Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 64

 

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գազամատակարարման աստիճանական վերականգնման 2000-2002 թվականների համալիր ծրագրով նախատեսված է վերականգնել հանրապետության բազմաբնակարան շենքերի շուրջ 284 հազ. բնակարանների գազամատակարարումը:

Ըստ ծրագրի նախատեսվում է մինչ. 2000 թվականը հստակեցնել և լուծել բազմաբնակարան շենքերի գազամատակարարման վերականգնման հայեցակարգային խնդիրները, որոնք բաժանվում են 2 խմբի`

տեխնիկական և անվտանգության ապահովում.

կազմակերպական և տնտեսական:

2. Տեխնիկական և անվտանգության ապահովման խնդիրներ են

ա) ներշենքային գազականգնակների տեղափոխումը շքամուտքեր գազահաշվիչների տեղադրման նպատակով.

բ) բնակարանների ինքնակամ ձևափոխման հետևանքով գազօգտագործման տեխնիկական պայմանների խախտումների և ապօրինի միացումների վերացումը.

գ) ներշենքային գազաբաշխիչ համակարգի վերակառուցումն ըստ շենքերի ջերմասպառման պահանջարկի նկատի ունենալով ջեռուցման տեղական կամ անհատական տարբերակների կիրառումը.

դ) ծխաօդատար ուղիների զննումն ու համապատասխանեցումը գազասպառման նոր ծավալներով թելադրվող նորմերի պահանջներին:

3. կազմակերպական և տնտեսական խնդիրները հետևյալն են

ա) լուծված չեն բազմաբնակարան շենքերի ավելի քան 80 տոկոսի բնական գազով ջեռուցման և տաք ջրի մատակարարման խնդիրները կենտրոնացված տեղական կամ անհատական տարբերակներից որևէ մեկով.

բ) շենքերի նկուղներում և բացվածքներում խախտված է ստորգետնյա ինժեներական հաղորդակցուղիների, այդ թվում` գազատարների մուտքագծերի անցումների հերմետիկությունը.

գ) վերջին տարիներին ըստ սահմանված կարգի (ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ չեն կատարվել գազաբաշխիչ ցանցի, գազի ներշենքային և ներտնային համակարգեր համակարգերի փորձարկում և տեխնիկական սպասարկում.

դ) գազամատակարարման վերականգնման լայնածավալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մեկնարկային ֆինանսական միջոցների սղությունը:

4. Հայաստանի Հանրապետության գազաբաշխման համակարգի հետագա զարգացման, գազասպառման շուկայի ընդլայնման և հատկապես բազմաբնակարան շենքում գազիֆիկացման ու գազամատակարարման վերականգնման, այդ թվում ջեռուցման, տաք ջրի մատակարարման տեխնիկական խնդիրների լուծման նպատակով համապատասխան շահագրգիռ և իրավասու մարմիններից պահանջվում է ապահովել ըստ շենքերի տիպերի հետևյալ տեխնիկական նախագծային փաստաթղթերի մշակումը`

ա) բազմաբնակարան շենքերի (բնակարանների) գազամատակարարման կառուցվածքի փոփոխության.

բ) բազմաբնակարան շենքերի (բնակարանների) ըստ տարբերակների ջեռուցման ու տաք ջրի մատակարարման.

գ) տեղական ջեռուցման տեղակայումների (կաթսաների) և անհատական ջեռուցման սարքերի արտադրության:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.1999
N 64
Արձանագրային որոշում