Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0802.190618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2018 թվականի N 802-Լ

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հաստատել Անվտանգության խորհրդի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

2. Անվտանգության խորհրդի քարտուղարին` 15-օրյա ժամկետում Անվտանգության խորհրդի գործունեության 2018 թվականի ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի հունիսի 19-ի

N 802-Լ որոշման

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Անվտանգության խորհրդի գործունեությանն առնչվող ընթացակարգային հարցերը` «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան:

 

II. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Անվտանգության խորհրդի գործունեությունը կազմակերպվում է տարեկան ծրագրի հիման վրա, որն Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից, յուրաքանչյուր տարվա համար, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը` մինչև նախորդող տարվա ավարտը:

3. Անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրում ներառվում են Անվտանգության խորհրդի նիստերում քննարկվելիք հարցերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցերը, Պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ, անվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվությունը և դրանց հակազդմանն ուղղված առաջարկությունները, ինչպես նաև Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկումների և հաշվետվությունների ներկայացման ժամկետները:

4. Անվտանգության խորհուրդը պաշտպանության ռազմավարական պլանավորումն ու վերանայումն իրականացնում է Պաշտպանության նախարարի միջոցով:

5. Պաշտպանության նախարարն Անվտանգության խորհուրդ է ներկայացնում պաշտպանության ռազմավարական պլանավորման ու վերանայման արդյունքում մշակված փաստաթղթերը, ինչպես նաև զինված ուժերի և այլ զորքերի զարգացման, զինված ուժերի ծավալման, զորահավաքային, կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանները, ինչպես նաև համապատասխան մարմինների հետ համաձայնեցված զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը:

6. Արտակարգ իրավիճակների նախարարն Անվտանգության խորհուրդ է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը:

7. Համաձայն «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի` Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:

8. Անվտանգության խորհրդի նիստերը վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

9. Հայաստանի Հանրապետությանն սպառնացող անմիջական վտանգի կամ զինված հարձակման, ինչպես նաև պատերազմ հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ:

10. Համաձայն «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի` Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը և հիմնական զեկուցողներին որոշում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

11. Անվտանգության խորհրդի քարտուղարը սահմանված ժամկետում կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի տրամադրումն Անվտանգության խորհրդի անդամներին, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` նաև Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց:

12. Անվտանգության խորհրդի անդամներն Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու անհնարինության մասին նիստից երեք օր առաջ, իսկ հրատապ դեպքերում` անհապաղ, ծանուցում են Անվտանգության խորհրդի քարտուղարին, ով այդ մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի հարցը զեկուցող Անվտանգության խորհրդի անդամն Անվտանգության խորհրդի նիստին փորձագետներ հրավիրելու վերաբերյալ առաջարկությունը ծանուցում է Անվտանգության խորհրդի քարտուղարին, ով այդ մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

14. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված անձանց մասնակցությունն ապահովում է Անվտանգության խորհրդի գրասենյակը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի իրավասու պաշտոնատար անձանց հետ:

15. Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրված անձինք ներկա են գտնվում միայն իրենց վերաբերող հարցի քննարկմանը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությամբ:

16. Անվտանգության խորհրդի քարտուղարը, Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը մշակելիս, մինչև այն Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնելը, հաշվի է առնում Անվտանգության խորհրդի անդամներից ստացված առաջարկությունները:

17. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ Անվտանգության խորհրդի անդամներն առաջարկություններ կարող են ներկայացնել նիստից առնվազն երկու օր առաջ, կամ նիստի ընթացքում` անհրաժեշտության դեպքում նիստին ներկայացնելով առաջարկությունների գրավոր տարբերակը, կամ դրանց էլեկտրոնային կրիչը:

18. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ, այդ թվում` Անվտանգության խորհրդի գործունեության ծրագրով չնախատեսված, հարցերի ներառման վերաբերյալ Անվտանգության խորհրդի անդամներն առաջարկություններ կարող են ներկայացնել նիստից առնվազն երեք օր առաջ, որոնք Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից ամփոփվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին` նիստից առնվազն երկու օր առաջ:

19. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերին ծանոթանալու հատուկ կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

20. Անվտանգության խորհրդի քարտուղարը, մինչև Անվտանգության խորհրդի նիստն սկսվելը, Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցում է քվորումի առկայության մասին:

21. Քվորումի բացակայության դեպքում նիստը հետաձգվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված ժամկետով:

22. Նիստն սկսվում է Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի հրապարակմամբ, որին հետևում է օրակարգի հարցերի քննարկումը` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված հերթականությամբ:

23. Անվտանգության խորհրդի նիստում հարցերը զեկուցում են Անվտանգության խորհրդի անդամները կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությամբ` այլ անձինք:

24. Օրակարգի յուրաքանչյուր հարցի քննարկման ավարտին Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից քվեարկության է դրվում տվյալ հարցով Անվտանգության խորհրդի դիրքորոշումը: Դրա հիման վրա Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նախապատրաստվում է Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծ և Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից Անվտանգության խորհրդի անդամների հետ համաձայնեցվելուց հետո այն ներկայացվում է ստորագրման:

25. Առանձին դեպքերում Անվտանգության խորհուրդը կարող է սահմանափակվել հարցերի քննարկմամբ` առանց որոշում ընդունելու կամ տարաժամկետելու որոշման ընդունումը` մինչև Անվտանգության խորհրդի հաջորդ նիստը:

26. Անվտանգության խորհրդի որոշումներն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` դրանք ընդունելու օրվանից ոչ ուշ, քան երեք օր հետո:

27. Անվտանգության խորհրդի քարտուղարն Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին և Անվտանգության խորհուրդ:

28. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` Անվտանգության խորհրդի նիստում քննարկված հարցերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը` համագործակցելով Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ:

29. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` Անվտանգության խորհրդի նիստի լուսաբանումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը` Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ համատեղ:

30. Անվտանգության խորհրդի նիստերն արձանագրվում են Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից, ընդ որում, արձանագրությունները համարակալվում են նիստերին տրված համարների հերթականությամբ:

31. Անվտանգության խորհրդի գործունեության վերաբերյալ փաստաթղթերը և այլ նյութեր պահվում են Անվտանգության խորհրդի գրասենյակում:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԵՎ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

32. Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության հավաքումը և ամփոփումը կազմակերպելու նպատակով համապատասխան հարցումներ է ուղարկում գործադիր իշխանության մարմիններին և ամփոփում նրանց առաջարկությունները:

33. Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության ամփոփագրերը և ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ առաջարկություններն Անվտանգության խորհուրդ և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ:

 

IV. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

 

34. Անվտանգության խորհրդի հանձնախմբերը և աշխատանքային խմբերն ստեղծվում են Անվտանգության խորհրդի լիազորությունների իրականացման, Անվտանգության խորհրդի առանձին օրակարգային հարցերի քննարկման, Անվտանգության խորհրդի տարեկան ծրագրով նախատեսված հարցերով կամ Անվտանգության խորհրդի գործունեությանն առնչվող այլ հարցերով նախապատրաստական աշխատանքներ և փորձագիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով` Անվտանգության խորհրդի քարտուղարի, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով` Պաշտպանության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին և Անվտանգության խորհուրդ ներկայացված հիմնավորումների հիման վրա:

35. Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով` Պաշտպանության նախարարը, Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի ստեղծման նպատակով ապահովում է Անվտանգության խորհրդի անդամներից համապատասխան առաջարկությունների ստացումը և դրանց ամփոփումը:

36. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի ստեղծման, կազմի և դրանց գործունեության կարգի վերաբերյալ առաջարկությունները և համապատասխան որոշման նախագծերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով` Պաշտպանության նախարարը:

37. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի անհատական կազմը հաստատվում է Անվտանգության խորհրդի քարտուղարի, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով` Պաշտպանության նախարարի կողմից` գործադիր իշխանության մարմիններին ուղղված հարցման հիման վրա ստացված առաջարկությունների հաշվառմամբ:

38. Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով` Պաշտպանության նախարարը ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի գործունեությունը:

39. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի գործունեության ղեկավարումը կարող է դրվել Անվտանգության խորհրդի այլ անդամների վրա:

40. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով:

41. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները հանձնախմբերի և աշխատանքային խմբերի ղեկավարների կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին և Անվտանգության խորհուրդ:

42. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի ղեկավարներն Անվտանգության խորհրդի հանձնախմբերին և աշխատանքային խմբերին տալիս են հանձնարարականներ և վերահսկում դրանց կատարումը:

43. Անվտանգության խորհրդի հանձնախմբերի և աշխատանքային խմբերի գործունեությունը դադարեցվում է դրանց առջև դրված խնդիրների սպառման կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Անվտանգության խորհրդի քարտուղարի, իսկ պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման մասով` Պաշտպանության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին և Անվտանգության խորհուրդ ներկայացված հիմնավորումների հիման վրա:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.06.2018
N 802-Լ
Որոշում