030.0460.271299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձած` Հայաստանի Հանրապետության ականավոր պետական-քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնելու և նրանց ընտանիքներին նյութական օժանդակություն ցուցաբերելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
i
ա) զոհվածների այրիների և անչափահաս երեխաների, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամների համար սահմանել ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն և դրա տրամադրման կարգը.
բ) լուծել զոհվածների շիրմաքարերի պատրաստման, տեղադրման և գերեզմանների բարեկարգման հետ կապված հարցերը.
գ) ապահովել սույն հրամանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետին` զոհվածների տներին փակցնել հուշատախտակներ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
27 դեկտեմբերի 1999 թ.
ՆՀ-460