգում հաշվառված և նախորդ 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքների կազմի և պայմանների մասին տվյալները պահպանվում են գնահատման համակարգի տեղեկատվական բազայում` անժամկետ:»,
գ. 9-րդ կետը «հաշվառումը» բառից հետո լրացնել «(փաստագրումը)» բառով,
դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Գնահատման համակարգի տեղական տեղեկատվական բազայի շահագործման անվտանգ պայմաններն ապահովում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կամ Երևան քաղաքի թաղային, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարները:»,
ե. 15-րդ կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքի կազմում և պայմաններում» բառերով.
զ. 20-րդ կետում «միավոր» բառը փոխարինել «միավորից բարձր անապահովության միավոր» բառերով,
է. 23-րդ կետում «տեղեկատվական բազա» բառերը փոխարինել «կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը» բառերով,
ը. 25-րդ կետում «բազայից» բառը փոխարինել «բազան շահագործող կազմակերպությունից» բառերով,
թ. ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի`
i
1) 2-րդ կետում «ծառայությունների տարածքային գործակալությանը» բառերը փոխարինել «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերով.
2) 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «(փաստագրված)» բառով.
i
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող), ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ, դիմում է իր բնակության վայրի գործակալություն` ներկայացնելով դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի, և ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Դիմում-հայտարարագիրը` անհրաժեշտ փաստաթղթերով, հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում` համաձայն N 1.1 ձևի:
Դիմում-հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից:».
4) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
i
5) N 1.1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
i
6) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
i
«Նպաստի գործում պահպանվում են վերջին 5 տարիներին դիմողի ներկայացրած բոլոր փաստաթղթերը, իսկ դրանից հետո դիմելիս ներկայացրած փաստաթղթերի հիման վրա կազմվում է նպաստի նոր գործ:
Նպաստի նախորդ գործը պահպանվում է գործակալությունում` 5 տարի ժամկետով:».
7) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.
i
8) 7-րդ կետը «ընդունում է» բառերից հետո լրացնել «` դիմողին վերադարձնելով դիմում-հայտարարագրի մեկ օրինակը» բառերով.
9) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե դիմում-հայտարարագրի հետ ներկայացվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա գործակալության աշխատողը դիմում-հայտարարագրում կատարում է համապատասխան նշումներ և դիմում-հայտարարագրի մեկ օրինակը 3 օրվա ընթացքում վերադարձնում է դիմողին` տեղեկացնելով պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:».
i
10) 9-րդ կետը «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «` մեկօրյա ժամկետում» բառերով.
11) 10-րդ կետը «հաշվառելու» բառից հետո լրացնել «(փաստագրելու)» բառով.
i
12) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում գործակալությունը 3 օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:».
13) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«20. Գործակալությունը գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) ընտանիքների մասին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և այլ պետական մարմիններից ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում և կիրառում է երկամսյա ժամկետում, որից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում արդյունքների մասին ամփոփ տվյալները` համաձայն N 4 ձևի` կցելով ընտանիքների ցուցակը և սոցիալական աջակցության խորհրդի համապատասխան նիստի որոշման քաղվածքը:».
14) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Միայնակ բնակվող կենսաթոշակառուին նշանակված, բայց նրա մահվան պատճառով չվճարված նպաստը կամ հրատապ օգնությունը` ներառյալ մահվան ամիսը, վճարվում է հուղարկավորությունը կազմակերպած անձին` տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքի հիման վրա, եթե նա դիմել է միայնակ բնակվող կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող երկու ամիսների ընթացքում:».
i
15) 22-րդ կետում «հաշվառման (նախորդ փաստագրման)» բառերը փոխարինել «դիմելու (հաշվառման կամ նախորդ փաստագրման)» բառերով.
i
16) 23-րդ կետից հանել «(բացառությամբ կենսաթոշակի չափի փոփոխության)» բառերը.
17) 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման, եկամուտները և ընտանիքի կազմում ու պայմաններում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից:».
i
18) 25-րդ կետը «ձևի» բառից հետո լրացնել «, որը հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում:
Նպաստի վճարման դադարեցման կարգադրության մեկ օրինակը տրամադրվում է դիմողին:» բառերով.
19) ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետի «բ» ենթակետը.
i
20) 30-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) նշանակվել է ընտանիքում երեխայի ծննդյան միանվագ (հրատապ), երեխայի առաջին դասարան ընդունվելու, ինչպես նաև հուղարկավորության միանվագ օգնություն:».
21) N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի.
i
22) 36-րդ կետը «չունեցող» բառից հետո լրացնել «և «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով.
i
23) 36.1-րդ կետը «չունեցող» բառից հետո լրացնել «և «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով, իսկ «դիմողի ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` մինչև երեխայի ծնվելու օրը և այդ» բառերը փոխարինել «դիմողը երեխայի ծնվելու» բառերով.
24) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«41. Հրատապ օգնությունը նշանակում է գործակալությունը` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցների շրջանակներում:».
25) 45-րդ և 46-րդ կետերում «միանվագ» բառը փոխարինել «հրատապ» բառով.
i
26) 53-րդ կետը «սոցիալական քարտի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.
i
27) 62-րդ կետում «միանվագ` առանց ժամկետի սահմանափակման» բառերը փոխարինել «դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել 3 տարի» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված` ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի 36-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով` սոցիալական աջակցության խորհուրդների քննարկմանն առաջնահերթ ներկայացնել նպաստի իրավունքը կորցրած ընտանիքներին (որոնց կազմում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի չափն ավելի քիչ է բարձրացել, քան չստացած ընտանեկան նպաստի չափն է) տվյալ տարվա բոլոր եռամսյակներում հրատապ օգնության ծրագրում ընդգրկելու հարցը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1530-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
.________________________________________________________________________.
| Մարզը |տարածքային | 2008 թվական |
| |մարմիններ |_______________________________________________|
| | |նախատեսված |այդ թվում հրատապ|2008 թվականին ՀՀ|
| | |միջին ամսական|օգնություն առանց|պետական բյուջեով|
| | |գումար (դրամ)|ընտանիքում ծնված|նախատեսված |
| | | |3-րդ և հաջորդ |գումարի բաշխումը|
| | | |երեխաների (3%) |(դրամ) |
| | | |(դրամ) | |
|____________|___________|_____________|________________|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|____________|___________|_____________|________________|________________|
|Արարատի |ԱՐԱՐԱՏ | 12,301,450| 369,043| 147,617,399|
| |___________|_____________|________________|________________|
| |ԱՐՏԱՇԱՏ | 57,279,150| 1,718,375| 687,349,802|
| |___________|_____________|________________|________________|
| |ՎԵԴԻ | 54,761,037| 1,642,831| 657,132,448|
| |___________|_____________|________________|________________|
| |ՄԱՍԻՍ | 58,791,127| 1,763,734| 705,493,528|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 183,132,765| 5,493,983| 2,197,593,178|
|____________|___________|_____________|________________|________________|
|Արագածոտնի |ԱՇՏԱՐԱԿ | 62,048,912| 1,861,467| 744,586,942|
| |___________|_____________|________________|________________|
| |ԱՊԱՐԱՆ | 16,007,423| 480,223| 192,089,072|
| |___________|_____________|________________|________________|
| |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ | 18,679,260| 560,378| 224,151,121|
| |___________|_____________|________________|________________|
| |ԹԱԼԻՆ | 36,191,293| 1,085,739| 434,295,518|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 132,926,888| 3,987,807| 1,595,122,653|
|____________|___________|_____________|________________|________________|
|Արմավիրի |ԱՐՄԱՎԻՐ | 58,350,798| 1,750,524| 700,209,575|
| |___________|_____________|________________|________________|
| |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 53,074,509| 1,592,235| 636,894,105|
| |___________|_____________|________________|________________|
| |ԲԱՂՐԱՄՅԱՆ | 16,664,500| 499,935| 199,973,999|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 128,089,807| 3,842,694| 1,537,077,679|
|____________|___________|_____________|________________|________________|
|Գեղարքունիքի|ԳԱՎԱՌ | 48,058,157| 1,441,745| 576,697,881|
