ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-34-Ո-86
2018 թ.
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետը, 94-րդ հոդվածի 1- ին մասը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել դատական կարգադրիչի կրծքանշանի տեսակը և ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. օգոստոսի 23
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018 թ. օգոստոսի 23-ի
թիվ ԲԴԽ-34-Ո-86 որոշման
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՁԵՎԸ
1. Դատական կարգադրիչի կրծքանշանի (այսուհետ` Կրծքանշան) անվանումն է «Դատական կարգադրիչների ծառայություն»:
2. Կրծքանշանը դատական կարգադրիչների ծառայության ընթացքում փակցվում է դատական կարգադրիչի համազգեստին:
3. Կրծքանշանն ունի 80 մմ երկարություն, 60 մմ լայնություն` վերևի և ներքևի մասերում կորացված, և 1,5 մմ հաստություն: Վերևի կորի տակ 9 մմ երկարությամբ, 7 մմ լայնությամբ և 1,5 մմ հաստությամբ թվերով գրվում է կրծքանշանի հերթական քառանիշ համարը: Համարի ներքևում` երկու տողով, Յ մմ երկարությամբ և 5 մմ լայնությամբ մեծատառերով գրվում են «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ» և «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Դրանց ներքևում` կենտրոնական հատվածում, 35 մմ երկարությամբ և 35 մմ հաստությամբ տեղադրվում է դատական կարգադրիչների ծառայության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի թիվ 43-Ա որոշմամբ սահմանված ձևի խորհրդանշանը: Կրծքանշանի վրա թվերը փորագրվում են սև գույնով, իսկ տառերը և խորհրդանշանը ուրվագծվում են սև գույնով: Այն պատրաստվում է արծաթափայլ մետաղից:
4. Կրծքանշանը հետևի մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:
Կրծքանշանի ձևը`