Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏ ...

 

 

040.0191.010318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2018 թվականի N 191-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի փետրվարի 22-ի

N 191-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԼԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում) բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների (այսուհետ` մշտադիտարկում) իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ` լիազոր մարմին) եռամսյակային կտրվածքով հաղորդումները, տարեկան հաշվետվությունները ներկայացնելու և ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով մշտադիտարկումների ցուցիչները մշակվում են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային ծրագրերին զուգընթաց` երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով, օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծով, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և ազդեցության գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշների հիման վրա:

3. Մշտադիտարկումների ծրագրի կազմման համար որպես ելակետային տվյալներ դիտարկվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտով և հիմնական հաշվետվությամբ ներկայացված տվյալները` շրջակա միջավայրի փաստացի աղտոտվածության վերաբերյալ:

 

II. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

4. Շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումները վերաբերում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով, հիմնական գնահատման հաշվետվությամբ և բնապահպանական կառավարման պլաններով նշված բացասական ազդեցությունների տեսակներին:

5. Մշտադիտարկումների ծրագիրը կազմվում է ըստ շրջակա միջավայրի բոլոր բնական բաղադրիչների` հողային ծածկույթ, մթնոլորտային օդ, մակերևութային և ստորերկրյա ջրեր, բուսական ծածկույթ և կենդանական աշխարհ:

6. Աղտոտվածության ուսումնասիրության նպատակով վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունն իրականացվում է հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում:

7. Մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների տեսակների և ծավալների որոշմանը պետք է ցուցաբերվի տարանջատված մոտեցում` ելնելով բացասական ազդեցությունների դրսևորման հավանականությունից, ծավալից, ազդեցության աստիճանից:

8. Մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը ներկայացված են N 1 ձևում:

 

III. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Մշտադիտարկումների իրականացման վայրերը պետք է ներկայացվեն համապատասխան քարտեզագրական նյութերում, աղտոտիչների պարունակությունները և ենթակառուցվածքների ինժեներատեխնիկական ցուցանիշները` դիագրամներով կամ աղյուսակներով:

10. Ընդերքօգտագործողները պարտավոր են ընդերքօգտագործման իրավունք հայցելու նպատակով ներկայացվող նախագծային (ծրագրային) փաստաթղթերում, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և (կամ) հիմնական գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշներից բացասական շեղումների դեպքում նախաձեռնել անհրաժեշտ քայլերը հետևանքները վերացնելու համար:

11. Մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումները (մետաղական օգտակար հանածոների դեպքում), տարեկան ամփոփ հաշվետվությունները (մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում) ընդերքօգտագործողները լիազոր մարմին են ներկայացնում թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

12. Մետաղական օգտակար հանածոների դեպքում ընդերքօգտագործողները մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումն ընդերքօգտագործողները լիազոր մարմին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (բացառությամբ շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողների):

13. Ամփոփ տարեկան հաշվետվությունն ընդերքօգտագործողները լիազոր մարմին են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը (բացառությամբ շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողների):

14. Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:

15. Շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ տրամաչափարկված չափման սարքերով իրականացնող ընդերքօգտագործողները չափման արդյունքներն իրենց էլեկտրոնային կայքում տեղադրում են անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով:

16. Լիազոր մարմինը եռամսյակային հաղորդումներն ու ամփոփ տարեկան հաշվետվություններն ստանալուց հետո ամփոփում է դրանք և 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

17. Հաշվետվությունների օրինակելի ձևը ներկայացված է N 2 ձևում:

18. Յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ ընդերքօգտագործողները պարտավոր են վերանայել և լիազոր մարմնի հետ համաձայնեցնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:

 

Ձև N 1

 

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

._________________________________________________________________________.

|Մշտադիտար-|Մշտադիտարկումների       |Ցուցանիշը       |Մշտադիտար- |Նվազա-  |

|կումների  |վայրը                   |                |կումների   |գույն   |

|օբյեկտը   |                        |                |տեսակը     |հաճախա- |

|          |                        |                |           |կանու-  |

|          |                        |                |           |թյունը  |

|__________|________________________|________________|___________|________|

|Մակերևու- |շահագործական փորվածքների|ՀՀ կառավարության|նմուշառում,|շաբաթա- |

|թային ջրեր|արտահոսքեր,             |2011 թվականի    |նմուշի     |կան մեկ |

|          |հիդրոտեխնիկական         |հունվարի 27-ի   |լաբորատոր  |անգամ   |

|          |կառույցների արտահոսքեր, |N 75-Ն որոշմամբ |հետազոտու- |        |

|          |ջրերի հեռացման          |սահմանված նորմեր|թյուն,     |        |

|          |համակարգեր, կենցաղային  |                |հոսքի      |        |

|          |արտահոսքեր              |                |ուսումնասի-|        |

|          |                        |                |րություն   |        |

|__________|________________________|________________|___________|________|

|Ստորերկրյա|հանքավայրի շրջակայքում  |ջրերի քիմիական  |նմուշառում,|ամսական |

|ջրեր      |առկա բնական աղբյուրների |կազմ,           |նմուշի     |մեկ     |

|          |ելքեր, ստորգետնյա ջրերի |մակարդակ        |լաբորատոր  |անգամ   |

|          |հորիզոնների դիտակետեր   |                |հետազոտու- |        |

|          |                        |                |թյուն      |        |

|__________|________________________|________________|___________|________|

|Մթնոլորտա-|բացահանքի տարածք,       |հանքափոշի, այդ  |նմուշառում,|շաբաթա- |

|յին օդ    |ճանապարհներ, արտադրական |թվում` ծանր     |նմուշի     |կան մեկ |

|          |հրապարակ,               |մետաղներ և      |լաբորատոր  |անգամ   |

|          |ընդերքօգտագործման       |կախյալ մասնիկներ|հետազոտու- |24 ժամ  |

|          |թափոնների օբյեկտի       |(PM10 և  PM2.5),|թյուն,     |տևողու- |

|          |տարածք, ազդակիր         |ածխածնի օքսիդ,  |չափումներ  |թյամբ   |

|          |համայնքներ, ըստ քամիների|ածխաջրածիններ,  |ավտոմատ    |        |

|          |վարդերի գերակշռող       |ազոտի օքսիդներ, |չափման     |        |

|          |ուղղությունների`        |մուր, ծծմբային  |սարքերով   |        |

|          |արտանետումների աղբյուրից|անհիդրիդ,       |           |        |

|          |5 կմ հեռավորություն     |բենզ(ա)պիրեն,   |           |        |

|          |                        |մանգանի         |           |        |

|          |                        |օքսիդներ,       |           |        |

|          |                        |ֆտորիդներ,      |           |        |

|          |                        |երկաթի օքսիդներ,|           |        |

|          |                        |ֆտորաջրածին     |           |        |

|__________|________________________|________________|___________|________|

|Հողային   |շահագործական փորվածքներ,|հողերի քիմիական |նմուշառում,|-տարեկան|

|ծածկույթ  |արտադրական հրապարակ,    |կազմը (pH, կա-  |նմուշի     |մեկ     |

|          |ընդերքօգտագործման       |տիոնափոխանակման |լաբորատոր  |անգամ   |

|          |թափոնների օբյեկտի       |հատկությունները,|հետազոտու- |-ամսական|

|          |տարածք, վերամշակող      |էլեկտրահաղորդա- |թյուն,     |մեկ     |

|          |գործարանների,           |կանության       |չափումներ  |անգամ   |

|          |արտադրամասերի շրջակայք  |հատկանիշներ,    |ավտոմատ    |        |

|          |                        |մետաղների պարու-|չափման     |        |

|          |                        |նակությունը` Fe,|սարքերով   |        |

|          |                        |Ba, Mn, Zn, Sr, |           |        |

|          |                        |B, Cu, Mo, Cr,  |           |        |

|          |                        |Co, Hg, As, Pb, |           |        |

|          |                        |Ni, V, Sb, Se), |           |        |

|          |                        |հողերի կազմաբա- |           |        |

|          |                        |նությունը` կավի |           |        |

|          |                        |պարունակությու- |           |        |

|          |                        |նը, բաշխումն    |           |        |

|          |                        |ըստ մասնիկների  |           |        |

|          |                        |չափերի,         |           |        |

|          |                        |ջրակլանումը, ծա-|           |        |

|          |                        |կոտկենությունը, |           |        |

|          |                        |հումուսի պարու- |           |        |

|          |                        |նակությունը,    |           |        |

|          |                        |հողերում        |           |        |

|          |                        |նավթամթերքների  |           |        |

|          |                        |պարունակությունը|           |        |

|__________|________________________|________________|___________|________|

|Վայրի     |ընդերքօգտագործման       |տարածքին բնորոշ |հաշվառում, |տարեկան |

|բնություն,|տարածքին հարակից շրջան  |վայրի բնության  |նկարագրու- |մեկ     |

|կենսամիջա-|                        |ներկայացուցիչ-  |թյուն, քար-|անգամ   |

|վայր,     |                        |ների քանակ,     |տեզագրում  |        |

|կարմիր    |                        |աճելավայրերի և  |           |        |

|գրքում    |                        |ապրելավայրերի   |           |        |

|ընդգրկված,|                        |տարածք,         |           |        |

|էնդեմիկ   |                        |պոպուլյացիայի   |           |        |

|տեսակներ  |                        |փոփոխություն    |           |        |

._________________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՄՓՈՓ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

._________________________________________________________________________.

|Մշտադիտարկումների       |Մշտադիտար-|Ցուցա-|Մշտադիտար-|Հաճախակա-|Արդյունքը|

|օբյեկտը                 |կումների  |նիշը  |կումների  |նությունը|         |

|                        |վայրը     |      |տեսակը    |         |         |

|________________________|__________|______|__________|_________|_________|

|Մակերևութային  ջրեր     |          |      |          |         |         |

|________________________|__________|______|__________|_________|_________|

|Ստորգետնյա ջրեր         |          |      |          |         |         |

|________________________|__________|______|__________|_________|_________|

|Մթնոլորտային օդ         |          |      |          |         |         |

|________________________|__________|______|__________|_________|_________|

|Հողային ծածկույթ        |          |      |          |         |         |

|________________________|__________|______|__________|_________|_________|

|Վայրի բնություն,        |          |      |          |         |         |

|կենսամիջավայր, կարմիր   |          |      |          |         |         |

|գրքում ընդգրկված,       |          |      |          |         |         |

|էնդեմիկ տեսակներ        |          |      |          |         |         |

|________________________|__________|______|__________|_________|_________|

|Աղմուկ և  թրթռում       |          |      |          |         |         |

|________________________|__________|______|__________|_________|_________|

|Ոչ վտանգավոր թափոններ   |          |      |          |         |         |

|________________________|__________|______|__________|_________|_________|

|Վառելանյութերի          |          |      |          |         |         |

|պահեստարաններ           |          |      |          |         |         |

|________________________|__________|______|__________|_________|_________|

|Ցիանային լուծույթների   |          |      |          |         |         |

|օգտագործման հետ կապված  |          |      |          |         |         |

|ենթակառուցվածքներ       |          |      |          |         |         |

._________________________________________________________________________.

Տեղեկատվությունը ներկայացրեց

 

_______________________________________________________________________

(գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կայքը,

էլեկտրոնային հասցեն` առկայության դեպքում)

 

    Ղեկավար ___________________________       ___________________________

            (պաշտոնը, անունը, ազգանունը)        (ստորագրությունը, ամիսը,

                                                ամսաթիվը, տարեթիվը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.02.2018
N 191-Ն
Որոշում