| |___________|_____________|________________|________________|
| |ՍԵՎԱՆ | 41,572,858| 1,247,186| 498,874,294|
| |___________|_____________|________________|________________|
| |ՎԱՐԴԵՆԻՍ | 60,103,139| 1,803,094| 721,237,667|
| |___________|_____________|________________|________________|
| |ՃԱՄԲԱՐԱԿ | 28,503,465| 855,104| 342,041,583|
| |___________|_____________|________________|________________|
| |ՄԱՐՏՈՒՆԻ | 132,051,980| 3,961,559| 1,584,623,764|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 310,289,599| 9,308,688| 3,723,475,189|
|____________|___________|_____________|________________|________________|
|Լոռու |ԹՈՒՄԱՆՅԱՆ | 34,430,150| 1,032,904| 413,161,796|
| |___________|_____________|________________|________________|
| |ՏԱՇԻՐ | 22,355,730| 670,672| 268,268,764|
| |___________|_____________|________________|________________|
| |ՎԱՆԱՁՈՐ | 150,582,227| 4,517,467| 1,806,986,718|
| |___________|_____________|________________|________________|
| |ՍՊԻՏԱԿ | 114,672,909| 3,440,187| 1,376,074,914|
| |___________|_____________|________________|________________|
| |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 72,953,901| 2,188,617| 875,446,809|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 394,994,917| 11,849,848| 4,739,939,001|
|____________|___________|_____________|________________|________________|
|Կոտայքի |ԱԲՈՎՅԱՆ | 60,547,438| 1,816,423| 726,569,261|
| |___________|_____________|________________|________________|
| |ՀՐԱԶԴԱՆ | 56,404,301| 1,692,129| 676,851,612|
| |___________|_____________|________________|________________|
| |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ | 31,690,770| 950,723| 380,289,243|
| |___________|_____________|________________|________________|
| |ՆԱԻՐԻ | 47,977,168| 1,439,315| 575,726,012|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 196,619,677| 5,898,590| 2,359,436,128|
|____________|___________|_____________|________________|________________|
|Շիրակի |ԱՐԹԻԿ | 75,594,516| 2,267,835| 907,134,192|
| |___________|_____________|________________|________________|
| |ԱՄԱՍԻԱ | 4,197,408| 125,922| 50,368,897|
| |___________|_____________|________________|________________|
| |ՄԱՐԱԼԻԿ | 22,479,718| 674,392| 269,756,614|
| |___________|_____________|________________|________________|
| |ԱԽՈՒՐՅԱՆ | 41,335,212| 1,240,056| 496,022,541|
| |___________|_____________|________________|________________|
| |ԱՇՈՑՔ | 7,314,587| 219,438| 87,775,045|
| |___________|_____________|________________|________________|
| |ԳՅՈՒՄՐԻ_1 | 132,446,930| 3,973,408| 1,589,363,155|
| |___________|_____________|________________|________________|
| |ԳՅՈՒՄՐԻ_2 | 134,593,904| 4,037,817| 1,615,126,848|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 417,962,274| 12,538,868| 5,015,547,292|
|____________|___________|_____________|________________|________________|
|Սյունիքի |ԳՈՐԻՍ | 47,262,448| 1,417,873| 567,149,373|
| |___________|_____________|________________|________________|
| |ԿԱՊԱՆ | 28,184,347| 845,530| 338,212,165|
| |___________|_____________|________________|________________|
| |ՄԵՂՐԻ | 5,468,924| 164,068| 65,627,092|
| |___________|_____________|________________|________________|
| |ՍԻՍԻԱՆ | 20,199,804| 605,994| 242,397,645|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 101,115,523| 3,033,466| 1,213,386,275|
|____________|___________|_____________|________________|________________|
|Տավուշի |ԴԻԼԻՋԱՆ | 22,557,704| 676,731| 270,692,446|
| |___________|_____________|________________|________________|
| |ԻՋԵՎԱՆ | 51,305,011| 1,539,150| 615,660,138|
| |___________|_____________|________________|________________|
| |ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ| 22,014,841| 678,445| 271,378,097|
| |___________|_____________|________________|________________|
| |ԲԵՐԴ | 33,938,193| 1,018,146| 407,258,317|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 130,415,750| 3,912,472| 1,564,988,998|
|____________|___________|_____________|________________|________________|
|Վայոց Ձորի |ՋԵՐՄՈՒԿ | 4,309,364| 129,281| 51,712,366|
| |___________|_____________|________________|________________|
| |ՎԱՅՔ | 10,220,219| 306,607| 122,642,626|
| |___________|_____________|________________|________________|
| |ԵՂԵԳՆԱՁՈՐ | 34,989,538| 1,049,686| 419,874,457|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 49,519,121| 1,485,574| 594,229,449|
|____________|___________|_____________|________________|________________|
|Երևանի |ԱՋԱՓՆՅԱԿ | 49,261,559| 1,477,847| 591,138,713|
| |___________|_____________|________________|________________|
| |ԱՎԱՆ | 17,336,335| 520,090| 208,036,016|
| |___________|_____________|________________|________________|
| |ԱՐԱԲԿԻՐ | 21,372,096| 641,163| 256,465,157|
| |___________|_____________|________________|________________|
| |ԴԱՎԻԹԱՇԵՆ | 14,854,570| 445,637| 178,254,839|
| |___________|_____________|________________|________________|
| |ԷՐԵԲՈՒՆԻ | 54,497,925| 1,634,938| 653,975,099|
| |___________|_____________|________________|________________|
| |ԿԵՆՏՐՈՆ | 38,384,003| 1,151,520| 460,608,036|
| |___________|_____________|________________|________________|
| |ՄԱԼԱԹԻԱ | 58,454,190| 1,753,626| 701,450,274|
| |ՍԵԲԱՍՏԻԱ | | | |
| |___________|_____________|________________|________________|
| |ՆՈՐ ՆՈՐՔ | 42,398,413| 1,271,952| 508,780,951|
| |___________|_____________|________________|________________|
| |ՆՈՐՔ ՄԱՐԱՇ | 5,817,798| 174,534| 69,813,574|
| |___________|_____________|________________|________________|
| |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ | 6,684,873| 200,546| 80,218,474|
| |___________|_____________|________________|________________|
| |ՇԵՆԳԱՎԻԹ | 63,504,249| 1,905,127| 762,050,990|
| |___________|_____________|________________|________________|
| |ՔԱՆԱՔԵՌ | | | |
| |ԶԵՅԹՈՒՆ | 31,447,669| 943,430| 377,372,034|
| |___________|_____________|________________|________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 404,013,680| 12,120,410| 4,848,164,157|
|________________________|_____________|________________|________________|
| ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ |2,449,080,000| 73,472,400| 29,388,960,000|
.________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1530-Ն որոշման
Ձև N 1
Խնդրում ենք դիմում-հայտարարագիրը լրացնել ընթեռնելի ձեռագրով:
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ____________
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ՄԻԱՆՎԱԳ (ՀՐԱՏԱՊ) ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
_________ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի պետ
Պարոն (տիկին)_________________________ -ին __________________________
_______________________________________ ____________________________
(դիմողի անունը, ազգանունը, հայրանունը) (սոցիալական անձնագրի համարը)
___________________________________________________________________________
Ներկայացնելով սույն դիմում-հայտարարագիրը խնդրում եմ նշանակել ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն:
Լրացնելով այն` պատասխանատու եմ ներկայացրածս տեղեկությունների հավաստիության համար:
Ես` ____________________________________
1. Երաշխավորում եմ, որ ընտանեկան նպաստ կամ միանվագ (հրատապ) օգնություն նշանակելու ընթացքում սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի աշխատողն իմ ընտանիքի կազմի և պայմանների ուսումնասիրման ժամանակ առանց խոչընդոտների կարող է կատարել սույնով հայտարարագրված տեղեկությունների ճշտության ուսումնասիրություն:
2. Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ փոփոխությունների դեպքում մեկամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև տեղյակ եմ, որ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է ներկայացնեմ դիմում-հայտարարագիր և անհրաժեշտ փաստաթղթեր:
3. Համաձայն եմ, որ իմ ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների մասին իմ ներկայացրած տվյալներն ստուգվեն պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալներով:
4. Տեղեկացված եմ, որ ընտանիքիս վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում նպաստի կամ հրատապ օգնության վճարումը դադարեցվում է և իմ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստ կամ միանվագ (հրատապ) օգնություն ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ է գանձվում:
Ընտանիքի կազմը Փաստացի բնակության վայրը
._________________________________________________________________________.
|NN |Ազգ- |Հաշվառ-|Ծննդյան |Անձնագրի |Հիմնական զբաղվածությունը|Աշխատանքի|
|ը/կ|անունը,|ման |օրը, |կամ |________________________|ընդունման|
| |անունը,|(գրանց-|ամիսը, |ծննդյան |աշխատավայրը|աշխատավարձը |օրը, |
| |հայրա- |ման) |տարեթիվը|վկայականի|և (կամ) |և (կամ) |ամիսը, |
| |նունը |վայրը | |համարը |կարգավիճակը|կենսաթոշակի |տարեթիվը |
| | | | | | |կամ | |
| | | | | | |գործազուրկի | |
| | | | | | |նպաստի չափը | |
|___|_______|_______|________|_________|___________|____________|_________|
|1. | | | | |___________|____________| |
|___|_______|_______|________|_________|___________|____________|_________|
|2. | | | | |___________|____________| |
|___|_______|_______|________|_________|___________|____________|_________|
|3. | | | | |___________|____________| |
|___|_______|_______|________|_________|___________|____________|_________|
|4. | | | | |___________|____________| |
._________________________________________________________________________.
Տեղեկություններ սեփականության, բնակարանային և կենցաղային պայմանների մասին`
.___________________. .___________________________________________________.
| |այո/| |Սեփականության տեսակը |Տեղեկութ|
| |ոչ | | |յունները|
|______________|____| |__________________________________________|________|
|Առանձնատուն | | |ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼՏԸ (մասնաբաժին) և այլն | |
|______________|____| |__________________________________________|________|
|Առանձին | | |Օժանդակ շինություններ (ամառանոց, ավտոտնակ,| |
|բնակարան | | |անասնագոմ, մրգի սառնարան և այլն) | |
|______________|____| |__________________________________________|________|
|Ժամանակավոր | | |Հողամասեր (ներառյալ վարձակալված) նշել | |
|շինություն | | |չափը, հողատեսքը, կարգը և հողի հարկի չափը | |
|______________|____| |__________________________________________|________|
|Հանրակացարան | | |Անասուն` նշել ունեցած բոլոր տեսակները և | |
| | | |քանակը | |
|______________|____| |__________________________________________|________|
|Տնակ | | |Ավտոմեքենա (անձնական, ծառայողական կամ | |
|______________|____| |լիազորագրով օգտագործվող) նշել մակնիշները, | |
|Վթարային բնակ.| | |արտադրման տարեթվերը, տեխզննման ամսաթվերը | |
|(3-րդ, 4-րդ | | | | |
|աստիճանի) | | | | |
|______________|____| |__________________________________________|________|
|Անօթևան | | |Գյուղտեխնիկա` նշել մակնիշը և տեսակը | |
|______________|____| |__________________________________________|________|
|և այլն | | |Այլ եկամուտներ (առևտրային | |
| | | |գործունեություն) և այլն | |
.___________________. .___________________________________________________.
Սենյակների թիվը _______ ընդհանուր բնակտարածությունը ______ քառ. մետր
Բնակարանի ինքնարժեքը` գույքաթերթով (կադաստրով)` դրամ
.________________________________.
|Կոմունալ |այո/|Աբոնենտի|
|հարմարությունների |ոչ |գրքույկի|
|առկայությունը | |համարը |
|__________________|____|________|
|Էլեկտրականություն | | |
|__________________|____|________|
|Կենտրոնացված | | |
|ջեռուցում | | |
|__________________|____|________|
|Ջեռուցման համակարգ| | |
|__________________|____|________|
|Բնական գազ | | |
|__________________|____|________|
|Հեռախոս | | |
|__________________|____|________|
|Ջրաչափ | | |
|________________________________.
|___________________________|
|Համաձայն ենք |Ստորագրու|
|(ընտանիքի չափահաս|թյունները|
|անդամներ) | |
|_________________|_________|
|_________________|_________|
.___________________________.
________________________________________ _________________________________ (հայտարարագիրը լրացնողի ստորագրությունը) (ՍԾՏՄ-ի աշխատողի ստորագրությունը)
________________________________________ _________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) (ազգանունը, անունը, հայրանունը)
_______ _________________________ 200 թ. _______ __________________ 200 թ.
._________________________________________________________________________.
