Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.06.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 1993 թ. թիվ 314

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ` ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

i

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած` վիրավորված զինծառայողներին և ազատամարտիկներին, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիներին բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

Սահմանել, որ նշված քաղաքացիների` արտասահման կամ ԱՊՀ անդամ պետություններ բուժման ուղարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված քաղաքացիներին բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 50,0 մլն. ռուբլի, 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.1993
N 314
Որոշում