ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-28-Ո-64
2018 թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄՎԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
2018 թվականի հուլիսի 19-ին քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 6-ի թիվ ԲԴԽ-22-Ո-44 որոշմամբ կազմված ցուցակը հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասով, 124-րդ հոդվածի 10-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով` համաձայն հավելվածի:
2. Չհաստատել 2018 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական մասնագիտացման բաժնի մասով:
3. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի` քրեական մասնագիտացման բաժնի մասով իրականացնել արտահերթ համալրում: Համալրման նպատակով դիմած թեկնածուների վերաբերյալ տվյալները նախապես տեղակայել դատական իշխանության պաշտոնական կայքում` հանրային իրազեկման համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018 թ. հուլիսի 19
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018 թ. հուլիսի 19-ի
թիվ ԲԴԽ-28-Ո-64 որոշման
ՑՈՒՑԱԿ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ,|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ | ՊԱՇՏՈՆԸ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | | |
|__|__________________|_____________|________________|________________|
|1.|ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Նարեկ |1985 թ. |ՀՀ դատական |Ղեկավարի |
| |Աշոտի |Կոտայքի մարզ,|դեպարտամենտ, |տեղակալ, |
| | |ք. Աբովյան |ՀՀ ԳԱԱ ԳՄԿ |Դատական |
| | | |իրավագիտության |պրակտիկայի |
| | | |ամբիոն |ամփոփման և |
| | | | |վիճակագրության |
| | | | |վարչության պետ, |
| | | | |ի.գ.թ., դոցենտ |
|__|__________________|_____________|________________|________________|
|2.|ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |1976 թ. |Հայաստանում |ի.գ.թ., դասախոս |
| |Կարեն Վաչիկի |ք. Երևան |Ֆրանսիական | |
| | | |համալսարան | |
|__|__________________|_____________|________________|________________|
|3.|ՍԵՐՈԲՅԱՆ Դավիթ |1968 թ. |Երևանի պետական |ի.գ.թ., դոցենտ |
| |Մարատի |ք. Վանաձոր |համալսարանի | |
| | | |քաղաքացիական | |
| | | |իրավունքի ամբիոն| |
._____________________________________________________________________.