(ուժը կորցրել է 24.09.01 թիվ 895 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 1993թ. թիվ 300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշմամբ հաստատված թիվ 2 ցանկում (Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 20-ի թիվ 415 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով.
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներում «թանկարժեք մետաղների և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների և թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք» բառերով:
2. Մինչև սույն որոշման ընդունումը թանկարժեք քարերի արտադրությամբ, դրանց օգտագործմամբ առարկաների պատրաստմամբ և վաճառքով արդեն զբաղվող ձեռնարկությունները (բացառությամբ գործող այն պետական ձեռնարկությունների, որոնց համար նշված գործունեությունը պրոֆիլային է) և անհատ ձեռներեցներն այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1993 թվականի օգոստոսի 1-ը պարտավոր են ստանալ համապատասխան լիցենզիա: