Սեղմել Esc փակելու համար:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

040.0845.030818

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 845-Ն

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 2-ի

N 845-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների ընթացքում օգտագործվող V և Vա դասերին պատկանող պայթյունավտանգավոր հրագործական արտադրատեսակների կազմում կիրառման համար նախատեսված հրագործական բաղադրություններին հատկանշական է պայթյունի (այդ թվում` առանց օդի, թթվածնի մասնակցության պայթյունի) վտանգի առաջացման ունակությունը:

2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների ընթացքում օգտագործվող արտադրատեսակների (ըստ պոտենցիալ վտանգավորության մակարդակի կամ վտանգավոր գործոնների) հիմնական չափորոշիչներն են`

1) այրվող արգասիքների բոց կամ բարձրաջերմաստիճանային շիթ` ամբողջ բոցը.

2) կոնստրուկցիայի այս ու այն կողմ նետվող (տարածվող) հրդեհավտանգ տարրեր (շիկացած հաբեր, շիկացած խարամ, կայծեր և այլն)` թռիչքի շառավղով սահմանափակված ամբողջ մակերեսը.

3) ջերմային (ինֆրակարմիր) ճառագայթում` մակերևութային խտությունը 540 Վտ/մ2 և ավելի.

4) պայթյունի ժամանակ հարվածային ալիք` ճնշման մակարդակը 35x10(3) պասկալ (Պա) և ավելի.

5) թռչող խոցող բեկորներ` թռիչքի շառավղով սահմանափակված ամբողջ մակերեսը.

6) արտանետման սկզբնական արագության հաշվին կամ ռեակտիվ ուժի ներգործության տակ շարժվող հրագործական արտադրատեսակ կամ հրագործական տարր` կինետիկ էներգիան 20 Ջ (ջոուլ) և ավելի.

7) ձայնական ճառագայթում` ձայնի մակարդակը` իմպուլսայինի դեպքում 140 և ավելի դԲ (դեցիբել), երկարատևի դեպքում 120 և ավելի դԲ (դեցիբել).

8) օպտիկական ճառագայթում` հոսքի խտությունը 1x10(4) և ավելի Ջ/մ2 (ջոուլ մետր քառակուսու վրա).

9) այրման արգասիքներ կամ օդակախույթային վիճակում մանրացում.

10) մարդու և շրջակա միջավայրի վրա այրման արգասիքների յուրահատուկ ներգործություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2018
N 845-Ն
Որոշում