Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐ ...

 

 

041.1290.011018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2018 թվականի N 1290-Ա

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետը`

Սահմանել Անվտանգության խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ հաշվետվությունն Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հոկտեմբերի 1-ի

N 1290-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Անվտանգության խորհրդի քարտուղարն Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում է Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին` Անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված ժամկետներում:

2. Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն կազմելու նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարը համապատասխան հարցումներ է ուղարկում գործադիր իշխանության մարմիններին` փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով` անհրաժեշտության դեպքում տեղում կատարելով մշտադիտարկում:

3. Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը պետք է տվյալներ ներառի մշտադիտարկման իրականացման ժամկետների, Անվտանգության խորհրդի մշտադիտարկված որոշումների, դրանց կատարմամբ ակնկալվող արդյունքների, Անվտանգության խորհրդի որոշումների իրականացման համար պատասխանատու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, Անվտանգության խորհրդի որոշումների կատարման ընթացքի և այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների, Անվտանգության խորհրդի որոշումների կատարման իրականացվածության ու առարկայական արդյունքների, մշտադիտարկման արդյունքներով մշակված առաջարկությունների վերաբերյալ:

4. Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը կարող են կցվել մշտադիտարկման ընթացքում գործադիր իշխանության մարմիններից ստացված նյութերն ու փաստաթղթերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.10.2018
N 1290-Ա
Որոշում