041.0753.101299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 753
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 546 ԵՎ N 550 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Մոսկվա գործուղման մասին» N 546 որոշման 1-ին կետում «1999 թվականի սեպտեմբերի 1-6-ը» բառերը փոխարինել «1999 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 7-ը» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ֆրանկֆուրտ գործուղման մասին» N 550 որոշման 1-ին կետում «1999 թվականի հոկտեմբերի 13-18-ը» բառերը փոխարինել «1999 թվականի հոկտեմբերի 12-19-ը» բառերով: