041.1119.281116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2016 թվականի N 1119-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 13-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» տողում «502 2 -» թվերը փոխարինել «427 3 -» թվերով.
2) «նախարարության աշխատակազմ» տողում «145 2 -» թվերը փոխարինել «145 3 -» թվերով.
3) «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «129 2 -» թվերը փոխարինել «129 3 -» թվերով.
4) հանել «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ` 75 2 -» և «այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանումներ 75 2 -» տողերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