| Ներկայացվող փաստաթղթերի ցանկը |Ներկա-|Չներկա|Չներկա|
| |յացված|յացված|յացված|
| |փաստա-|փաստա-|փաստա-|
| |թղթերի|թղթերի|թղթերի|
| |թիվը |թիվը |ներկա-|
| | | |յացման|
| | | |օրը, |
| | | |ամիսը,|
| | | |տարե- |
| | | |թիվը |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք ՏԻՄ-ից կամ այլ իրավասու մարմնից (նշել) | | | |
|____________________________________________________|______|______|______|
|3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար | | | |
|Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության | | | |
|նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության| | | |
|կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան | | | |
|եզրակացության հիմքով տեղական ինքնակառավարման մարմնի | | | |
|կողմից տրված տեղեկանք | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը (նշել) | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Ծնողի կամ ծնողների մահվան վկայականների պատճենները | | | |
|կամ դատարանի վճռի պատճենը` ծնողի մահացած ճանաչելու | | | |
|մասին (նշել) | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք խնամակալության և հոգաբարձության մարմնից | | | |
|որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու | | | |
|մասին | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Ամուսնալուծության վկայականի կամ դատարանի վճռի կամ | | | |
|հայրության որոշման վկայականի պատճենը (նշել) | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Սոցիալական քարտի պատճենը կամ սոցիալական քարտ | | | |
|չունենալու մասին տեղեկանքը (նշել) | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի չափի մասին | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Աշխատանքային գրքույկի պատճենը, իսկ երբևէ չաշխատած | | | |
|անձի համար, որը չունի աշխատանքային գրքույկ, նաև | | | |
|գրավոր հայտարարություն դրա մասին (նշել) | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք ուսումնական հաստատությունում ցերեկային | | | |
|ուսուցմամբ սովորելու մասին | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Հաշմանդամության տեղեկանք տրված ԲՍՓՀ-ի կողմից | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից 12 | | | |
|շաբաթական և ավելի հղիության մասին | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք զինկոմիսարիատից բանակ զորակոչվելու | | | |
|կապակցությամբ | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք Հայաստանի Հանրապետության պաշտպանության | | | |
|նախարարությունից զոհված ազատամարտիկի ընտանիքի | | | |
|անդամներին տրվող արտոնություններից օգտվելու | | | |
|կապակցությամբ | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Փաստաթուղթ 6 ամիս և ավելի Հայաստանի | | | |
|Հանրապետությունից դուրս բնակվելու մասին | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Հայտարարություն և տեղեկանք միայնակ չաշխատող | | | |
|կենսաթոշակառուի վերաբերյալ | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք խնամատար հաստատությունից | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Էլեկտրաէներգիայի վարձի վճարման անդորրագրի պատճենը | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Գազի վարձի վճարման անդորրագրի պատճենը | | | |
|____________________________________________________|______|______|______|
|Այլ (նշել) | | | |
._________________________________________________________________________.
Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ, սակայն չներկայացված փաստաթղթերը դիմում-հայտարարագիրը լրացնելուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի դիմում-հայտարարագիրը լրացնելու օրը: Նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
Սույն հայտարարագրի 1 օրինակը պահվում է սոցիալական ծառայություններ տրամադրող մարմնում, իսկ 2-րդ օրինակը` քաղաքացու մոտ:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1530-Ն որոշման
Ձև N 1.1
ՄԱՏՅԱՆ
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN |Ազգ- |Դիմողի|Դիմում-հայ|Դիմում-հայ|Ընտանեկան |Ընտանեկան|Ընտանեկան |
|ը/կ|անունը,|բնակու|տարարագիրն|տարարագիրն|նպաստ |նպաստի |նպաստի |
| |անունը,|թյան |ընդունելու|ընդունելու|նշանակելը |դադարեց- |դադարեցման |
| |հայրա- |վայրը |օրը, ամիսը|օրը, ամիսը|մերժելու |ման |կարգադրութ-|
| |նունը | |տարեթիվը` |տարեթիվը` |մասին |կարգադրու|յան մեկ |
| | | |անհրաժեշտ |անհրաժեշտ |գրավոր |թյան |օրինակը |
| | | |ոչ բոլոր |բոլոր փաս-|տեղեկացման|հերթական |քաղաքացուն |
| | | |փաստաթղթե-|տաթղթերով |օրը, ամիսը|համարը |առաքելու |
| | | |րով | |տարեթիվը | |կամ |
| | | | | | | |տրամադրելու|
| | | | | | | |օրը, ամիսը,|
| | | | | | | |տարեթիվը |
|___|_______|______|__________|__________|__________|_________|___________|
._________________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1530-Ն որոշման
Ձև N 2
Հայաստանի Հանրապետություն _______________________ մարզ (համայնք)
սոցիալական ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին
.________________________.
