Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1668.211217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2017 թվականի N 1668-Ն

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և 56-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց` Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը, ինչպես նաև մասնակցի` օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը սահմանելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում` առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկատվություն տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը սահմանելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` հաստատել օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց` Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը, ինչպես նաև մասնակցի` օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում` առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկատվություն տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2017
N 1668-Ն
Որոշում