Սեղմել Esc փակելու համար:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳԱՐԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ, Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-54-Ո-156

2018 թ.

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻՆ, ԱՐԱ ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՉԻՉՈՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ, ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԲԱԳՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ՆԱՐԻՆՅԱՆԻՆ, ԼԻԼԻԹ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ, ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ ԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-385-Ա հրամանագիրը' Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սնանկության դատարանի դատավորներ Գարիկ Ավագյանին, Արա Կուբանյանին, Արթուր Աթաբեկյանին, Արմեն Չիչոյանին, Արմեն Խաչատրյանին, Արսեն Բաբայանին, Արտաշես Հովհաննիսյանին, Բագրատ Մկրտչյանին, Գևորգ Նարինյանին, Լիլիթ Կատվալյանին, Սամվել Թադևոսյանին, Տիգրան Փոլադյանին տրամադրել իրենց անվամբ կնիքներ:

2. Սույն որոշումը կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

2018 թ. դեկտեմբերի 6

ք. Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.12.2018
N ԲԴԽ-54-Ո-156
Որոշում