ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-33-Ո-82
2018 թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄՎԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
2018 թվականի օգոստոսի 16-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 9-ի թիվ ԲԴԽ-32-Ո-79 որոշմամբ կազմված ցուցակը հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասով, 124-րդ հոդվածի 10-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Հաստատել 2018 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական մասնագիտացման բաժնի մասով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018 թ. օգոստոսի 16
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018 թ. օգոստոսի 16-ի
թիվ ԲԴԽ-33-Ո-82 որոշման
ՑՈՒՑԱԿ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ,|ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ, |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ |ՊԱՇՏՈՆ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐ | | |
|__|________________|________________|________________________|_______|
|1.|ԱԲԳԱՐՅԱՆ Լուսինե|1971 թ., |Լոռու մարզի առաջին |Դատավոր|
| |Լևոնի |Տավուշի մարզ, |ատյանի ընդհանուր | |
| | |ք. Բերդ |իրավասության դատարան | |
|__|________________|________________|________________________|_______|
|2.|ՎԱՐԴԱՆՅԱՆ Արշակ |1976 թ., |Երևան քաղաքի առաջին |Դատավոր|
| |Ժորայի |ք. Երևան |ատյանի ընդհանուր | |
| | | |իրավասության դատարան | |
._____________________________________________________________________.