.________________________.
(գործակալության ծածկագիրը)
Նպաստի գործ
Սոցիալական անձնագրի համարը ___________________________________________
Բնակության վայրը _____________________________________________________
Վճարող մարմնի բաժանմունքի ինդեքսը ____________________________________
Հեռախոսահամարը _______________________________________________________
Նպաստը նշանակված է`
1. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
2. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
3. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
4. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
5. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
6. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
Նշումներ գործի թերթերի մասին
._________________________________________________________________________.
| ______________________ | ______________________ | _____________________ |
| (գործի թերթերի քանակը) | (գործի թերթերի քանակը) | (գործի թերթերի քանակը)|
| | | |
| ______________________ | ______________________ | _____________________ |
| (ամսաթիվը) | (ամսաթիվը) | (ամսաթիվը) |
| | | |
| ______________________ | ______________________ | _____________________ |
| (ստորագրությունը) | (ստորագրությունը) | (ստորագրությունը) |

Նշումներ հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին
._________________________________________________________.
|Հաշվառումից հանել __________|Հաշվառումից հանել __________|
| (ամսաթիվը)| (ամսաթիվը)|
|____________________________|____________________________|
| (հիմքը) | (հիմքը) |
|Ընտանեկան |Ընտանեկան |
| նպաստը ____________________| նպաստը ____________________|
| (չափը) | (չափը) |
|Վճարված է մինչև ___________|Վճարված է մինչև ___________|
| (ամսաթիվը)| (ամսաթիվը)|
| Կ.Տ. | Կ.Տ. |
|____________________________|____________________________|
| (ստորագրությունը) | (ստորագրությունը) |
._________________________________________________________.
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1530-Ն որոշման
Ձև N 7
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական ծառայություններ տրամադրող ___________________ տարածքային մարմնի (ՍԾՏՄ) կողմից 200 թ. ______________ ամսվա ընտանիքի չստացած նպաստի վերականգնման և միանվագ օգնություն նշանակելու մասին
._________________________________________________________________________.
|NN | |Նպաստի և հրատապ |
|ը/կ| |օգնության |
| | |վերականգնվող գումարը |
| | |_______________________|
| | |նպաստը |հրատապ |ընդա-|
| | | |օգնութ- |մենը`|
| | | |յունը |գու- |
| | |________|________|մարի |
| | |ընտ.|գու|ընտ.|գու|չափը |
| | |թիվը|մա-|թիվը|մա-| |
| | | |րի | |րի | |
| | | |չա-| |չա-| |
| | | |փը | |փը | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|1. |Տարածքային մարմնի սխալը | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|2. |Նպաստի գործի տեղափոխությունը | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|3. |Դատարանի որոշումը | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|4. |Համակարգի աշխատողի մեղքը | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|5. |Հարգելի պատճառով չստացած | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|6. |Միայնակ կենսաթոշակառուի մահ | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|7. |3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ | | | | | |
| |(հրատապ) օգնություն | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|8. |Երեխայի ծննդյան միանվագ դրամական օգնություն | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|9. |Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ | | | | | |
| |դրամական օգնություն | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|10.|Հուղարկավորության միանվագ դրամական օգնություն| | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|11.|Տարածքային մարմնի կողմից վերականգնված, այդ | | | | | |
| |թվում (12+...+21) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|12.|«ՈՉ» (բարեկեցիկ) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|13.|«02» (ավտոմեքենա) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|14.|«01» (6 ամսով զրկված) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|15.|«03» (անհատ ձեռնարկատեր) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|16.|«04» (կամավոր հրաժարված) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|17.|«05» (էլեկտրաէներգիա) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|18.|«06» (մաքսային) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|19.|«08» (առևտրային կազմակերպության հիմնադիր) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|20.|«09» (հեռախոս) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|21.|«10» (անշարժ գույք) | | | | | |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|22.|Ընդամենը (1+...+11) | | | | | |
._________________________________________________________________________.
ՍԾՏՄ-ի պետ` _________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ. _____ _________ 200 թ.
Նախարարության աշխատող _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________ 200 թ.
ՍԾՏՄ-ի աշխատակից _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________ 200 թ.