ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-51-Ո-142
2018 թ.
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
2018 թվականի նոյեմբերի 22-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 121-րդ և 117-րդ հոդվածներով և 166-րդ հոդվածի 30-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկել Գարիկ Կարոյի Ավագյանի թեկնածությունը Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի ուժով, 2019 թվականի հունվարի 1-ից Գարիկ Կարոյի Ավագյանի` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2018 թ. նոյեմբերի 23
ք. Երևան