041.0071.310117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 հունվարի 2017 թվականի N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի հունվարի 31-ի
N 71-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2002 թվականի սեպտեմբերի 16-ի
N 532-Ն որոշման
ԿԱԶՄ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Մինասյան - ՀՀ բնապահպանության նախարար
Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ի. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ռ. Նազարյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ն. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական
կոմիտեի նախագահ
Ա. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման
և բնապահպանական վարչության պետ
Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետի տեղակալ
Վ. Նարիմանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Դավթյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Ա. Վանյան - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն
Լ. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ
ծառայության տնօրեն
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան - Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային
ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)»: