041.1150.061216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 2016 թվականի N 1150-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Հայաստանի Հանրապետության էներգետիկ
ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարություն` 254 4 -
նախարարության աշխատակազմ` 179 4 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 103 4 -
առանձնացված ստորաբաժանումներ`
էներգետիկայի պետական տեսչություն 28 1 -
ընդերքի պետական տեսչություն 26 1 -
ընդերքի գործակալություն 22 1 -
Նախարարության կառավարման ոլորտում
գործող պետական մարմին`
Ջրային տնտեսության պետական 75 3 -
կոմիտեի աշխատակազմ`
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 75 3 - «:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