Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2019 թվականի N 242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 5 հավելվածի N 8 աղյուսակում` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ծրագրերի միջոցառումների մասով կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի.

2) N 11 հավելվածի N 11.16 աղյուսակի և N 11.1 հավելվածի N 11.1.3 աղյուսակի «1192 Կրթության որակի ապահովում» ծրագրի «11002 Նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության որակի ապահովման ծառայություններ» միջոցառման «Միջոցառումն իրականացնողի անվանումը» տողում «Մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ, մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերով.

3) N 11 հավելվածի N 11.22 աղյուսակի և N 11.1 հավելվածի N 11.1.3 աղյուսակի «1041 Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «11007 Շախմատիստների պատրաստման ծառայություններ» միջոցառման «Միջոցառումն իրականացնողի անվանումը» տողում «Մասնագիտացված կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ, մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերով:

2. Սույն որոշումը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 21

ք. Երևան

 

___________________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2019
N 242-Ն
Որոշում