Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ...

 

 

040.0265.180305

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» մարտի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 2005 թվականի N 265-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

21. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2005 թվականի համալիր ծրագիրը:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

23.1. պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (վարչական շենքերի) օտարման 2005 թվականի ծրագիրը.

23.2. առաջարկություններ`

i

ա) «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական սեփականություն հանդիսացող գույքը (այդ թվում` տարածքը) վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները` որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար, հիմնադրամների տնօրինությանը թողնելու Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն իրականացնելու նպատակով կիրառվելիք չափորոշիչների (օրինակ` հիմնադրամի տեսակը, գործունեության նպատակը, հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ անձանց մասնակցության չափերի նվազագույն հարաբերակցությունը և այլն) վերաբերյալ,

բ) պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների և գնահատման աշխատանքների 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

գ) աճուրդի կազմակերպման և անցկացման աշխատանքների գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահին`

i

24.1. եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ (ծառայությունների ձեռքբերման մասով).

(24.1-րդ կետը փոփ. 23.06.05 թիվ 820-Ն որոշում)

24.2. մինչև տվյալ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնեցմանը ներկայացնել 2005 թվականի յուրաքանչյուր ամսվա սպորտային միջոցառումների ծախսերի նախահաշիվները:

25. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համակարգի ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` տարեկան ծախսերի ամփոփ նախահաշվի ձևով:

26. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համակարգի պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով:

27. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

27.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղական (մարզային) նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման, ինչպես նաև ձմեռային պահպանության, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորմամբ իրականացվելիք 2005 թվականի ծրագրերը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ.

27.2. մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցի մասին» N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցում ընդգրկված համապատասխան կոոպերատիվների գծով պետական պարտքի առկայությունը հիմնավորող փաստաթղթերը.

27.3. մեկշաբաթյա ժամկետում հաստատել 2005 թվականին իրականացվելիք մշակութային միջոցառումների ծրագրերը, ինչպես նաև դրանց գծով ծախսերի նախահաշիվներն ըստ առանձին միջոցառումների` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.

27.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) մեկամսյա ժամկետում` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների աշակերտների 2005 թվականի տարեսկզբի փաստացի, տարեվերջի կանխատեսմամբ և միջին տարեկան թվի մասին տվյալներ` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, ինչպես նաև աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների 2005 թվականի` հաստատված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով,

բ) եռամսյա ժամկետում` հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, համապատասխան լիազորված պետական մարմինների կողմից հաստատված 2005 թվականի ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով.

գ) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 20-ը` 2005/2006 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, ինչպես նաև աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող ու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2005 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով:

28. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

28.1. առաջարկություններ Երևան քաղաքի սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2005 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.

28.2. Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության` Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված կապիտալ ծախսերի իրականացման գծով 2005 թվականի համալիր ծրագիրը:

29. Մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

29.1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի հուշարձանների վերականգնման 2005 թվականի ծրագիրը.

29.2. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին` Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարության 2005 թվականի ծրագրերը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ:

30. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով` ազգային փոքրամասնություններին աջակցելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ ստացողների բաշխման վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:

31. Առաջարկել`

31.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ կետերով.

31.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`

ա) աջակցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` պետական արժեթղթերի տեղաբաշխման 2005 թվականի ծրագրի իրականացմանը,

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

31.3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ գրադարանների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների վերաբերյալ.

31.4. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հեռուստաֆիլմերի արտադրության գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

32. Գաղտնի:

33. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից`

33.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայ-ռուսական միջռեգիոնալ համագործակցության կենտրոնի գործունեությանն աջակցելու նպատակով հատկացնել 20,024.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով).

33.2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին`

i

ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արշալույսի և Հոկտեմբերի գյուղական համայնքների մանկապարտեզների շենքերի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով այդ գյուղական համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել համապատասխանաբար մինչև 25,000.0 հազ. դրամ և մինչև 2,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),

բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեշատի միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով հատկացնել 63.900.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)»:

Սահմանել, որ սույն որոշման 33.2-րդ կետի «ա» ենթակետում նշված սուբվենցիաների գումարների` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արշալույսի և Հոկտեմբերի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը:

գ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի գլխավոր հատակագծի աշխատանքների իրականացման նպատակով այդ քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել 10.000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

Սահմանել, որ սուբվենցիայի գումարի` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը:

դ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի համար գրասենյակային գույք ձեռք բերելու նպատակով հատկացնել 5,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

(33.2-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 978-Ն, 18.08.05 թիվ 1342-Ն որոշումներ)

33.3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով հատկացնել 15,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

33.4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին`

33.4.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով այդ քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 50,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով).

33.4.2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի`

ա) առանձին փողոցների ասֆալտապատման նպատակով այդ քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 15,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),

բ) Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի վթարային 9-րդ բնակելի շենքում բնակության անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման նպատակով այդ քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 8,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով).

33.4.3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի գյուղական համայնքում գազաֆիկացման (գյուղի ներքին ցանցի վերգետնյա անցումների կառուցում և մի քանի նոր թաղամասերում խողովակաշարի անցկացում) աշխատանքների իրականացման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 4,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

Սահմանել, որ սույն որոշման 33.4.1-33.4.3-րդ կետերում նշված սուբվենցիայի գումարների` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու և Արարատի քաղաքային համայնքների ու Մասիսի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.

33.5. Հայաստանի Հանրապետության դատախազությանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենքի հիմնանորոգման նպատակով հատկացնել 50,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

33.6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ՈՒյծի գյուղական համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 50,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

Սահմանել, որ սույն ենթակետում նշված սուբվենցիայի գումարի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ՈՒյծի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը.

33.7. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանը ցուցաբերվող պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 8,930.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով).

33.8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին`

ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Այգեբացի գյուղական համայնքում գազաֆիկացման վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 20,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրափիի գյուղական համայնքի հիմնարկների աշխատողների աշխատավարձի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած պարտքերը մարելու նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 10,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

Սահմանել, որ սույն որոշման 33.8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված սուբվենցիայի գումարների` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Այգեբացի և Ջրափիի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը.

33.9. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը 2004 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով հատկացնել 1,729.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).

33.10. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

i

ա) Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների կազմակերպումն իրականացնելու նպատակով հատկացնել 140,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

Սույն ենթակետով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների կազմակերպումն իրականացնել «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության միջոցով` համաձայն Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների կազմակերպման կոմիտեի կողմից սահմանված միջոցառումների և հաստատված ֆինանսական նախահաշիվների:

(33.10-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)

33.11. (33.11-րդ կետն ուժը կորցրել է 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)

i

33.12. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին`

ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի գյուղական համայնքի տնամերձ հողամասերի և վարելահողերի ոռոգման համար ջրամբար կառուցելու նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 7,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),

բ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գանձակի գյուղական համայնքում ոռոգման համար խորքային հոր հորատելու նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 7,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),

գ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի «Գեղարքունիք-2» ջրամբարից մինչև «Կավանոց» հանդամաս ոռոգման ջրագծի վերականգնման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 5,800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),

դ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի հեղեղատարի կառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 6,900.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),

ե) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ոռոգման ճնշումային ջրագծի և ոռոգման ջրատարի վերանորոգման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 8,100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

Սահմանել, որ սույն որոշման 33.12-րդ կետի «ա»-»ե» ենթակետերում նշված սուբվենցիաների գումարների` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի, Գանձակի, Գեղարքունիքի, Վերին Գետաշենի, Երանոսի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետը:

34. Ընդունելի ի գիտություն, որ սույն որոշման`

34.1. 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի տարեկան ցուցանիշների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները սահմանող` սույն որոշման հավելվածների ցուցանիշներում կատարվել են հատկացումների տարեկան գումարների վերաբաշխումներ (ծրագրերի կատարողների, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծրագրերի միջև), ինչպես նաև հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 40-Ն և 2005 թվականի հունվարի 25-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար հատկացնելու մասին» N 50-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում կատարված վերաբաշխումները.

34.2. N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 12 խմբի 05 ենթախմբի «01. Նախորդ բյուջետային տարիներին տրամադրված բյուջետային վարկերի վերադարձից մուտքեր» ծրագրի գծով «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունից նախատեսված մուտքերը 2005 թվականին ստացվել են որպես Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմավիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված օդուղիների հատկացման մասին պայմանագրի հիմքով պետությանն օդուղիների տրամադրման վճար (ոչ հարկային եկամտի տեսքով):

35. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

__________________________________

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

(հավելվածները փոփ. տես հղումների ցանկ որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.02.2005
N 265-Ն
Որոշում