ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2018 թվականի N 1437-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից`
1) Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ 282+727 հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 191,104,2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով.
2) Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ կմ 35+200 ճանապարհի փլուզված հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 60,220.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով.
3) թվային տախոգրաֆի քարտերի տպագրության համար հատկացնել 3,000.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով, պետական տուրքերի վճարման նպատակով հատկացնել 400,0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով 18,110.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով.
4) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի` թվային տախոգրաֆի համակարգի սպասարկման համար 1,321,2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով.
5) Տեղեկատվական տեխնոլոգիաների 2019 թվականի Հայաստանում համաշխարհային համաժողովի կազմակերպման իրավունքի ձեռքբերման երաշխիքային կանխավճարի վճարման համար` 743.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:
3. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-Ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 58-րդ կետի համաձայն չկայացած հայտարարել Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 57+100-կմ 64+500 հատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար ՏԿՆ-ՀԲՄԱՇՁԲ-2018/20Շ ծածկագրով և Հ-40 Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր Արենի համայնքի վթարված կամրջի հիմնանորոգման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների իրականացման համար «ՏԿՆ-ԳՀԱՇՁԲ-2018/6Ն» ծածկագրով հայտարարված գնման ընթացակարգերը:
4. Թույլատրել սույն որոշման N 3 հավելվածում նշված համակարգչային տեխնիկայի ձեռքբերման գնումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությանը համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետում «2,222,654.7» թիվը փոխարինել «1,741,417.3» թվով.
i
2) N 5 հավելվածի «Ընդամենը» տողում «2,222,654.7» թիվը փոխարինել «1,741,417.3» թվով և հավելվածից հանել
«.____________________________________________________________________.
|1.4.|Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության| 481,237.4|
| |ավտոճանապարհի կմ57+100-կմ64+500 հատվածի միջին | |
| |նորոգման աշխատանքներ | |
.____________________________________________________________________.»
տողը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
_______________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում