Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈ ...

 

 

041.0148.190218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2018 թվականի N 148-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման հավելվածում ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 80» պարբերությունը.

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 214».

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 78 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-9) անձնագրի`

ա. 5-րդ կետում «գլխավոր մասնագետը» բառերը փոխարինել «գլխավոր մասնագետներից մեկը» բառերով,

բ. 11-րդ կետը «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է.1» և «է.2» ենթակետերով.

«է.1) ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում.

է.2) կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը.».

4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 138 պաշտոնի (ծածկագիր` 02-2.2-52) անձնագրի`

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության մյուս գլխավոր մասնագետը կամ վարչության առաջատար մասնագետը:

Վարչության գլխավոր մասնագետը վարչության պետի, վարչության մյուս գլխավոր մասնագետի, վարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:»,

բ. 11-րդ կետը «թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ.1» և «թ.2» ենթակետերով.

«թ.1) իրականացնում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում.

թ.2) իրականացնում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը` այն փակցնելով գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում.».

5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 81 պաշտոնի (ծածկագիր` 02-3.1-25) անձնագրի`

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետներից մեկը:

Վարչության առաջատար մասնագետը վարչության գլխավոր մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:»,

բ. 11-րդ կետը «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ.1» և «զ.2» ենթակետերով.

«զ.1) մասնակցում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակմանը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում.

զ.2) մասնակցում է տեղեկություն տալու կարգի մշակմանը և հրապարակմանը` այն փակցնելով գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում.».

6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 98 պաշտոնի (ծածկագիր` 02-1.2-12) անձնագրի 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետներից մեկը:».

7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 100 պաշտոնի (ծածկագիր` 02-2.2-49) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության մյուս գլխավոր մասնագետը կամ վարչության առաջատար մասնագետներից մեկը:

Վարչության գլխավոր մասնագետը վարչության պետի, վարչության մյուս գլխավոր մասնագետի, վարչության առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».

8) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 101, 102 պաշտոնների (ծածկագրեր` 02-3.1-(30-31) անձնագրերի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Վարչության առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ վարչության մյուս առաջատար մասնագետը:

Վարչության առաջատար մասնագետը վարչության գլխավոր մասնագետներից մեկի, վարչության մյուս առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».

9) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 104 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-7) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Գործերի կառավարչի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործերի կառավարչի մյուս տեղակալը կամ գործերի կառավարչության գլխավոր մասնագետներից մեկը:

Գործերի կառավարչի տեղակալը գործերի կառավարչի, գործերի կառավարչի մյուս տեղակալի, գործերի կառավարչության գլխավոր մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».

10) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 173 պաշտոնի (ծածկագիր` 02-2.1-20) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետը կամ բաժնի առաջատար մասնագետը:

Բաժնի պետը բաժնի գլխավոր մասնագետի, բաժնի առաջատար մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:».

11) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 175 պաշտոնի (ծածկագիր` 02-3.2-12) անձնագրի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Բաժնի առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի պետը կամ բաժնի գլխավոր մասնագետը:

Բաժնի առաջատար մասնագետը բաժնի պետի, բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.02.2018
N 148-Ն
Որոշում