Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ...

 

 

040.0260.170318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2018 թվականի N 260-Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ տեղեկությունն առձեռն ներկայացվելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին: Հարկային մարմնում տեղեկության հաշվառումից (գրանցումից) հետո հարկային մարմնի կողմից նշագրված մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 15-ի

N 260-Ն որոշման

 

Ձև

 

Փաստաթղթի համարը` ___________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը ________________________________________________________________

__________________________________________________________________________

 

._______________________.

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)    |  |  |  |  |  |  |  |  |

._______________________.

3. Տեղեկությունը ներկայացվում է 20 թ. __________________ ամսվա համար:

 

.________________________________________________________________.

|NN |Հսկիչ-դրամարկղային մեքենայի|Հսկիչ-դրամարկղային մեքենայով    |

|ը/կ|(համակարգչային սարքավորման)|(համակարգչային սարքավորմամբ)    |

|   |գրանցման համարը            |իրականացված դրամական հաշվարկների|

|   |                           |հանրագումարը (դրամ)             |

|___|___________________________|________________________________|

|1. |                           |                                |

|___|___________________________|________________________________|

|2. |                           |                                |

|___|___________________________|________________________________|

|3. |                           |                                |

|___|___________________________|________________________________|

|...|                           |                                |

.________________________________________________________________.

 

Կազմակերպության տնօրեն

(անհատ ձեռնարկատեր, նոտար) ________________  _______________________

                               (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

    Հաշվապահ                   ________________   _______________________

                               (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Տեղեկության ստացման

    ամսաթիվը, ամիսը, տարեթիվը    ___________   ____________________ 20 թ.

                                 (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2018
N 260-Ն
Որոշում