Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2019 թվականի N 128-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 18-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 1, 3, 4, 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հաստատել 2019 թվականի ընթացքում ոռոգման համակարգի առողջացմանն աջակցության նպատակով ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական աջակցության չափաքանակները` համաձայն N 6 հավելվածի, և այն դիտարկել որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնարարականի կատարում:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջնաժամկետ ժամանակահատվածի համար կրեդիտորական պարտքերի հիմնավորվածության, կանխարգելման և դրանց մարման կարգի վերաբերյալ միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզ` կոնկրետ գործողությունների ծրագրով և ժամկետներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 15-ի

N 128 - Ն որոշման

 

ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

._________________________________.

|NN |   Անվանումը     |Գումարը    |

|ը/կ|                 |(հազ. դրամ)|

|___|_________________|___________|

|1. |«Երևան»  ՋՕԸ     |   77,162.2|

|___|_________________|___________|

|2. |«Արտաշատ» ՋՕԸ    |  609,821.5|

|___|_________________|___________|

|3. |«Արարատ» ՋՕԸ     |  485,492.8|

|___|_________________|___________|

|4. |«Արմավիր» ՋՕԸ    |  710,909.4|

|___|_________________|___________|

|5. |«Էջմիածին» ՋՕԸ   |  674,666.2|

|___|_________________|___________|

|6. |«Շենիկ» ՋՕԸ      |  175,654.3|

|___|_________________|___________|

|7. |«Արագածոտն» ՋՕԸ  |  128,297.1|

|___|_________________|___________|

|8. |«Թալին» ՋՕԸ      |  267,030.4|

|___|_________________|___________|

|9. |«Կոտայք» ՋՕԸ     |  157,139.7|

|___|_________________|___________|

|10.|«Գեղարքունիք» ՋՕԸ|  224,403.9|

|___|_________________|___________|

|11.|«Շիրակ» ՋՕԸ      |   23,489.2|

|___|_________________|___________|

|12.|«Տավուշ» ՋՕԸ     |  149,340.3|

|___|_________________|___________|

|13.|«Լոռի» ՋՕԸ       |   27,054.5|

|___|_________________|___________|

|14.|«Եղեգնաձոր» ՋՕԸ  |   37,659.1|

|___|_________________|___________|

|15.|«Սյունիք» ՋՕԸ    |   50,857.0|

|_____________________|___________|

|    Ընդամենը         |3,798,977.6|

._________________________________.

 

________________________

ԻՐՏԵԿ - NN 1, 2, 3, 4  և 5 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2019
N 128-Ն
Որոշում