Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆ ...

 

 

040.0308.270318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2018 թվականի N 308-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից ներկայացված` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հեկտար մակերեսով հողամասում իրականացվելիք բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հեկտար մակերեսով, 457272 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը (այսուհետ` հողամաս) ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցման նպատակով և իր նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) ըստ անհրաժեշտության փոփոխել հողամասի գործառնական նշանակությունը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասի օտարումը և կազմակերպության հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները`

ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,

բ. ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը` շուրջ 52 մլրդ դրամ,

գ. ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը` քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո` 40 ամիս,

դ. պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման եղանակը` տուժանքի ձևով և, որ պայմանագրի պայմանների խախտման համար կազմակերպությունը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով,

ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 22-ի

N 308-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

 

1. «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Ծրագրերի շրջանակում Երևան քաղաքում կառուցվում են բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մի շարք բնագավառների բնակարանի կարիքավոր երիտասարդ մասնագետներին:

2. Ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները, որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

3. Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյանի փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հեկտար մակերեսով հողամասում նախատեսվում է իրականացնել բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագիր, որի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը:

4. Ավանը կունենա շուրջ 1000 բնակարաններ, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ: Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի 52 մլրդ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ: Ծրագիրը կմեկնարկի 2018 թվականի ապրիլի 1-ից և կավարտվի 2021 թվականի հուլիսի 1-ին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 22-ի

N 308-Ա որոշման

 

ՍԽԵՄԱ

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ 6,57 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ

 

_______________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2018
N 308-Ա
Որոշում