ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-7-Ո-29
2019թ.
ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել դատավորի անձնական գործում ներառվող այլ տեղեկությունները` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով` իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի` 2007 թվականի հոկտեմբերի 16-ի «Դատավորի անձնական գործը պարունակող այլ տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 14-Լ որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի պահանջը կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019 թ. հունվարի 31
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2019 թ. հունվարի 31-ի
թիվ ԲԴԽ-7-Ո-29 որոշման
ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Անձնական գործը պարունակում է հետևյալ այլ տեղեկությունները`
1) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ.
2) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարության փաստաթղթի պատճենը` իր դատվածության և սնանկության կամ դրանց բացակայության մասին.
3) ինքնակենսագրական տվյալներ պարունակող քարտը, որն առնվազն բովանդակում է դատավորի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, կրթությունը (որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել), աշխատանքային գործունեության սկիզբը, մի աշխատանքից մյուսին անցնելը, զինվորական ծառայության մասին տեղեկությունները (առկայության դեպքում), ընտանեկան դրությունը (ծնողներ, ամուսին (կին), երեխաներ), ինքնակենսագրությունը գրելու տարին, ամիսը, ամսաթիվը և դատավորի ստորագրությունը.
4) անձը հաստատող փաստաթղթի, նույնականացման քարտի պատճենները և էլեկտրոնային փոստի հասցեն.
5) երկու լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը.
7) օտար լեզուների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը.
8) արական սեռի անձանց` պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.
9) իրավաբանական կրթության` պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
10) գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները` դրանց առկայության դեպքում.
11) պետական պարգևներով պարգևատրվելու, պատվավոր և հատուկ կոչումներ ստանալու, պետական մրցանակներ շնորհելու վերաբերյալ իրավական ակտերի պատճենները.
12) դատավորի ծառայողական վկայականի պատճենը.
13) դատավորին տրված հաշվեցուցակային զենք պահելու և կրելու թույլտվության պատճենը.
14) Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին Հանրապետության նախագահին առաջարկելու վերաբերյալ որոշման պատճենը.
15) դատավորի պաշտոնավարման ժամանակ նրա վերաբերյալ ընդունված անհատական իրավական ակտերի պատճենները.
16) անձնական թերթիկ (Ձև N 1) (1).
___________________
1) Անձնական թերթիկի օգտագործման և ծանոթացման նկատմամբ կիրառելի են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթները:
17) դատավորի գույքի և եկամուտների հայտարարագրի պատճենը.
18) դատավորի նախաձեռնությամբ ներկայացվող այլ տեղեկություններ:
Ձև N 1
ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Ազգանունը ___________________________________ լուսանկարի տեղ
Անունը _____________ Հայրանունը_________________ (3x4 չափի)
2. Սեռը ________________
3. Ծննդյան ամսաթիվը_____________________________
4. Ծննդյան վայրը _______________________________
(մարզ, քաղաք, գյուղ)
5. Կրթությունը _________________________________
._____________________________________________________________________.
|N|Ուսումնական|Ֆակուլտետի|Ընդուն-|Ավարտե-|Մասնա-|Ինչ որակավո- |Դիպլոմի|
| |հաստատու- |կամ բաժան-|վելու |լու- |գիտու-|րում է ստացել|կամ |
| |թյունը |մունքի |տարին |տարին |թյունը|ուսումնական |վկայա- |
| |___________|անվանումը | | | |հաստատու- |կանի |
| |Անվա-|Վայրը| | | | |թյունն |համարը |
| |նումը| | | | | |ավարտելով | |
|_|___________________________________________________________________|
| | |
._____________________________________________________________________.
6. Ինչ օտար լեզուների է տիրապետում ___________________________________
_____________________________________________________________________
(կարդում և թարգմանում է բառարանով, կարդում է և կարող է բացատրվել,
տիրապետում է ազատ)
7. Գիտական աստիճանը, գիտական կոչումը _________________________________
______________________________________________________________________
8. Ինչպիսի գիտական աշխատություններ և գյուտեր ունի ___________________
______________________________________________________________________
9. Կատարած աշխատանքն աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ
ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական
հաստատություններում, զինվորական ծառայությունը և աշխատանքը
համատեղությամբ)
Այս կետը լրացնելիս պետական մարմինների, հիմնարկների և
կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերն անհրաժեշտ է գրել
այնպես, ինչպես դրանք կոչվել են աշխատելու ժամանակահատվածում
.__________________________________________________________________.
| Ամսաթիվը |Պետական մարմնի, |Պաշտոնը |Պետական |
| |հիմնարկի և | |ծառայության |
| |կազմակերպության | |դասային |
|_______________________|__________________| |աստիճանը |
|Ընդունվելու|Ազատվելու |Անվանումը|Գտնվելու| | |
| |(ավարտելու)| |վայրը | | |
| | | | | | |
.__________________________________________________________________.
10. Պետական պարգևներ և մրցանակներ __________________________________
______________________________________________________________________
(երբ, ում կողմից և ինչով է պարգևատրվել)
11. Առնչությունը զինվորական ծառայության հետ _________________________
______________________________________________________________________
Զինվորական կոչումը ___________________________________________________
Կազմը ________________________________________________________________
(հրամանատարական, քաղաքական, վարչական, տեխնիկական և այլն)
Զորքի տեսակը _________________________________________________________
12. Ընտանեկան դրությունն անձնական թերթիկը լրացնելու պահին ____________
______________________________________________________________________
(թվարկել ընտանիքի անդամներին (ծնողներ, ամուսին (կին), երեխաներ)`
նշելով նրանց ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը)
______________________________________________________________________
_____
______________________________________________________________________
_____
______________________________________________________________________
_____
______________________________________________________________________
13. Բնակության վայրը ________________________________________________
14. Հաշվառման վայրը ________________________________________________
(լրացվում է, եթե տարբերվում է բնակության վայրից)
15. Բնակարանային, աշխատանքային, բջջային հեռախոսահամարները ____________
16. Էլեկտրոնային փոստի հասցեն ________________________________________
17. Անձնագիրը (անձը հաստատող փաստաթուղթը) ____________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
20 թ. «-------------» «-----»
Անձնական _________________________
ստորագրությունը
Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել Դատական դեպարտամենտ: