Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ ...

 

 

040.1470.241117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 2017 թվականի N 1470-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը ու 68-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ ու 75-րդ հոդվածները և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքում գտնվող` 74 480 000 դրամ գնահատված արժեքով 4,8025 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) և 10,1902 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) անշարժ գույքով ու այդ գույքի վրա կատարած 31 129 978 դրամ հաշվեկշռային արժեքով բարելավումներով, ինչպես նաև 24982318 դրամ հաշվեկշռային արժեքով գույքով` համաձայն NN 1 և 2 հավելվածների, վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

1) պետությանը պատկանող ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասի ձեռքբերումը և դրա դիմաց գույքով վճարումը.

2) ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը.

3) ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և, դրանով պայմանավորված, կանոնադրության փոփոխության գրանցումը.

4) ընկերությունից «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև նույն կետի 3-րդ ենթակետից բխող ընկերության կանոնադրության փոփոխությունների հետ կապված ծախսերը իրականացվում են ընկերության միջոցների հաշվին:

7. Սույն որոշման 4-րդ կետի համաձայն «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքում գտնվող` 74 480 000 դրամ գնահատված արժեքով 4,8025 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) և 10,1902 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) անշարժ գույքը, ինչպես նաև N 1 հավելվածի գույքը, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերությանը:

8. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման N 2 հավելվածով հանձնված գույքից անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել`

1) «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Նիվա XTA212140D21 - 25605» մակնիշի, 816OV61 պետական համարանիշի ավտոմեքենան.

2) «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Նիվա XTA212140D21-36892» մակնիշի, 818OV61 պետական համարանիշով ավտոմեքենան.

3) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Նիվա XTA212140D21-37029» մակնիշի, 817OV61 պետական համարանիշի ավտոմեքենան:

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 8-րդ կետով նախատեսված գույքի ամրացման նպատակով կնքել գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` համապատասխան կազմակերպությունների միջոցների հաշվին:

10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, երկամսյա ժամկետում ապահովել գույքի օտարման գործընթացը` համաձայն N 3 հավելվածի:

11. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 5-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) կնքումը` դրանում սահմանելով, որ`

1) «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է`

ա. նպատակային օգտագործել հողատարածքը` կազմակերպելով ցանքաշրջանառություն` պահպանելով հողի բերրիությունը և վերարտադրողականությունը,

բ. 2018-2019 թվականների ընթացքում նշված հողատարածքի վրա ձևավորել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրական տնկարան, և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-րդ տարվանից սկսած` արտադրել կորիզավոր, հնդավոր և այլ պտղատեսակների բարձրորակ, ժամանակակից ինտենսիվ այգեգործության պահանջներին համապատասխան տնկիներ և արմատակալներ` տարեկան շուրջ 100 000 հատ,

գ. պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում կատարել 77 մլն դրամի ներդրումներ, որից` 37 մլն դրամը` պայմանագրի կնքումից հետո առաջին տարում, 40 մլն դրամը` երկրորդ տարում,

դ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցված ծրագրին համապատասխան անհատույց տրամադրել իր փորձն ու գիտելիքները Հայաստանի Հանրապետությունում այգեգործության, տնկանյութերի արտադրությամբ զբաղվող տնտեսություններին` տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպելով սեմինարներ (ուսուցումներ), դաշտային պրակտիկ պարապմունքներ` ժամանակակից արդյունավետ այգիների հիմնման սկզբունքներին, որակյալ տնկանյութի աճեցման մեթոդներին, ոլորտի նորագույն տեխնոլոգիաներին ծանոթացնելու համար.

2) ընկերությունը պարտավոր է սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ժամկետների ավարտից հետո` 15-օրյա ժամկետում.

3) սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսը կատարելու դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուժանք` չկատարված ներդրումների գումարի 5 տոկոսի չափով.

4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուժանք` չկատարած ներդրումների գումարի 3 տոկոսի չափով.

5) սույն կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մոնիթորինգ.

6) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջի չկատարման կամ թերի կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է միակողմանի լուծման.

7) սույն կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 16-ի

N 1470-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԻՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________.

|                Անվանումը               |Քանակը|Սկզբնա- |Հաշվե-  |

|                                        |      |կան     |կշռային |

|                                        |      |արժեքը  |արժեքը  |

|                                        |      |(դրամ)  |(դրամ)  |

|________________________________________|______|________|________|

|Տնկարանի ոռոգման համակարգ               |     1| 2719333| 2523424|

|________________________________________|______|________|________|

|Խորքային հոր                            |     1|22819970|12290025|

|________________________________________|______|________|________|

|Տեսահսկման համակարգ                     |     1|  456900|  421036|

|________________________________________|______|________|________|

|Ցանկապատ                                |     1|15317786|12311876|

|________________________________________|______|________|________|

|Էլ. ենթակայան                           |     1| 2892148| 2056031|

|________________________________________|______|________|________|

|Դեղձենի և  նեկտարին` 250 ծառ            |     1| 1527586| 1527586|

|________________________________________|______|________|________|

|Առու հանող մեխանիզմ                     |     1|  145000|   81564|

|________________________________________|______|________|________|

|Գութան 1L 425                           |     1|  456000|  205935|

|________________________________________|______|________|________|

|Խոտհնձիչի կտրող դանակ                   |     1|  498000|  225439|

|________________________________________|______|________|________|

|Հողի փխրիչ 11                           |     1|  664000|  299871|

|________________________________________|______|________|________|

|Մոտոբլոկ                                |     1|  820000|  245024|

|________________________________________|______|________|________|

|Տնկի հանող գութան CBC-1 Y               |     1| 2100000| 1085000|

|________________________________________|______|________|________|

|Տրակտոր OUQI 1204                       |     1|10375000| 4685484|

|________________________________________|______|________|________|

|Տրակտորին կցվող հողաֆրեզ SOVEMA RP-2/200|     1| 1535000|  693226|

|________________________________________|______|________|________|

|Տրակտորով ղեկավարվող սրսկիչ             |     1| 2460000|  735071|

|________________________________________|______|________|________|

|Փխրեցուցիչ` մոտոբլոկին կցվող            |     1|  287000|   85758|

|________________________________________|______|________|________|

|Ֆրեզ` մոտոբլոկին կցվող                  |     1|  656000|  196019|

|________________________________________|______|________|________|

|Հողի անցքափորիչ                         |     1|  250000|  166667|

|________________________________________|______|________|________|

|Պատվաստի գործիք Omega UNO               |     1|  528403|  352269|

|________________________________________|______|________|________|

|Ընդամենը                                |      |66508126|40187305|

._________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 16-ի

N 1470-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|Ավտոմեքենայի մակնիշը,           |Թողարկ-|Գույնը|Քա-|Սկզբնա- |Հաշվե-  |

|նույնականացման համարը և  պետական|ման տա-|      |նա-|կան     |կշռային |

|համարանիշը                      |րեթիվը |      |կը |արժեքը  |արժեքը  |

|                                |       |      |   |(դրամ)  |(դրամ)  |

|________________________________|_______|______|___|________|________|

|Նիսսան Xtrail N1TANT31Z011-03248|2012 թ.|մոխրա-|  1|15260500| 6935206|

|-001AA15                        |       |գույն |   |        |        |

|________________________________|_______|______|___|________|________|

|Նիվա-XTA212140D21-25605-816OV61 |2013 թ.|սպիտակ|  1| 5750000| 2996595|

|________________________________|_______|______|___|________|________|

|Նիվա-XTA212140D21-36892-818OV61 |2013 թ.|սպիտակ|  1| 5750000| 2996595|

|________________________________|_______|______|___|________|________|

|Նիվա-XTA212140D21-37029-817OV61 |2013 թ.|սպիտակ|  1| 5750000| 2996595|

|________________________________|_______|______|___|________|________|

|Ընդամենը                        |       |      |  4|32510500|15924991|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 16-ի

N 1470-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|Կազմակերպության       |Ավտոմեքենայի      |Թողարկ-|Քա-|Սկզբնա-|Հաշվե- |

|անվանումը             |մակնիշը և  պետական|ման տա-|նա-|կան    |կշռային|

|                      |համարանիշը        |րեթիվը |կը |արժեքը |արժեքը |

|                      |                  |       |   |(դրամ) |(դրամ) |

|______________________|__________________|_______|___|_______|_______|

|«Բանջարաբոստանային և  |ՎԱԶ 21213, 854ՍԼ27|2000 թ.|  1| 630500|      0|

|տեխնիկական            |                  |       |   |       |       |

|մշակաբույսերի գիտական |                  |       |   |       |       |

|կենտրոն» ՊՈԱԿ         |                  |       |   |       |       |

|______________________|__________________|_______|___|_______|_______|

|«Սերմերի              |ՎԱԶ 21214, 029OO62|2007 թ.|  1|4050000|1020000|

|գործակալություն» ՊՈԱԿ |                  |       |   |       |       |

|______________________|__________________|_______|___|_______|_______|

|«Անասնաբուժասանիտարիա-|ՆԻՎԱ 2121, 358ԼՏ63|1993 թ.|  1|1100000|      0|

|յի և  բուսասանիտարիայի|                  |       |   |       |       |

|ծառայությունների      |                  |       |   |       |       |

|կենտրոն» ՊՈԱԿ         |                  |       |   |       |       |

|______________________|__________________|_______|___|_______|_______|

|                      |Ընդամենը          |       |  3|5780500|1020000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.11.2017
N 1470-Ա
Որոշում